• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.11.2019| 00:03
    Մի՞­թե նա, որ հող է հեր­կում, ա­մեն օր հերկ կա­նի, մի՞­թե կա­վը բրու­տին կա­րող է ա­սել, թե` ի՞նչ ես ա­նում, ին­չու՞ չես աշ­խա­տում, ձեռ­քեր չու­նե՞ս. մի՞­թե ստեղծ­վածն իր ստեղ­ծո­ղին կա­րող է ա­սել, թե` ին­չու՞ այս­պես ստեղ­ծե­ցիր ինձ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.11.2019| 00:01
    Ձեզ­նից ո՞վ է նա, որ ա­կանջ կդ­նի այս ա­մե­նին և կմ­տա­ծի այն մա­սին, թե ինչ է կա­տար­վե­լու հե­տա­գա­յում։ Ո՞վ մատ­նեց Հա­կո­բին հափշ­տա­կու­թ­յան, Իս­րա­յե­լը` ա­վա­րա­ռու­թ­յան. ո՞չ ար­դ­յոք Աստ­ված, ո­րի հան­դեպ մեղք գոր­ծե­ցին, չկա­մե­ցան ըն­թա­նալ նրա ճա­նա­պարհ­նե­րով և չլ­սե­ցին նրա օ­րենք­նե­րը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2019| 00:08
    Դու մի՛ վա­խե­ցիր, քան­զի ես քեզ հետ եմ, մի՛ խաբ­վիր, քան­զի ես եմ քո Աստ­վա­ծը, ես, որ զո­րաց­րի քեզ, օգ­նե­ցի քեզ ու պահ­պա­նե­ցի քեզ իմ ար­դար ա­ջով։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.10.2019| 00:02
    Արդ, ու՞մ կու­զե­նա­յիք նմա­նեց­նել ինձ, ո­րին զու­գա­հա­վա­սար լի­նեի»,- ա­սում է Իս­րա­յե­լի սուր­բը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.10.2019| 00:03
    «Ես` Տեր Աստ­վածս, ար­դա­րու­թյամբ կան­չե­ցի քեզ, բռ­նե­ցի քո աջ ձեռ­քից ու զո­րա­վոր դարձ­րի քեզ, իբրև ուխտ տվե­ցի քեզ ժո­ղովր­դին և իբրև լույս` հե­թա­նոս­նե­րին, որ­պես­զի կույ­րե­րի աչ­քե­րը բա­նաս և խա­վա­րի մեջ նս­տած կա­լա­նա­վոր­նե­րին հա­նես բան­տից ու զն­դա­նից։ Ես եմ Տեր Աստ­վա­ծը, սա է իմ ա­նու­նը, իմ փառ­քը ու­րի­շին չեմ տա, ոչ էլ քա­ջու­թյու­նը` կուռ­քե­րին»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.10.2019| 00:03
    Ո՞վ կա­րո­ղա­ցավ իր ա­փով չա­փել ջրե­րը, թզով` եր­կին­քը և քլով` հա­մայն եր­կի­րը. ո՞վ կա­րո­ղա­ցավ լեռ­նե­րը կշ­ռել կշեռ­քով և դաշ­տե­րը` նժա­րով։ Ո՞վ ի­մա­ցավ Տի­րոջ մտ­քե­րը, ո՞վ խորհր­դա­տու դար­ձավ նրան` իբրև թե նրան խե­լա­միտ դարձ­նե­լու հա­մար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.10.2019| 00:06
    Ար­դարև, նրանք մո­լոր­ված են գի­նով, նրանք ի­րենց կորց­րին օ­ղու հա­մար. քա­հա­նան ու մար­գա­րեն օ­ղու հա­մար հի­մա­րա­ցան, գի­նու հա­մար ցնոր­վե­ցին. օ­ղիով հար­բած` նրանք դան­դա­չե­ցին ու մո­լոր­վե­ցին, ո­րով­հետև դա ինք­նին հի­մա­րու­թյուն է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.10.2019| 00:04
    «Այս ժո­ղո­վուր­դը մոտ է ինձ իր բե­րա­նով, իր շր­թունք­նե­րով է մե­ծա­րում ինձ, բայց սր­տով հե­ռա­ցել ու մե­կու­սա­ցել է ինձ­նից. զուր է ինձ պաշ­տում, մարդ­կանց պատ­վի­րան­ներն ու վար­դա­պե­տու­թ­յուն­ներն է ու­սու­ցա­նում։ Դրա հա­մար ես էլ պի­տի փո­խեմ այդ ժո­ղովր­դին, պի­տի այ­լա­փո­խեմ նրան, պի­տի կորց­նեմ ի­մաս­տուն­նե­րի ի­մաս­տու­թ­յու­նը և ար­հա­մար­հեմ խորհր­դա­կան­նե­րի խոր­հուրդ­նե­րը»։
  • Ա­ստվածաշունչ մատյանից

    Ա­ստվածաշունչ մատյանից

    11.10.2019| 00:08
    Ա­նա­պա­տում կան­չո­ղի ձայնն է. «Պատ­րաս­տե­ցե՛ք Տի­րոջ ճա­նա­պար­հը և հար­թե­ցե՛ք մեր Աստ­ծու շա­վիղ­նե­րը։ Բո­լոր ձո­րե­րը պի­տի լց­վեն, և բո­լոր լեռ­ներն ու բլուր­նե­րը պի­տի ցած­րա­նան, դժ­վա­րին տե­ղե­րը պի­տի դյու­րին դառ­նան, և ա­ռա­պար­նե­րը`դաշ­տեր։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.10.2019| 00:01
    Բա­րե­պաշտ­նե­րի ճա­նա­պարհ­ներն ու­ղիղ են, հարթ ու դյու­րին են աստ­վա­ծա­պաշտ­նե­րի ճա­նա­պարհ­նե­րը։ Տի­րոջ ճա­նա­պարհ­ներն ար­դար են։ Քո ան­վանն ենք ա­պա­վի­նել մենք և քո հի­շա­տա­կին, ո­րին տեն­չում է մեր հո­գին։ Գի­շե­րով իմ հո­գին դե­պի քեզ է շտա­պում, Աստ­վա՛ծ, քան­զի քո հրա­ման­նե­րը լույս են երկ­րի վրա։