Խու­զիս­տա­նի նավ­թը և «բեն­զի­նա­յին խռո­վու­թ­յուն­ներն» Ի­րա­նում

Խու­զիս­տա­նի նավ­թը և «բեն­զի­նա­յին խռո­վու­թ­յուն­ներն» Ի­րա­նում
06.12.2019 | 00:47
Ի­րա­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վար խո­ջաթ օլ էս­լամ Սե­յեդ Ռա­յի­սին նույն­պես ե­լույթ է ու­նե­ցել և տար­բե­րու­թյուն դրել այն մարդ­կանց միջև, ո­րոնք բո­ղո­քում են բեն­զի­նի վեր­ջին թան­կաց­ման դեմ, և ո­րոնք խախ­տում են երկ­րի անվ­տան­գու­թյու­նը։ «Պե­տա­կան ու մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյա­նը վնաս հասց­նե­լը, բան­կեր և այլ օ­բյեկտ­ներ հր­կի­զե­լը, մարդ­կանց հո­գե­կան աշ­խար­հին վնաս հասց­նե­լը և կա­նանց ու ե­րե­խա­նե­րին վա­խեց­նե­լու ցան­կա­ցած մտադ­րու­թյուն կհան­գեց­նեն խիստ պա­տիժ­նե­րի,- ա­սել է Ռա­յի­սին նո­յեմ­բե­րի 18-ին։- Նրանք, ով­քեր մարդ­կանց սադ­րում են սահ­մա­նի այն կող­մում, չեն հաս­կա­նում ոչ սե­փա­կան թու­լու­թյուն­նե­րը, ոչ Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան ամ­րու­թյու­նը»։
Հա­վա­նա­բար կա­րե­լի է չհի­շա­տա­կել, որ Ի­րա­նի «բեն­զի­նա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին» ա­ռա­ջին ար­ձա­գան­քող­նե­րից էին ա­մե­րի­կա­ցի­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես պետ­քար­տու­ղար Մայքլ Փոմ­փեոն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց, ի­հար­կե, Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին «մար­դու ի­րա­վունք­նե­րի խախտ­ման» հա­մար մե­ղադ­րե­լը։ Ըն­թեր­ցող­նե­րը հի­շու՞մ են վերն ա­րած մեր դի­տո­ղու­թյու­նը Ի­րա­նում նավ­թի նոր հան­քա­վայ­րի հայտ­նա­բեր­ման և ՄԱԿ-ի ԳԱ 3-րդ հանձ­նա­ժո­ղո­վի «Ի­րա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի մա­սին» բա­նաձևի կա­պի մա­սին։ Նո­յեմ­բե­րի 17-ին Փոմ­փեո­յի հայ­տա­րա­րու­թյանն ար­ձա­գան­քեց Ի­րա­նի ԱԳՆ-ն։ Վե­րը հի­շա­տակ­ված Մու­սա­վին դա­տա­պար­տեց «Փոմ­փեո­յի սևե­ռուն դի­տո­ղու­թյուն­ներն Ի­րա­նում վեր­ջին ան­կար­գու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք ի­րա­նա­կան ո­րոշ քա­ղաք­նե­րում բռնկ­վել էին բեն­զի­նի գնե­րի բարձ­րաց­ման մա­սին կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մից հե­տո»։ Ի­րա­նի ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նի ազ­նիվ ժո­ղո­վուր­դը լավ է տե­ղյակ, որ ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղա­րի կեղ­ծա­վոր ցա­վակ­ցու­թյու­նը ո­րոշ մարդ­կանց հան­դեպ հիմն­ված չէ ազն­վու­թյան վրա, ա­վե­լաց­նե­լով, որ ողջ Ի­րանն ապ­շած է Վա­շինգ­տո­նի եր­կե­րե­սա­նիու­թյու­նից, իսկ սա­բո­տա­ժով զբաղ­վող մի շարք մարդ­կանց ա­նի­րա­վա­չափ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը որևէ կապ չու­նեն այն բա­նի հետ, թե ի­րեն ինչ­պես է պա­հում Ի­րա­նի զգոն ու խո­րա­թա­փանց ժո­ղո­վուր­դը։ Մու­սա­վին նաև նշել է, որ Փոմ­փեոն ցա­վակ­ցում էր այն ի­րան­ցի­նե­րին, ո­րոնք ապ­րում են ԱՄՆ-ի «տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյան» (պատ­ժա­մի­ջոց­նե­րի) տակ, ա­սե­լով որ ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղարն այն մարդն է, ո­րը ձգ­տում էր սո­վա­տանջ ա­նե­լով Ի­րա­նի ժո­ղովր­դին ստի­պել հան­ձն­վե­լու ԱՄՆ-ի ճնշ­ման տակ։
Հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ նաև Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի խոս­նակ Ա­լի Լա­րի­ջա­նին։ Նո­յեմ­բե­րի 18-ին նա ըն­դգ­ծեց, որ Ի­րա­նի օ­րենս­դիր­նե­րը հետևե­լու են հա­սա­րա­կու­թյան եր­կյուղ­նե­րին և թույլ չեն տա, որ ԱՄՆ-ը և հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներն ա­պա­կողմ­նո­րո­շեն եր­կի­րը։ «Ես գնա­հա­տում եմ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լա Խա­մե­նեիի ե­րեկ­վա ա­սած­նե­րը։ Նրա ի­մաս­տուն խոս­քը լույս է սփ­ռում վեր­ջին մի­ջա­դե­պե­րի նկատ­մամբ մեր հար­գե­լի մարդ­կանց ու պաշ­տո­նյա­նե­րի ու­ղու վրա»,- ա­սել է Լա­րի­ջա­նին խոր­հր­դա­րա­նի բաց նիս­տում, ըն­դգ­ծել է նաև, որ ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Փոմ­փեո­յի կող­մից հր­ձիգ­նե­րի բա­ցա­հայտ պաշտ­պա­նու­թյու­նը ցու­ցադ­րում է ԱՄՆ-ի կեղ­ծա­վոր վար­քը և ցույց է տա­լիս, որ Վա­շինգ­տո­նը ձգ­տում է քայ­քա­յել Ի­րա­նի անվ­տան­գու­թյու­նը։
Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին, ե­լույթ ու­նե­նա­լով կա­ռա­վա­րու­թյան նո­յեմ­բե­րի 17-ի նիս­տում, հի­շա­տա­կե­լով Ի­րա­նի ո­րոշ քա­ղաք­նե­րում կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րի դեմ ե­ղած վեր­ջին բո­ղոք­նե­րը, ո­րոնք եր­բեմն մթագն­վել են բռ­նու­թյամբ, հայ­տա­րա­րեց, որ բո­ղոք­նե­րը ժո­ղովր­դի բնա­կան ի­րա­վունքն են. «Այդ պլա­նի ի­րա­կա­նա­ցու­մից հե­տո մենք տե­սանք, որ ո­րոշ մար­դիկ փո­ղոց դուրս ե­կան ի նշան բո­ղո­քի։ Իմ կար­ծի­քով, բնա­կան է, որ երբ վար­չա­կազ­մը պլան է ի­րա­կա­նաց­նում, ոչ բո­լորն են նրան հա­մա­ձայն լի­նում։ Ո­րոշ մար­դիկ կա­րող են դեմ լի­նել այդ պլա­նին և ի­րա­վունք ու­նեն ար­տա­հայ­տե­լու ի­րենց կար­ծի­քը։ Այն, ինչ ա­րել է կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­րել է օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խան։ Մենք գոր­ծում ենք օ­րեն­քի հի­ման վրա, և այն, ինչ լրամ­շա­կել ենք, հա­մա­ձայ­նեց­ված է ե­ղել իշ­խա­նու­թյան ե­րեք ճյու­ղե­րի ղե­կա­վար­նե­րի հետ... Ես ա­սում եմ մեր թան­կա­գին մարդ­կանց, որ բո­ղո­քը տար­բեր­վում է ան­կար­գու­թյուն­նե­րից։ Բո­ղո­քը բո­լոր մարդ­կանց ի­րա­վունքն է, և նրանք կա­րող են բո­ղո­քել, բայց մենք չպետք է թույլ տանք, որ հա­սա­րա­կու­թյան մեջ բա­ցա­կա­յի անվ­տան­գու­թյու­նը»։
Ռո­հա­նին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ի­րա­նա­կան ժո­ղովր­դին զգո­նու­թյան և պե­տա­կան սե­փա­կա­նու­թյու­նը կո­ղոպ­տած խռո­վա­րար­նե­րի ու դա­վա­դիր­նե­րի փոքր խմ­բե­րին միա­նա­լուց հրա­ժար­վե­լու հա­մար։ Նա ող­ջու­նեց այն հս­կա­յա­կան ջան­քե­րը, որ նա­խա­ձեռ­նել էին հե­տա­խու­զու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ոս­տի­կա­նու­թյու­նը, ԻՀՊԿ-ն և զին­ված ու­ժե­րը վան­դա­լիզ­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևում կանգ­նած գլ­խա­վոր գոր­ծող ան­ձանց հայտ­նա­բե­րե­լու և նրանց մի մա­սին ձեր­բա­կա­լե­լու հա­մար, հայ­տա­րա­րեց, որ մյուս­նե­րը նույն­պես կա­լան­քի տակ են վերց­վե­լու, իսկ նրանց գոր­ծո­ղու­թյուն­ներն ու­սում­նա­սիր­վե­լու են օ­րեն­քի հի­ման վրա։ Նշե­լով կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման պատ­ճառ­նե­րը, Ռո­հա­նին ա­սաց, որ բեն­զի­նի նոր­մա­վո­րու­մը և գնի բարձ­րա­ցու­մը կա­ռա­վա­րու­թյա­նը որևէ օ­գուտ չեն տա­լու, այլ ծա­ռա­յե­լու են ժո­ղովր­դի շա­հե­րին։ Նոր մի­ջո­ցա­ռու­մը կհան­գեց­նի բեն­զի­նի սպառ­ման նվազ­ման ու երկ­րին թույլ կտա պահ­պա­նել ինք­նու­րույ­նու­թյու­նը բեն­զի­նի ար­տադ­րու­թյան մեջ։
Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լա Ա­լի Խա­մե­նեին նո­յեմ­բե­րի 17-ին կա­ռա­վա­րու­թյա­նը կոչ ա­րեց հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նե­լու, որ­պես­զի բեն­զի­նի նոր­մա­վոր­ման ու գնե­րի վե­րա­նայ­ման պլա­նի ի­րա­կա­նա­ցու­մից հե­տո մարդ­կանց տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը թե­թևա­նան. «Իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է օգ­տա­գոր­ծեն ի­րենց բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի նվա­զա­գույ­նի հասց­նեն մարդ­կանց մտա­հո­գու­թյու­նը այդ պլա­նի առն­չու­թյամբ»։ Նա պաշտ­պա­նեց կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը վա­ռե­լի­քի գնե­րի վե­րանայ­ման մա­սին՝ ա­սե­լով. «Ես փոր­ձա­գետ չեմ այլ ո­լոր­տում, բայց ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել եմ, որ կպաշտ­պա­նեմ իշ­խա­նու­թյան ե­րեք ճյու­ղե­րի՝ օ­րենս­դիր, դա­տա­կան և վար­չա­կան, ցան­կա­ցած ո­րո­շու­մը»։ Նա ըն­դգ­ծեց այդ կա­պակ­ցու­թյամբ մարդ­կանց պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ա­սե­լով, որ պաշ­տո­նյա­նե­րը պետք է զգույշ լի­նեն, որ պլա­նը չհան­գեց­նի այլ ապ­րանք­նե­րի և մթերք­նե­րի գնե­րի թռիչ­քի։ Խա­մե­նեին նաև զգու­շաց­րեց, որ ան­կար­գու­թյուն­ներն ու վան­դա­լիզ­մի գոր­ծո­ղու­թյուն­ներն Ի­րա­նում վտան­գա­վոր ի­րադ­րու­թյուն կս­տեղ­ծեն։ Անվ­տան­գու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը նկա­րագ­րե­լով որ­պես ա­մե­նա­սար­սա­փե­լի ա­ղե­տը հա­սա­րա­կու­թյան հա­մար, Գե­րա­գույն ա­ռաջ­նորդն ա­սաց, որ «աշ­խար­հի բո­լոր չար կենտ­րոն­նե­րը» վեր­ջին օ­րե­րին ջան­քե­րը հա­մախմ­բել են Ի­րա­նում ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րե­լու հա­մար։
Եվ նո­յեմ­բե­րի 18-ին Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին հրա­մա­նա­գիր ստո­րագ­րեց բեն­զի­նի գնի վեր­ջին բարձ­րա­ցու­մից տու­ժած քա­ղա­քա­ցի­նե­րին նյու­թա­կան փոխ­հա­տու­ցում վճա­րե­լու մա­սին։ «Ես կար­գադ­րու­թյուն եմ ստո­րագ­րել վա­ռե­լի­քի գնի բարձ­րա­ցու­մից տու­ժած ան­ձանց նյու­թա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու մա­սին։ Պե­տա­կան ֆի­նան­սա­կան օգ­նու­թյու­նը վճար­վե­լու է վաղ­վա­նից,- ա­սել է Ռո­հա­նին կա­ռա­վա­րու­թյան նիս­տում։- Ե­թե մենք չբարձ­րաց­նեինք բեն­զի­նի գի­նը, ա­պա եր­կիրն ստիպ­ված կլի­ներ այն ներ­մու­ծե­լու մո­տա­կա եր­կու տա­րում»։ Պլան-բյու­ջե­տա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Մո­հա­մադ Նոու­բախ­տը հայ­տա­րա­րել է, որ երկ­րի 82-մի­լիո­նա­նոց բնակ­չու­թյու­նից մոտ 60 մլն մարդ ա­մե­նամ­սյա լրա­ցու­ցիչ գու­մար կս­տա­նա բեն­զի­նի գնի ա­ճի փոխ­հա­տուց­ման հա­մար։ Ճիշտ է, նա ման­րա­մաս­ներ չի ներ­կա­յաց­րել։ «Ա­ռա­ջին վճա­րում­նե­րը կկա­տար­վեն հա­ջորդ շա­բաթ­վա կամ 10 օր­վա ըն­թաց­քում»,- ա­սել է նա։ Նրա խոս­քով, բեն­զի­նին տրա­մադր­վող ա­մե­նա­մյա լրավ­ճա­րը 20 մլրդ դո­լար է, և փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են, որ այդ վիթ­խա­րի լրավ­ճա­րը բեն­զի­նի գնե­րի խոր խզում է ա­ռա­ջաց­րել Ի­րա­նում (7 ցենտ) և հարևան եր­կր­նե­րում, որ­տեղ բեն­զի­նի գի­նը մոտ 100 ցենտ է։
Մենք հանձն չենք առ­նում դա­տել, թե ար­դյոք Ի­րա­նում բեն­զի­նի գնի բարձ­րա­ցու­մը ե­ղե՞լ է ար­դա­րաց­ված ու տն­տե­սա­պես հաշ­վարկ­ված։ Բայց ե­թե, ա­սենք, Թուր­քիա­յում կամ Հոր­դա­նա­նում բեն­զինն ար­ժե մոտ 100 ցենտ, իսկ Ի­րա­նի ներ­սում՝ 7 ցենտ, ա­պա հաս­կա­նա­լի է, որ գո­ղե­րի ու մաք­սա­նենգ­նե­րի հա­մար ի­րա­նա­կան բեն­զի­նը հա­մեղ պա­տառ է։ Այլ հարց է, որ ի­րան­ցի­նե­րը սո­վո­րել են է­ժան բեն­զի­նին և «լավ սո­վո­րու­թյուն­նե­րից» դժ­վար են հրա­ժար­վում։ Ընդ ո­րում, Ի­րա­նում շատ փոր­ձա­գետ­ներ կար­ծում են, որ թեև բեն­զի­նի գնի ա­ճը կա­րող է կա­ռա­վա­րու­թյա­նը մեծ ե­կա­մուտ բե­րել պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի, աշ­խա­տող­նե­րի և թո­շա­կա­ռու­նե­րի հա­մար հիմ­նա­կան ապ­րանք­ներ, դե­ղո­րայք գնե­լու և աշ­խա­տա­վար­ձեր վճա­րե­լու հա­մար, այն, ան­կաս­կած, կազ­դի ցածր ե­կա­մուտ ու­նե­ցող խմ­բե­րի վրա։
Սա­կայն ու­շադ­րու­թյուն դարձ­նենք հետևյա­լին. ինչ­պես և «հավ­կի­թա­յին», «տա­րադ­րա­մա­փո­խա­նա­կա­յին» խռո­վու­թյուն­նե­րի դեպ­քում, այս ան­գամ էլ Ի­րա­նում պատ­րաստ գտն­վե­ցին դի­մա­կա­յե­լու սադ­րիչ­նե­րին, ո­րոնք փոր­ձե­ցին օգտ­վել այդ ցածր ե­կա­մուտ ու­նե­ցող մարդ­կանց լիո­վին բնա­կան բո­ղո­քից ու վր­դով­մուն­քից։ Հետևենք այն շղ­թա­յին, ո­րը 2019 թ. նո­յեմ­բե­րյան այն օ­րե­րին գոր­ծի դր­վեց սադ­րիչ­նե­րի ցան­ցը բա­ցա­հայ­տե­լու հա­մար։ Ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը ո­չինչ չի թաքց­նում։ Այս­պի­սով, ԻՀՊԿ-ն, «Բա­սիջ» աշ­խար­հա­զո­րը, ոս­տի­կա­նու­թյու­նը՝ ան­մի­ջա­կա­նո­րեն փո­ղոց­նե­րում, բնա­կա­վայ­րե­րում և այլն։ Հե­տա­խու­զու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, տե­ղե­կատ­վա­կան ու հա­ղոր­դակ­ցա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը (հատ­կա­պես նրա գաղտ­նիաց­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րը) և զին­ված ու­ժե­րը. ա­վե­լի շուտ ԶՈՒ հե­տա­խու­զա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ոչ թե ամ­բողջ բա­նակն ու նա­վա­տոր­մը։ Այդ հզոր բուր­գի գա­գա­թին՝ Ի­րա­նի ԱԱԲԽ-ն (ղե­կա­վա­րը՝ Ի­րա­նի պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, դեր­ծո­վա­կալ Ա­լի Շամ­խա­նին)։ Եվ ինչ-որ տեղ «նրանց հետ»՝ Ի­րա­նի բարձ­րա­գույն դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը (ղե­կա­վա­րը՝ Ի­րա­նի նա­խա­գա­հի նախ­կին թեկ­նա­ծու խո­ջաթ օլ էս­լամ Սե­յեդ Ռա­յի­սին)։
Ամ­փո­փե­լով մեր ու­սում­նա­սի­րու­թյան նախ­նա­կան ար­դյուն­քը՝ չենք կա­րող չար­ձա­նագ­րել, որ Ի­րա­նի բո­լոր ու­ժա­յին նա­խա­րա­րու­թյուն­նե­րը և այլ ու­ժա­յին կա­ռույց­ներն այս ան­գամ էլ խա­փա­նե­ցին պե­տու­թյու­նը ներ­սից պայ­թեց­նե­լու «պլա­նը»։ Պատ­կե­րա­վոր ա­սած՝ «հե­ղա­փո­խու­թյունն ա­վարտ­վեց դեռ չսկս­ված», ե­թե ինչ-որ մե­կի աչ­քին Ի­րա­նում հա­կաիս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյուն է երևում։ Իսկ ի­րան­ցի­նե­րի հա­մար նույ­նիսկ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան նոր փուլ է, ինչ­պես տա­րուց ա­վե­լի նա­խազ­գու­շաց­նում է Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ ա­յա­թո­լա Խա­մե­նեին։ Հի­մա­րու­թյուն է իս­լա­մա­կան հե­ղա­փո­խա­կան­նե­րի մեջ խցկ­վե­լը և նրանց՝ ա­ռանց այն էլ հե­ղա­փո­խու­թյամբ զբաղ­ված­նե­րին, ինչ-որ ո­չիս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյուն «նե­րար­կե­լը»։ Մի՞­թե որևէ մե­կը լր­ջո­րեն հնա­րա­վոր էր հա­մա­րում, թե այն մար­դիկ, ո­րոնք ի զո­րու լի­նե­լով աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում (այդ թվում՝ այն­պի­սի խիտ բնա­կեց­ված, ինչ­պի­սիք են Հնդ­կաս­տանն ու Պա­կիս­տա­նը) ա­վե­լի քան 200000 զին­ված աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի ոտ­քի հա­նե­լու ի պաշտ­պա­նու­թյուն Ի­րա­քի և Սի­րիա­յի շիա­կան սր­բա­վայ­րե­րի, կարող են «տար­վել» ԼԳԲՏ, «յու­վե­նալ­կա» (ան­սե­ռա­հաս) խմ­բե­րի տի­պի ինչ-որ ա­զա­տա­կան կեղծ ար­ժեք­նե­րով։ Եվ ե­թե ի­րա­կա­նում, ինչ­պես նշում են Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, մար­դիկ «ըն­դա­մե­նը պար­զա­պես դժ­գոհ են գնե­րի ա­ճից», կարևոր չէ՝ ձվե­րի թե բեն­զի­նի, ա­պա այդ դժ­գոհ­ներն ին­չու՞ չեն հի­շի, որ «արևմտյան տի­պի ա­զատ» հարևան եր­կր­նե­րում ի­րենք ար­դեն տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ այդ նույն բեն­զի­նի հա­մար կվ­ճա­րեին ոչ թե 7, այլ մոտ 100 ցենտ։
Այ­նուա­մե­նայ­նիվ, կրկ­նենք մեր հա­մոզ­վա­ծու­թյու­նը, որ Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­կա­կա­ռա­վա­րա­կան ե­լույթ­ներ էին սպա­սում։ Ի դեպ, դրա­նում բա­վա­կան նր­բու­թյուն­ներ կան, բայց նրանք, մեր կար­ծի­քով, չեն կա­րող ուղ­ղա­կիո­րեն կապ­ված լի­նել ոչ գնե­րը բարձ­րաց­նե­լու ո­րոշ­ման, ոչ բեն­զի­նի մաք­սա­նեն­գու­թյան դեմ պայ­քա­րի, ոչ օ­տա­րերկ­րյա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի՝ բնակ­չու­թյան դժ­գո­հու­թյու­նից օգտ­վե­լու և Ի­րա­նում ներ­քա­ղա­քա­կան քաոս ստեղ­ծե­լու հեր­թա­կան փոր­ձի հետ։ Պար­զա­պես պետք է ու­շա­դիր հետևել այդ երկ­րի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը և հի­շել, որ, օ­րի­նակ, Ի­րա­նի նա­խա­գա­հի եղ­բայ­րը՝ մի­ջու­կա­յին ծրագ­րի գծով Ի­րա­նի նա­խա­գա­հի նախ­կին հա­տուկ դես­պա­նորդ Հո­սեյն Հա­սան Ֆա­րեյ­դու­նը, այս տա­րի կո­ռուպ­ցիա­յի մե­ղադ­րան­քով դա­տա­պարտ­վել է 5 տար­վա բան­տար­կու­թյան։ Իսկ բարձ­րա­գույն դա­տա­կան իշ­խա­նու­թյան ներ­կա­յիս ղե­կա­վար խո­ջաթ օլ էս­լամ Ռա­յի­սին ոչ միայն նա­խա­գա­հի նախ­կին թեկ­նա­ծու է, այլև նա­խա­գահ Ռո­հա­նիի ա­մե­նա­խիստ քն­նա­դա­տը և գլ­խա­վոր մր­ցա­կի­ցը վեր­ջին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նում (2017 թ. մա­յի­սի 19)։ Լիո­վին հա­վա­նա­կան է, որ բեն­զի­նի թան­կաց­ման դի­մաց 60 մլն մար­դու տր­վող «ա­մե­նամ­սյա լրա­ցու­ցիչ գու­մա­րը» կթեթևաց­նի ցածր ե­կա­մուտ ու­նե­ցող ան­ձանց սո­ցիա­լա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը, և շու­տով մար­դիկ կվարժ­վեն, որ բեն­զինն Ի­րա­նում ար­ժե ոչ թե 7 ցենտ, այլ ա­վե­լի։ Կարևորն այլ բան է, որ նույ­նիսկ վեր­ջին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նում մր­ցա­կից ե­ղած­ներն այ­սօր «նույն խրա­մա­տում են», էլ չա­սած Ի­րա­նի ու­ժա­յին ու հե­տա­խու­զա­կան կա­ռույց­նե­րի մա­սին։ Հենց այդ հան­գա­մանք­ներն էլ ևս մեկ ան­գամ խա­ղա­ցին այն կարևոր դե­րը, որ Ի­րա­նի ներ­սում ե­րե­րում­ներ ա­ռա­ջաց­նե­լու հեր­թա­կան փոր­ձը ա­րա­գո­րեն տա­պալ­վեց։
Ի­րա­նի հե­տա­խու­զու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը նո­յեմ­բե­րի 27-ին հայ­տա­րա­րեց 8 մար­դու ձեր­բա­կալ­ման մա­սին, ո­րոնք փոր­ձում էին տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քել վեր­ջին ան­կար­գու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ և դրանք փո­խան­ցել երկ­րից դուրս։ Ըստ նա­խա­րա­րու­թյան հա­կալր­տե­սա­կան վար­չու­թյան գլ­խա­վոր տնօ­րե­նի հայ­տա­րա­րու­թյան, նրանք ձեր­բա­կալ­վել են մինչև ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը կա­տա­րե­լը։ Պաշ­տո­նյան հայտ­նել է, որ նրանք ԱՄՆ-ի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան (ԿՀՎ) կող­մից տար­բեր եր­կր­նե­րում ու­սու­ցում են ան­ցել իբր որ­պես լրագ­րող­ներ, բայց եր­կար ժա­մա­նակ գտն­վել են հե­տա­խու­զա­կան հս­կո­ղու­թյան տակ, և վեր­ջին ան­կար­գու­թյուն­նե­րից հե­տո պարզ­վել է, որ նրանք հրա­հանգ են ստա­ցել մաս­նակ­ցե­լու ան­կար­գու­թյուն­նե­րին և ներ­կա­յաց­նե­լու ճշգ­րիտ հաշ­վետ­վու­թյուն­ներ, հատ­կա­պես լու­սան­կար­ներ։ ԿՀՎ-ի այդ գոր­ծա­կալ­նե­րից 6-ը ձեր­բա­կալ­վել է ան­կար­գու­թյուն­նե­րի տե­ղում, մյուս 2-ը ճա­նաչ­վել ու ձեր­բա­կալ­վել են ի­րենց հա­վա­քած տե­ղե­կու­թյուն­նե­րով, մինչև սահ­մանն անց­նե­լը։ Պաշ­տո­նյան ըն­դգ­ծել է, որ Ի­րա­նի հե­տա­խու­զա­կան ու­ժե­րը պաշտ­պա­նե­լու են ի­րենց «սր­բա­զան Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը», իսկ ԿՀՎ-ի հետ կապ­ված մյուս տար­րե­րը հս­կո­ղու­թյան տակ են ողջ երկ­րում և երկ­րի անվ­տան­գու­թյան դեմ որևէ գոր­ծո­ղու­թյուն նա­խա­ձեռ­նե­լու դեպ­քում ան­մի­ջա­պես ձեր­բա­կալ­վե­լու են։
Ի­րա­նի թշ­նա­մի­նե­րին ու դա­վա­ճան­նե­րին չհա­ջող­վեց օգտ­վել նաև վեր­ջին ի­րադ­րու­թյու­նից։ Երկ­րի ու­ժա­յին կա­ռույց­ներն ար­թուն կեր­պով հետևում են այն ա­մե­նին, ին­չը կա­րող է կաս­կած հա­րու­ցել։ Եվ վճ­ռա­կան են դա­վա­ճան­նե­րին, օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րին ճն­շե­լիս։ Տե­ղին է ա­սել՝ ցա­վոք, այդ ո­րակ­նե­րը չու­նե­ցան Հա­յաս­տա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րը, երբ օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կա­լու­թյու­նը մեր եր­կի­րը ծաղ­րի ա­ռար­կա դարձ­րեց աշ­խար­հի աչ­քում։ Մենք կորց­նում ենք այն թան­կա­գին ժա­մա­նա­կը, ո­րը կա­րող էինք օգ­տա­գոր­ծել գո­նե սո­վո­րե­լու հա­մար, թե ինչ­պես է պետք պաշտ­պա­նել երկ­րի և ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը, ինչ­պես կան­խել ար­տա­սահ­մա­նյան գոր­ծա­կա­լու­թյան թշ­նա­մա­կան ե­լույթ­նե­րը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao