«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 
  • Գլխավոր դատախազը պատրաստ է հաշվետու լինել ԱԺ-ին

    Գլխավոր դատախազը պատրաստ է հաշվետու լինել ԱԺ-ին

    24.01.2014| 19:53
    Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ «չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին»:
  • Ապօրինի ցուցմունքնե՞ր են կորզում

    Ապօրինի ցուցմունքնե՞ր են կորզում

    24.01.2014| 00:37
    Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում աղմկահարույց սպանությունից հետո այսօր այնտեղ դեռ լարված վիճակ է: Ճիշտ է, սպանություն կատարողը ձերբակալված է, բայց նույն գործով կասկածի տակ է նաև Ռաֆայել Թադևոսյանը: Տեղի մեր աղբյուրների պնդմամբ, Վարդենիսի ոստիկանությունը տարբեր քաղաքացիների կանչում է, ճնշումներ գործադրում, որ վերջիններս Ռաֆայել Թադևոսյանի դեմ ցուցմունքներ տան:
  • Հավաստի և օբյեկտիվ զեկույց է

    Հավաստի և օբյեկտիվ զեկույց է

    23.01.2014| 16:09
    Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը գոհ է օրերս «Human Rights Watch» կազմակերպության հրապարակած զեկույցից, որտեղ մանրամասն անդրադարձ կա Հայաստանում, տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին, բանակում, ոստիկանությունում խոշտանգումների դեպքերին:
  • Գնահատականը համարժեք է

    Գնահատականը համարժեք է

    22.01.2014| 17:23
    Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած ՀՀ նախագահի և ՏԻՄ ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին:
  • Պաշտոնյաներն իրենց «վրայից ցրում են»

    Պաշտոնյաներն իրենց «վրայից ցրում են»

    21.01.2014| 11:58
    Մի խումբ ցմահ դատապարտվածներ նամակ են հղել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս այցելի իրենց և առկա խնդիրներին տեղում ծանոթանա: Սակայն նրանց նամակը փոխանցվել է այլ գերատեսչություն, ինչը հարուցել է դատապարտյալների զայրույթը:
  • Ով կներկայացնի մեր իրավունքները ՄԻԵԴ-ում

    Ով կներկայացնի մեր իրավունքները ՄԻԵԴ-ում

    21.01.2014| 11:24
    Վերջին շրջանում շրջանառվում են խոսակցություններ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ն ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը մտադիր է ժամկետից շուտ թողնել իր պաշտոնը: Հասկանալի է, որ այդ պաշտոնի հավակնորդների համար լինելու է դաժան մրցակցություն:
  • Ձերբակալվում են ընդդիմադիրները ամբողջ Ուկրաինայում

    Ձերբակալվում են ընդդիմադիրները ամբողջ Ուկրաինայում

    21.01.2014| 01:54
    Ուկրաինայում զանգվածային ձերբակալություններ են՝ հավաքում են «Батькивщины»-ի ակտիվիստներին՝ հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբիյը:
  • Թուրքիայում շարւնակվում են ոստիկանների սև օրերը

    Թուրքիայում շարւնակվում են ոստիկանների սև օրերը

    18.01.2014| 11:30
    Թուրքիայի գլխավոր դատախազն ու նրա հինգ տեղակալներն ազատվել են աշխատանքից: Արդարադատության նախարարության դատախազների և դատավորների բարձրագույն խորհուրդը տեղեկացրել է, որ համակարգից ազատվել կամ ավելի ցածր պաշտոնների են տեղափոխվել 20 աշխատակից:
  • Դեռ չի դադարեցվել քրեական հետապնդումը

    Դեռ չի դադարեցվել քրեական հետապնդումը

    17.01.2014| 16:32
    2013թ. ապրիլի 2-ին, Պռոշյան համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո կալանավորվեց Արայիկ Պետրոսյանը: Արայիկ Պետրոսյանի մերձավորները պայքարում էին և փորձում ապացուցել, որ նա մեղավոր չէ, կապ չունի գյուղապետի սպանության հետ: Ամանորից առաջ, դեկտեմբերի վերջին օրերին, քննչական մարմինը փոխեց Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:
  • Ղուկասյանի և ոստիկանների միջև լեզվակռիվ է եղել

    Ղուկասյանի և ոստիկանների միջև լեզվակռիվ է եղել

    17.01.2014| 00:16
    Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին, ինչը վերջինս irates.am-ի հետ զրույցում հերքեց։ Այս առնչությամբ Գյումրու մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում։ Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է։