ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Կոնգրեսին կոչ է արել արագ գործել՝ աջակցելու ՈՒկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում: «Կարծում եմ՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մարդիկ պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Բայդենի վրա՝ ՈՒկրաինայի հետ հաղթական ռազմավարություն մշակելու համար՝ ոչ միայն թույլ չտալով ՈՒկրաինային պարտվել, այլև պարզաբանել, թե ինչպես կարող է ՈՒկրաինան հաղթել»,-ասել է Բոլթոնը:               
 

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել
28.09.2023 | 22:35

Հիմա ամենադժվար բանը զրուցելն է: Խուսափում ենք հարցերից, լսում ենք անարձագանք, բառերը դժվար են տրվում: Ամեն ինչ հստակ է առանց խոսքերի: Բոլորն էլ գիտեն այն, ինչ գիտես դու: Իսկ նույն բանի կրկնությունը, կարծես, ստիպում է նորից վերապրել դրա ծանրությունը: Ոչ ոք ցանկություն չունի իր պրկված ջղերի մեջ ներարկել տագնապի հավելյալ չափաբաժինը: Լուռ մնալը արդեն քաջության պես մի բան է դարձել: Լուռ սպասումը ժամանակի նկարագիրն է: Լռել ու լսել: Լսել լացը, կրակահերթը, բոթը, հուսադրումի խոսքը, ցավի աղաղակը, հզորների մռնչյունը: Ու քայլել առաջ…

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 4830

Մեկնաբանություններ