«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Խամենեին վերստին կոչ է անում ոչնչացնել Իսրայելը

Խամենեին վերստին կոչ է անում ոչնչացնել Իսրայելը
22.05.2020 | 22:35

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Իսրայելն անվանել է «ուռուցք, որը պետք է ոչնչացնել», և գովեստով է խոսել Իսրայելի դեմ պայքարող պաղեստինցիների զինյալ խմբավորումներին զենք տրամադրելու մասին:
«Պաղեստինի ապստամբությունը պետք է շարունակվի, Պաղեստինը պետք է ազատագրվի, դա իսլամական ջիհադի սրբազան պարտավորությունն է, սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի չարորակ ուռուցքն է», -ասել է Խամենեին Ալ Քուդս-ի օրվա առիթով առցանց ուղերձում:
Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն այլ ղեկավարներ տարիներ շարունակ պնդում են պաղեստինցիների մեծամասնություն ունեցող տարածաշրջանում հանրաքվե անցկացնելու և Իսրայելը ոչնչացնելու թեզը:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ