Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր կարծիք է հայտնել Բելառուսում ապրող մահմեդականների մասին, որոնց թիվը մոտ 7000 է: «Այս մարդիկ ոսկի են: Նրանք երբեք ինձ հուսախաբ չեն արել: Երբե՛ք»,-ասել է Լուկաշենկոն Բելառուս այցելած Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովին: Ի պատասխան Մինիխանովը վստահեցրել է. «Եվ հուսախաբ չեն էլ անի»: