«Սան Սի­րոն» ու­զում են քան­դել, սա­կայն քա­ղա­քա­պե­տը դեմ է

«Սան Սի­րոն» ու­զում են քան­դել, սա­կայն քա­ղա­քա­պե­տը դեմ է
01.11.2019 | 01:45

Ան­ցած մր­ցաշր­ջա­նում ի­տա­լա­կան ֆուտ­բո­լում մի­ջին հա­ճա­խե­լիու­թյու­նը կազ­մել է 25,5 հա­զար մարդ: Ինչ խոսք, որ սա Եվ­րո­պա­յում թիվ մեկ ցու­ցա­նի­շը չէ, սա­կայն հե­տին շար­քե­րից էլ չէ: Սա­կայն մի­ջին ի­տա­լա­կա­նի հա­մե­մատ կտ­րուկ տար­բե­րու­թյուն է տա­լիս մի­լա­նյան հռ­չա­կա­վոր «Սան Սի­րո» ստա­դիո­նի հա­ճա­խե­լիու­թյու­նը. «Ին­տե­րի» դեպ­քում՝ 61,4, «Մի­լա­նի» պա­րա­գա­յում՝ 54,7 հա­զար հան­դի­սա­կան:

ԹՇ­ՆԱ­ՄԻ­ՆԵ­ՐԸ՝ ՀԱ­ՄԱ­ԽՈՀ­ՆԵՐ
2019-ի սեպ­տեմ­բե­րի 22-ի մի­լա­նյան դեր­բին «Սան Սի­րո» բե­րեց 70 հա­զար հան­դի­սա­կան: Մր­ցաշր­ջա­նի մեկ­նար­կա­յին փու­լի հա­մար սա ռե­կոր­դա­յին ցու­ցա­նիշ է, և այ­սու­հան­դերձ «Մի­լա­նը» ներ­կա­յաց­նող Ի­վան Գա­զի­դի­սը չորս օր անց հայ­տա­րա­րեց, որ մար­զա­դաշ­տը չի հա­մա­պա­տաս­խա­նում ա­կում­բի ներ­կա­յիս պա­հանջ­նե­րին:
Գա­զի­դի­սին հա­մա­միտ է «Ին­տե­րից» նրա գոր­ծըն­կեր Ա­լե­սանդ­րո Ան­տո­նե­լին: Խա­ղա­դաշ­տում մի­լա­նյան թի­մե­րը կա­տա­ղի թշ­նա­մի են, սա­կայն մար­զա­դաշ­տի հե­տա­գա­յի հար­ցում, ինչ­պես տես­նում ենք, հա­մա­խոհ­ներ են և պատ­րաստ են հա­մա­գոր­ծակ­ցու­թյան: Նրանց տես­լա­կա­նում «Սան Սի­րոն» ժա­մա­նա­կի բո­լոր պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող տուն պի­տի լի­նի, ոչ թե թե­պետ լե­գեն­դար, սա­կայն ան­հու­սա­լիո­րեն ծե­րա­ցող մար­զա­դաշտ:

ՎԵ­ՐԱ­ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼՆ Ի­ՄԱՍՏ ՉՈՒ­ՆԻ
1990-ի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյանն ըն­դա­ռաջ «Սան Սի­րոն» հիմ­նա­վո­րա­պես վե­րա­փոխ­վեց: Կա­ռուց­վեց եր­րորդ յա­րու­սը, փոխ­վեց ծած­կը: Վե­րա­կա­ռուց­ման վրա ծախս­վեց 60 մի­լիոն դո­լար: 1925-ին կա­ռուց­ված մար­զա­դաշ­տի հա­մար սա թվով եր­րորդ վե­րա­կա­ռու­ցումն էր: Եր­կու ա­կումբ­նե­րի ղե­կա­վար­ներն էլ կար­ծում են, որ հնա­րա­վոր չոր­րորդն ի­մաստ չու­նի՝ պար­զա­պես ան­շա­հա­վետ կլի­նի ու վերջ:
Հօ­գուտ նոր մար­զա­դաշ­տի կա­ռուց­ման բեր­վում են հետևյալ փաս­տարկ­նե­րը.
. վե­րա­կա­ռուց­ման վրա կծախս­վի 5-6 տա­րի, նո­րի կա­ռուց­ման՝ 3, վե­րա­կա­ռուց­վո­ղը կպա­հան­ջի 510 մի­լիո­նի ծախս, նո­րը՝ 650, սա­կայն դրա փո­խա­րեն մոտ կրկ­նա­կի կա­վե­լաց­վի վիպ տե­ղե­րի քա­նա­կը, նոր հան­գույց­նե­րը կլի­նեն ըստ վեր­ջին խոս­քի,
. նոր մար­զա­դաշ­տի շի­նա­րա­րու­թյա­նը զու­գա­հեռ թի­մե­րը կկա­րո­ղա­նան ե­լույթ ու­նե­նալ «Սան Սի­րո­յում», մինչ­դեռ վե­րա­կա­ռու­ցե­լու դեպ­քում տա­րե­կան մոտ 115 մի­լիոն կկորց­նեն տնա­յին հան­դի­պում­ներն այլ մար­զա­դաշ­տե­րում անց­կաց­նե­լու վրա,
. նոր մար­զա­դաշ­տից ակն­կա­լե­լիք շա­հույթն ա­վե­լի մեծ կլի­նի, քան հնի դեպ­քում:
Նկա­տենք, որ վեր­ջին գոր­ծոնն ա­մե­նագլ­խա­վոր­նե­րից է: Մեկ խա­ղա­յին օր­վա կտր­ված­քով ան­ցած մր­ցաշր­ջա­նում «Մի­լա­նի» ե­կա­մու­տը կազ­մել է 36,9, «Ին­տե­րի­նը»՝ 35,3 մի­լիոն եվ­րո:
«Նոր մար­զա­դաշ­տը կլի­նի քա­ղա­քի ու ա­կումբ­նե­րի հպար­տու­թյու­նը, այն ճա­նա­չե­լի կլի­նի ողջ աշ­խար­հին, - ա­սում է Ի­վան Գա­զի­դի­սը:- Այն կլի­նի աշ­խար­հին ուղղ­ված մեր այ­ցե­քար­տը: Անգ­լիա­յում նոր մար­զա­դաշ­տե­րի հայ­տն­վե­լը փո­խեց պրե­միեր լի­գան, ֆուտ­բո­լը դար­ձավ անվ­տանգ, ըն­տա­նիք­նե­րը նո­րից սկ­սե­ցին հա­ճա­խել խա­ղե­րին: Ֆուտ­բո­լը հա­սա­րա­կու­թյա­նը վե­րա­փո­խե­լու հզոր գոր­ծիք է: Ես վս­տահ եմ՝ նոր մար­զա­դաշ­տը կարևոր քայլ է ի­տա­լա­կան ֆուտ­բո­լի ու ամ­բող­ջու­թյան մեջ Ի­տա­լիա­յի հա­մար: Կարևոր է հաս­կա­նալ, որ այն կօգ­նի մեզ ֆի­նան­սա­պես մո­տե­նալ թոփ ա­կումբ­նե­րին»:
Նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րով` նոր մար­զա­դաշտն ու դրա շուր­ջը ստեղծ­վե­լիք են­թա­կա­ռուց­վածք­նե­րը ա­կումբ­նե­րից յու­րա­քան­չյու­րին տար­վա կտր­ված­քով կբե­րեն 100 մի­լիոն եվ­րո: Ա­կումբ­նե­րը քա­ղա­քա­յին խոր­հր­դին ներ­կա­յաց­րել են եր­կու նա­խա­գիծ: Եր­կուսն էլ են­թադ­րում են «Սան Սի­րո­յի» քան­դում ու դրա կող­քին նոր մար­զա­դաշ­տի կա­ռու­ցում:

ԵՐ­ԿՈՒ ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ
Ա­կումբ­նե­րին ներ­կա­յաց­ված նա­խագ­ծե­րից եր­կու­սի վրա է կանգ առ­նել ընտ­րու­թյու­նը: Եր­կուսն էլ ա­մե­րի­կյան Populous և Manica ճար­տա­րա­պե­տա­կան ըն­կե­րու­թյուն­ներն են հե­ղի­նա­կել: Եր­կու­սում էլ «Սան Սի­րո­յի» տե­ղը նա­խա­տես­վում է բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կա­ռույց` մար­զա­կան, զվար­ճան­քի, առևտրի բա­ղադ­րիչ­նե­րով: Եր­կու նա­խագ­ծի ար­ժեքն էլ գրե­թե նույնն է՝ շուրջ 1,2 մի­լիարդ եվ­րո: Այս 1,2 մի­լիար­դը, բնա­կա­նա­բար, նշա­նա­կում է եր­կու հան­րա­հայտ ա­կումբ­նե­րի ներդ­րում­նե­րի հա­մա­տե­ղում, քան­զի նրան­ցից և ոչ մեկն ի վի­ճա­կի չէ ա­ռան­ձին մար­զա­դաշտ ու­նե­նա­լու:


Populous ֆիր­մա­յի մար­զա­կան կա­ռույց­նե­րի նա­խագ­ծե­րից են բեյս­բո­լի տաս­նյակ մար­զա­դաշ­տեր, բաս­կետ­բո­լի ազ­գա­յին լի­գա­յի 8, ֆուտ­բո­լի՝ 14 ա­կում­բի ա­րե­նա­ներ, «Է­մի­րեյթ­սը», վե­րա­կա­ռուց­ված «ՈՒեմբ­լին», «Տո­տեն­հե­մի» նոր մար­զա­դաշ­տը, «Պարկ Օ­լիմ­պի­կը», «Լիո­նը», «Դա Լու­շը», «Կա­զան ա­րե­նան», տա­սը օ­լիմ­պիա­դա­նե­րի գլ­խա­վոր ա­րե­նա­նե­րը, ՈՒիմ­բլ­դո­նի կոր­տե­րը: Ըն­կե­րու­թյու­նը մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել ֆուտ­բո­լի աշ­խար­հի 1998, 2002, 2010 և 2014 թթ. ա­ռաջ­նու­թյուն­նե­րի մար­զա­դաշ­տե­րի շի­նաշ­խա­տանք­նե­րի կոոր­դի­նաց­մա­նը:
Manica-ի ռե­զյու­մեն ա­վե­լի հա­մեստ է: Ըն­կե­րու­թյու­նը Չի­նաս­տա­նի հա­մար նա­խագ­ծել է «Գուանչ­ժոու մար­զա­կան ա­րե­նան», Լու­սաի­լի (Կա­տար) ազ­գա­յին մար­զա­դաշ­տը (այս­տեղ են անց­կաց­վե­լու աշ­խար­հի 2022 թվի ա­ռաջ­նու­թյան հան­դի­պում­նե­րը), Մոսկ­վա­յի «ՎՏԲ ա­րե­նան»: Manica-ն նաև զբաղ­վե­լու է «Կամպ Նոուի» վե­րա­կա­ռուց­մամբ, ո­րը նա­խա­տես­ված է 2020-ի ամ­ռա­նը:


Populous-Ի «ՏԱ­ՃԱՐ» ՆԱ­ԽԱ­ԳԻ­ԾԸ
Քրիս­տո­ֆեր Լիի խոս­քե­րով (ե­ղել է «Տո­տեն­հե­մի» մար­զա­դաշ­տի ծրագ­րի տնօ­րե­նը)` ներշ­նչ­ված է Մի­լա­նով, Դուո­մո տա­ճա­րով ու Վիկ­տոր Է­մա­նուել 2-րդի պատ­կե­րաս­րա­հով. «Մար­զա­դաշ­տը պի­տի ներ­կա­յիս «Սան Սի­րո­յի» պես դառ­նա սր­բա­պատ­կեր: Մար­դիկ մար­զա­դաշ­տի տա­րած­քում ու նրա շուր­ջը կկա­րո­ղա­նան ժա­մա­նակ անց­կաց­նել տար­վա 365 օ­րը: Այն ամ­բող­ջո­վին նոր թա­ղա­մաս է լի­նե­լու` մեծ այ­գիով:
Ներ­կա­յիս մար­զա­դաշ­տի տե­ղը լի­նե­լու է թան­գա­րան: Ա­րե­նա­յի ճա­կա­տա­յին մա­սի գույ­նը, կախ­ված խա­ղից, կա­րող է դառ­նալ կար­միր կամ կա­պույտ: Մար­զա­սեր­ներն ա­վե­լի մո­տիկ կլի­նեն խա­ղա­դաշ­տին, քան ներ­կա­յումս է: Ներ­սում ա­մեն ինչ կլի­նի ինչ­պես թատ­րո­նում՝ ի­դեա­լա­կան լսո­ղու­թյամբ: Ոչ մի խն­դիր չի ա­ռա­ջա­նա շր­ջա­կա բնա­կե­լի­նե­րի առն­չու­թյամբ՝ ձայ­նա­մե­կու­սա­ցու­մը կլի­նի ի­դեա­լա­կան: Ար­տա­քի­նից այն կլի­նի ու­նի­կալ մար­զա­դաշտ, այդ­պի­սին չկա աշ­խար­հում»:

Manica-Ի «Օ­ՂԱԿ­ՆԵՐ» ՆԱ­ԽԱ­ԳԻ­ԾԸ
«Մենք նա­խագ­ծի հիմք ենք ըն­դու­նել ի­րար հատ­վող եր­կու օ­ղա­կը՝ որ­պես հա­մա­գոր­ծակ­ցող եր­կու ա­կումբ­նե­րի խոր­հր­դան­շան,- ա­սում է ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տը:- Մար­զա­դաշ­տը լի­նե­լու է այ­գում, նոր թա­ղա­մա­սում: Մեր նա­խագ­ծում 10 հեկ­տար կա­նաչ տն­կի կլի­նի, իսկ «Սան Սի­րո­յի» խա­ղա­դաշ­տը ամ­բող­ջո­վին կպահ­պան­վի կո­մեր­ցիոն զո­նա­յում: Տրի­բու­նա­նե­րը կլի­նեն ա­վե­լի ուղ­ղա­հա­յաց ու խա­ղա­դաշ­տին մոտ: Շի­նու­թյան ճա­կա­տա­յին մա­սը կու­նե­նա գու­նա­փոխ­ման հնա­րա­վո­րու­թյուն` հան­րա­հայտ մարդ­կանց ու շար­քա­յին եր­կր­պա­գու­նե­րի բազ­մա­թիվ լու­սան­կար­ներ պատ­կե­րե­լու հնա­րա­վո­րու­թյամբ»:
Այս ա­մե­նից զատ` Principioattivo ճար­տա­րա­պե­տա­կան խում­բը «Սան Սի­րո­յի» ներ­կա­յիս տե­ղում, լոն­դո­նյան «Հայ­բե­րիի» օ­րի­նա­կով, մշա­կել է խա­նութ­նե­րի, ռես­տո­րան­նե­րի, թան­գա­րան­նե­րի ցանց: Գա­ղա­փարն այն է, որ պահ­պան­վի մար­զա­դաշ­տի կոն­ստ­րուկ­ցիան, սա­կայն հիմ­նո­վին փո­փոխ­վի մի­ջու­կը: Սա­կայն սա դեռևս գա­ղա­փար է, որն ա­ռայժմ չի դի­տարկ­վել ա­կումբ­նե­րի կող­մից:


«Մի­լա­նի» նախ­կին փոխ­նա­խա­գահ Ադ­րիա­նո Գա­լիա­նիին ա­վե­լի շատ դուր է գա­լիս Populous-ի «Տա­ճար» նա­խա­գի­ծը, քա­նի որ դրա­նում հի­շա­տակ­վում են Դուո­մոն ու պատ­կե­րաս­րա­հը: Ի տար­բե­րու­թյուն Սիլ­վիո Բեռ­լուս­կո­նիի, Գա­լիա­նին ամ­բող­ջո­վին ա­ջակ­ցում է «Սան Սի­րոն» քան­դե­լու քա­ղա­փա­րին: «Ցն­ցող է «Սան Սի­րոն»: Սա­կայն երբ ար­տա­սահ­մա­նյան ներդ­րող­նե­րը պատ­րաստ են ներդ­նե­լու 1,2 մի­լիարդ եվ­րո, ինձ թվում է, որ ցան­կա­ցած քա­ղա­քում նրանց կըն­դու­նեն գր­կա­բաց: Ես չեմ հաս­կա­նում նրանց, ով­քեր դեմ են նոր մար­զա­դաշ­տին: Ցա­վոք, մենք ապ­րում ենք մի երկ­րում, ո­րը 67-րդ տեղն է զբա­ղեց­նում բիզ­նես հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով: Այ­սինքն՝ 66 երկ­րում ա­վե­լի հեշտ է բիզ­նես ա­նել, քան Ի­տա­լիա­յում: Մեզ մոտ միշտ պայ­քա­րում են ա­մեն նո­րի դեմ»:

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՊԵ­ՏԸ
«Մի­լանն» ու «Ին­տե­րը» քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին ներ­կա­յաց­րել են նա­խագ­ծե­րը: Մի­լա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը նոր մար­զա­դաշ­տի կա­ռուց­մանն ի­րենց հա­վա­նու­թյու­նը տվել են, սա­կայն պա­հան­ջում են նա­խագ­ծում ա­նել փո­փո­խու­թյուն­ներ ու չքան­դել «Սան Սի­րոն»:
«Նա­խա­գի­ծը (նկա­տի են առն­ված թե՛ «Տա­ճա­րը», թե՛ «Օ­ղակ­նե­րը») իր ներ­կա­յիս տես­քով ա­նըն­դու­նե­լի է,- հայ­տա­րա­րել է քա­ղա­քա­պետ Սա­լան:- Ես քվեար­կել եմ հօ­գուտ նոր մար­զա­դաշ­տի, սա­կայն ա­կումբ­նե­րի հետ մեզ հի­մա պետք է աշ­խա­տել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցում­նե­րի տար­բե­րակ­նե­րի վրա: Ներ­կա­յաց­ված նա­խա­գի­ծը չա­փա­զանց մասշ­տա­բա­յին է, այն հնա­րա­վոր չէ ի­րա­գոր­ծել: Բա­ցի այդ, այն ուղղ­ված է ա­կումբ­նե­րի շա­հե­րին, իսկ մենք պետք է այն­պես ա­նենք, որ այն ա­վե­լի շատ օ­գուտ բե­րի քա­ղա­քին»:


Պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թում նաև նշ­վում է, որ «Սան Սի­րոն» քան­դե­լու մտ­քից պի­տի հրա­ժար­վել ու այն հար­մա­րեց­նել նոր գոր­ծա­ռույթ­նե­րին: «Ինձ սխալ է թվում «Սան Սի­րոն» քան­դե­լը: Ես կար­ծում եմ, որ շատ ա­վե­լի լավ է այն վե­րա­կա­ռու­ցե­լը: Սա­կայն բո­լոր դեպ­քե­րում մենք պետք է ա­կան­ջա­լուր լի­նենք ա­կումբ­նե­րի կար­ծի­քին: Բա­ցի այդ, անհ­րա­ժեշտ է վս­տահ լի­նել, որ նոր թա­ղա­մա­սի նա­խա­գի­ծը կի­րա­կա­նաց­վի, ոչ թե կես ճա­նա­պար­հից կլք­վի»:
Ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը պա­հան­ջում է նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան վար­չու­թյան հա­վա­նու­թյու­նը, որն իր պայ­ման­ներն է ա­ռաջ քա­շում՝ մար­զա­դաշ­տը պի­տի օգ­տա­գործ­վի միայն մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­ման նպա­տա­կով, ու ե­րաշ­խիք­ներ պի­տի ներ­կա­յաց­վեն, որ այն քան­դե­լը (ե­թե դա լի­նե­լու է) լի­նե­լու է բա­ցար­ձա­կա­պես անվ­տանգ:


Այս­պես թե այն­պես, լե­գեն­դար «Սան Սի­րոն», հա­վա­նա­կա­նու­թյան շատ ա­վե­լի մեծ տո­կո­սով, չորս տա­րի անց կա՛մ ընդ­հան­րա­պես կան­հե­տա­նա երկ­րի ե­րե­սից, կա՛մ կվե­րա­փոխ­վի:


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao