• Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել

    Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել

    30.11.2020| 23:02
    Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել՝ ասաց նրա օգնական Արմինե Ավագյանը։ «Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը գրել է, սակայն շարունակում է պաշտոնավարել, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը», - ասաց նա։
  • ՊՆ նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

    ՊՆ նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

    30.11.2020| 22:40
    ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:
  • Արմեն Սարգսյան. Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով

    Արմեն Սարգսյան. Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով

    29.11.2020| 20:38
    Մասնավոր այցով Մոսկվայում գտնվող՝ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրանք հարցերի միջոցով ցանկացել են անմիջապես նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի, իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները։
  • Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ Պուտինի հետ պայմանավորվածություններից

    Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ Պուտինի հետ պայմանավորվածություններից

    29.11.2020| 20:32
    Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:
  • Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

    Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

    28.11.2020| 14:21
    Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:
  • Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

    Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

    27.11.2020| 14:26
    Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։
  • Ոչ մի բնակչի չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը

    Ոչ մի բնակչի չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը

    26.11.2020| 14:15
    Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։ Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։
  • Նիկոլ Փաշինյան. Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը

    Նիկոլ Փաշինյան. Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը

    26.11.2020| 14:08
    Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր, բայց այսօրվա մեր հրամայականը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը»։
  • ՀՀ ԱԳՆ. Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ

    ՀՀ ԱԳՆ. Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ

    26.11.2020| 09:37
    Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
  • Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

    Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

    26.11.2020| 09:36
    Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի նոյեմբերի 25-ին Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ «Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ: