«ГРУ»-ն ընդդեմ «ЦРУ»-ի

«ГРУ»-ն ընդդեմ «ЦРУ»-ի
29.10.2019 | 00:27

Փոք­րիկ վեր­լու­ծու­թյունն իսկ ար­ձա­նագ­րում է` այս իշ­խա­նու­թյուն­ներն ըն­դու­նակ են շատ «հե­ռուն» գնա­լու լավ պլա­նա­վոր­ված, հուժ­կու ներ­խու­ժու­մով` բո­լոր թույ­լատր­ված ու չթույ­լատր­ված «տա­րածք­ներ»` այն­տեղ սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը տա­րա­ծե­լու, հան­րու­թյանն ու ան­հատ­նե­րին տար­րա­լու­ծե­լու, ախ­տա­հա­րե­լու հա­մար:


Նկա­տենք` Մար­տի մեկ, Ապ­րի­լյան պա­տե­րազմ, հի­մա էլ` Հոկ­տեմ­բե­րի 27: Ա­մե­նափխ­րուն, զգա­յա­կան, են­թա­գի­տակ­ցա­կան շեր­տեր ցն­ցող թե­մա­նե­րի ան­վերջ պտույտ: Ի­հար­կե, կա­րե­լի է քա­ղա­քա­կան հարց ուղ­ղել դր­սի աշ­խար­հից այս պլա­նա­վո­րում­ներն ըն­դու­նող իշ­խա­նու­թյուն­նե­րին, թե` յավ­րիս, իսկ 1996-ի դեպ­քե՞­րը, ձեր­բա­կա­լու­թյուն­նե՞­րը, դրա­նից ա­ռաջ ՀՅԴ-ի «օ­ֆիս­նե­րի» քան­դու­քա­րա­փը, կու­սակ­ցու­թյան փա­կու­՞մը` ա­ռա­ջին ու վեր­ջին ան­գամ նո­րան­կախ Հա­յաս­տա­նում, ին­չու՞ եք մո­ռա­ցու­թյան մատ­նել. չեք ա­սի՞ պատ­ճա­ռը:


Ա­նի­մաստ հար­ցեր: Իշ­խա­նու­թյուն­ներն ու­նեն ի­րենց ծրա­գի­րը և ան­շե­ղո­րեն ի­րա­կա­նաց­նում են` քայլ առ քայլ: Սա իշ­խա­նու­թյուն է, որ կա­յա­նում է ոչն­չաց­ման, դիա­կապ­տու­թյան սինդ­րո­մի վրա` խա­ղար­կե­լով ժո­ղովր­դի ցածր, նսեմ բնազդ­նե­րը՝ ոչ մի տեղ չթող­նե­լով բարձ­րի` բա­նա­կա­նի հա­մար: Սրանք սկ­սե­ցին մեծ շոու­նե­րով. «տե­սա­րան­նե­րի» ա­ռա­տու­թյու­նը մնա­ցել է, փոխ­վել է ո­րա­կա­յին կեր­պը. ե­թե իշ­խա­նու­թյան ե­կան կեղծ ծափ-ծնծ­ղա­նե­րով. «սի­րո» մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, հի­մա ի­րենց բուն գոր­ծին են` «շոու-սար­սափ­ներ» են բե­մադ­րում: Հռ­չակ­վում են հան­ցա­գործ Ա­րա Բաբ­լո­յա­նը, Ար­սեն Բա­բա­յա­նը, Հրայ­րը Թով­մա­սյա­նը, բո­լոր նրանք, ով­քեր ի­րենց ձեռն­տու չեն:


Իսկ ա­հա Հոկ­տեմ­բե­րի 27-ի ա­հա­բեկ­չու­թյան հրե­շը հենց հոկ­տեմ­բե­րի 27-ի նա­խօ­րյա­կին վա­ղա­ժամ­կետ ա­զատ­ման դի­մում է գրում: Օ­րի­նա­չափ է: Իշ­խա­նու­թյու­նը, ո­րի կա­ռա­վար­ման օ­րոք տրանս­գեն­դեր­նե­րը հռ­չակ­վում են հե­րոս­ներ, «Ծռերն» ա­զատ­վում են բան­տից, մեծ փո­ղե­րով մեծ ֆիլմ է նկար­վում սե­ռա­փոխ­վա­ծի մա­սին, ին­չու չպետք է Հու­նա­նյան-մար­դաս­պա­նը դի­մում գրի` շատ սիմ­վո­լիկ ժամ­կե­տում, ին­չու՞ նրան ան­մի­ջա­պես չպետք է այ­ցի գնա Նի­կոլ Փա­շի­նյա­նի բո­լոր դա­ժան-ան­հե­թեթ քայ­լե­րի սա­զան­դար, ան­հայտ ծագ­ման, ան­հայտ սկզ­բունք­նե­րի տեր, ԱՄՆ-ից Հա­յաս­տան բեր­ված, հա­զար ու մի մեղ­քե­րի պատ­ճա­ռով դա­տա­պարտ­ված, բա­նա­կում չծա­ռա­յած մե­կը:


Ի՞նչ խն­դիր է լուծ­վում: Նույ­նը: Չէ` ոչ ա­ռա­ջին հեր­թին Քո­չա­րյա­նի: Չմո­ռա­նանք` այս օ­րե­րին զու­գա­հե­ռա­բար հն­չում է նաև Լիտ­վի­նեն­կո­յի ա­նու­նը: Սա ՌԴ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի այն սպան էր, ո­րը բարձ­րա­ձայ­նել էր, թե «27»-ը ռու­սա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րիր ձեռ­քի գործն էր. ին­քը բրի­տա­նա­կան ազ­դե­ցու­թյան գոր­ծա­կալ էր դար­ձել՝ ըստ ռու­սա­կան մա­մու­լի, մա­հա­ցավ Լոն­դո­նում` պո­լո­նիու­մից (չխո­րա­նանք` եր­կար պատ­մու­թյուն է):


Խն­դիրն այլ տեղ է. փորձ է ար­վում վե­րա­բա­ցել «27»-ի գոր­ծը: ՈՒ կբաց­վի, չկաս­կա­ծեք: Հի­մա «մշակ­վում» է Հու­նա­նյան-հան­ցա­գոր­ծի կեր­պա­րը, որ­պես­զի «ար­տա­բե­րի» անհ­րա­ժեշտ մտ­քեր` ընդ­դեմ Քո­չա­րյա­նի, ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի: Կար­տա­բե­րի՞: 20 տա­րի բան­տում անց­կաց­րած, ա­րյան մեծ նախ­ճի­րի մեջ թա­թախ­վա­ծից հնա­րա­վո՞ր է այլ բան սպա­սել: Ով` ինչ­պես:
Սկզ­բի հա­մար անհ­րա­ժեշտ է բարձ­րա­ձայ­նել, որ նա ա­դեկ­վատ է (20 տա­րին ու նախ­ճի­րը նրան չեն խան­գա­րել): Հա­ջոր­դիվ` թի­րա­խի տակ է առն­վում Վազ­գեն Մա­նու­կյա­նը: Սա ընդ­հան­րա­պես հե­տաքր­քիր «դեպք» է. ին­չու՞ են հատ­կա­պես նրա­նից սկ­սում: Շատ պարզ. այ­սօր վեր­ջինս ղե­կա­վա­րում է Հան­րա­յին խոր­հուր­դը` խիստ ընդ­դի­մա­դիր կեց­վածք դրսևո­րե­լով, ինչ­պես նաև հան­դի­սա­նում է «ակ­սա­կալ­նե­րի» ա­ռան­ձին խմ­բի ան­դամ: Սրանք ա­ռանձ­նա­կի հե­տաքր­քու­թյան «թե­մա­ներ» են, սա­կայն բուն «թե­ման», ինչ­պես Քո­չա­րյա­նի, ինչ­պես Ար­սեն Բա­բա­յա­նի դեպ­քում (տե­ղե­կու­թյուն կա, որ Նի­կո­լի բան­տում գտն­ված ժա­մա­նակ Ար­սեն Բա­բա­յա­նը քրեա­կա­տա­րո­ղա­կան վար­չու­թյան խոս­նակն էր, և Նի­կո­լի հրա­պա­րա­կավ բո­ղո­քը, թե քրեա­կա­տա­րո­ղա­կա­նի աշ­խա­տա­կից­ներն ի­րեն «ճն­շում» են, Ար­սեն Բա­բա­յա­նը հա­մա­րել էր` «Նի­կո­լի տե­սած ե­րազ». ո­չինչ չմո­ռա­ցող Նի­կո­լը սա էլ չէր մո­ռա­նա), մնում է Վազ­գեն Մա­նու­կյա­նը, որ տա­րի­ներ շա­րու­նակ ե­ղել է Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի և նրա թի­մի կո­կոր­դին մնա­ցած մեծ սեպ:

Հի­մա, երբ Քո­չա­րյան-«սե­պի» նկատ­մամբ քայ­լե­րի կաս­կադն ար­վել է, ժա­մա­նակն է մյուս «սե­պը»` Վազ­գեն Մա­նու­կյա­նին ևս ան­կյուն քշել, «փռել աս­ֆալ­տին» այն­պես, որ լավ հի­շի` ինչ­պես էր ժո­ղո­վուր­դը բա­ցա­կան­չում` «Վազ­գեն-նա­խա­գահ»:
Սա­կայն 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ին եր­կի­րը գլ­խա­տա­ծին «հի­շե­լու» գլ­խա­վոր պատ­ճա­ռը, այ­նուա­մե­նայ­նիվ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «հետ­քի» վրա «դուրս գալն» է: Դան­դաղ են մո­տե­նում «ա­դեկ­վա­տին», ո­րով­հետև ե­թե միան­գա­մից նման «ար­տա­հոս­քը» սկ­սեն պտույ­տի մեջ դնել, քա­րե­րը կա­ղա­ղա­կեն, ա­մե­րի­կա­նե­րից Հա­յաս­տան ե­կած ան­հայտ ծագ­ման քա­ղա­քա­կան գոր­ծի­չը խա­ղը տա­նուլ կտա:
Աբ­սուրդն այլ տեղ է. 27-ի վե­րա­բաց­ման հա­մար պայ­քա­րում են արևմտյան «ժո­ղովր­դա­վար», ԱՄՆ-ից ե­կած «հա­ճա­խորդ-այ­ցե­լուն» և, ո­րոշ գնա­հա­տում­նե­րով, ՌԴ «ГРУ»-ի գե­նե­րալ Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյա­նը:
Այս մա­սին՝ հա­ջոր­դիվ:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao