«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Արցախն իր քայլն է անում

Արցախն իր քայլն է անում
11.06.2019 | 22:47

Արցախում նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական հետաքրքիր վերադասավորումներ են։ Իրավապահ կառույցն է առաջինը հզորացվում։ Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում փաստում է այն մասին, որ Արցախի նախագահը ցանկանում է ընտրություններին գնալ ամուր ոստիկանական համակարգով, իսկ որ Մնացականյանը դա կարող է ապահովել, կասկածից վեր է։ Առաջիկայում ակտիվ քարոզարշավի մեկնարկ կտա նաև ԱՀ անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի հրաժարականը հենց այս հանգամանքով էր պայմանավորված։ Ավելին, հենց նա է համարվում նախագահի ամենաընդունելի թեկնածուն։


Այսինքն, Արցախը սեփական խաղաքարտերն է դասավորում՝ այլևս չհանդուրժելով հայաստանյան իշխանությունների քմահաճույքն այս կամ այն անձի հարցում։ Դրա մասին է փաստում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանից «մերժված» Լևոն Մնացականյանը կրկին ստանձնել է կարևոր դերակատարում նախագահական ընտրություններից առաջ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao