Հար­բե­լու հետևան­քը

Հար­բե­լու հետևան­քը
24.09.2019 | 01:13
Թաի­լան­դա­կան Պա­տա­յա քա­ղա­քի հյու­րա­նո­ցում ող­բեր­գա­կան դեպք է տե­ղի ու­նե­ցել: Ռուս բռնց­քա­մար­տիկ Ա­լեք­սեյ Զա­բո­լոց­կի­խը դուրս է ե­կել պատշ­գամբ ու ըն­կել չոր­րորդ հար­կից: Ստա­ցած վնաս­վածք­նե­րը կյան­քի հետ ան­հա­մա­տե­ղե­լի են ե­ղել: Բնա­կա­նա­բար, տե­ղի ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը սկ­սել են հե­տաքն­նու­թյուն՝ պար­զե­լու մահ­վան հան­գա­մանք­նե­րը: Քն­նարկ­վող վար­կած­նե­րի մեջ ա­ռայժմ ա­ռաջ­նա­յի­նը մնում է նրա հար­բած լի­նե­լը, նա­խօ­րեին տղա­մարդն ըն­կեր­նե­րի հետ հիմ­նա­վո­րա­պես հար­բել է: Զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյան մեջ նրա բա­ժա­կա­կից­նե­րը նշել են. «Լու­սա­դե­մին նա դուրս ե­կավ պատշ­գամբ, ու հան­կարծ խուլ ձայն լսե­ցինք։ Կար­ծես ինչ-որ ծանր բան ըն­կավ»: Սար­սա­փած ըն­կեր­ներն ու հյու­րա­նո­ցի աշ­խա­տա­կից­նե­րը ձայ­նի վրա դուրս են ե­կել ու հայտ­նա­բե­րել ան­շն­չա­ցած ռու­սաս­տան­ցուն:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao