Ջեյմի Դեվիս
 

«Թեղուտի» վերագործարկման ուշացման մեղքը կառավարությունը ՓԲԸ-ի վրա է գցում

«Թեղուտի» վերագործարկման ուշացման մեղքը կառավարությունը ՓԲԸ-ի վրա է գցում
18.01.2019 | 01:16

Թեղուտի հանքավայրի վերաբացման մասին նոր կառավարիչների խոստումների իրագործմանը տեղացիները սպասում են ամեն օր: Ընտրարշավի ժամանակ առավելագույնը մինչև փետրվար հանքը գործի գցելու մասին խոստումները, փաստորեն, կյանքի չեն կոչվում: Օրեր առաջ մի խումբ երիտասարդներ Ալավերդու դատարանի դիմաց ակցիա են իրականացրել՝ դատարաններից պահանջելով այնպիսի որոշումներ ընդունել, որոնք կարող են բխել նոր սեփականատիրոջ ու ներդրողի շահերից, ինչն էլ, ըստ իրենց, թույլ կտա կրկին վերաշահագործել հանքը:


«Թեղուտ ՓԲԸ-ի ղեկավարի պաշտոնում վերականգնվել ցանկացող Սահակ Կարապետյանի և Թեղուտ ՓԲԸ-ն ընդամենը 2 մլն դրամ պարտքի պատճառով սնանկ ճանաչելու դատավարության ավարտից հետո պարզ կլինի, թե իրականում ինչ է սպասում հանքի հույսով ապրող տեղացիներին: Եթե երկու հայցն էլ մերժվի, ապա Թեղուտը հնարավոր կլինի կրկին գործի գցել: Համենայն դեպս, կառավարության ներկայացուցիչներն այդպես են ասում: Բայց եթե դրանից հետո էլ աշխատողները ձեռնունայն մնան, ապա, հավատացեք, այլևս որևէ մեկի խոսքին չենք հավատալու, միտինգներ ենք նախաձեռնելու»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Ալավերդու բնակիչներից մեկը:


Մեկ այլ զրուցակից էլ ասաց, որ ոտքի ելած երիտասարդները, չի բացառվում` նոր իշխանության որոշ ներկայացուցիչների դրդմամբ, փոքրիկ ակցիա իրականացրած լինեն՝ լսելի դարձնելու Թեղուտի հարցով իշխանության արդարացումը: «Նախքան ընտրությունը տված խոստման տակից ինչ-որ ձևով դուրս գալու համար թե՛ նորահայտ ներդրողը, թե՛ նոր կառավարիչները պետք է արդարացնեն իրենց նշած ժամկետի ձգձգումը, և չի բացառվում, որ երիտասարդների միջոցով բարձրաձայնեն, որ մեղավորը ոչ թե իրենք, այլ Թեղուտ ՓԲԸ-ն է, որ դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ նոր սեփականատիրոջ: Իրականում Թեղուտի հարցն այդքան էլ հեշտ լուծելի չէ, հետևաբար կարիք չկար հապշտապ հայտարարություններ անելու և դրանց ձեռքը կրակն ընկնելու: Հազար ու մի ուսումնասիրություն ու հաշվարկ էր անհրաժեշտ, այդ ինչպես էր հնարավոր կարճ ժամանակում գերհսկա գործարանի վերագործարկումն ապահովել»,- անկեղծացավ վերջինս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan