Առանց դու­ռը բա­ցե­լու` «Ա­րա­րատ­բան­կում» ես

Առանց դու­ռը բա­ցե­լու` «Ա­րա­րատ­բան­կում» ես
19.11.2019 | 00:16

Ա­ռանց բանկ այ­ցե­լե­լու, դի­մում գրե­լու` «Ա­րա­րատ­բանկ» Մո­բայլ հա­վել­վա­ծի ծա­ռա­յու­թյան մի­ջո­ցով կա­րե­լի է դառ­նալ «Ա­րա­րատ­բան­կի» հա­ճա­խորդ, ինչն էլ այս ծրագ­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն է ։ Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րը սրըն­թաց զար­գա­նում են նաև բան­կա­յին ո­լոր­տում։ Նրանց միջև մր­ցակ­ցու­թյու­նը թեժ է, ին­չը բնա­կան է. ա­ճում է հա­ճա­խորդ­նե­րի պա­հան­ջար­կը, մե­ծա­նում է նաև բան­կե­րի միջև մր­ցակ­ցու­թյու­նը։ Սա մյուս կող­մից բար­դաց­նում է բան­կե­րի գոր­ծը։ Այ­սօր գրե­թե բո­լոր առևտրա­յին բան­կերն աշ­խա­տում են նույն գոր­ծիք­նե­րով և միևնույն ծա­ռա­յու­թյուն­ներն են մա­տու­ցում։ Այս ի­րա­վի­ճա­կում նոր գա­ղա­փար գտ­նե­լը հեշտ խն­դիր չէ, և «Ա­րա­րատ­բան­կը» փոր­ձեց նոր մո­տե­ցում հան­դես բե­րել. նո­յեմ­բե­րի 15-ին ջա­զի հն­չյուն­նե­րի ներ­քո կա­յա­ցավ «Ա­րա­րատ­բանկ» Մո­բայլ հա­վել­վա­ծի շնոր­հան­դե­սը։ Այս նոր ծա­ռա­յու­թյու­նը թույլ կտա հա­ճա­խորդ­նե­րին տա­նը նս­տած` առ­ցանց օգտ­վել բան­կի 23 ծա­ռա­յու­թյու­նից։ Եվ ա­մե­նա­կարևո­րը, նրանք, ով­քեր գրանց­ված հա­ճա­խորդ­ներ չեն, նույն­պես կա­րող են առ­ցանց օգտ­վել այս ծա­ռա­յու­թյու­նից։ Բա­ցի «Ա­րա­րատ­բանկ» Մո­բայլ հա­վել­վա­ծի ծա­ռա­յու­թյու­նից, ի՞նչ այլ ա­ռանձ­նա­հա­տուկ քա­ղա­քա­կա­նու­թյուն է տար­վում այլ բան­կե­րի հա­մե­մատ։ Այս հար­ցը փոր­ձե­ցինք ճշ­տել շնոր­հան­դե­սին ներ­կա` բան­կի խոր­հր­դի ան­դամ­նե­րից։

«ՔՆ­ՆԱՐ­ԿՈՒՄ­ՆԵ­ՐԻ ԱՐ­ԴՅՈՒՆ­ՔՈՒՄ Է, ՈՐ ԾՆ­ՎՈՒՄ ԵՆ ՀԵ­ՏԱՔՐ­ՔԻՐ Ա­ՌԱ­ՋԱՐԿ­ՆԵՐ»
ԿՈ­ՐՅՈՒՆ Ա­ԹՈ­ՅԱՆ (տնե­սա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր, «Ա­րա­րատ­բան­կի» խոր­հր­դի ան­դամ)
-Իս­կա­պես, առևտրա­յին բան­կե­րի միջև մր­ցակ­ցու­թյու­նը մեծ է, և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ա­ռու­մով դժ­վար է նշել որևէ յու­րա­հատ­կու­թյուն, քա­նի որ բո­լորն էլ փոր­ձում են նո­րա­մու­ծու­թյուն ներդ­նել ի­րենց ծա­ռա­յու­թյուն­նե­րում, այդ թվում նաև «Ա­րա­րատ­բան­կը»։ Միևնույն ժա­մա­նակ պետք է ա­ռանձ­նաց­նեմ, որ հա­ճա­խորդ­նե­րի հա­մար ծա­ռա­յու­թյուն­նե­րի մատ­չե­լիու­թյու­նը և սպա­սարկ­ման ո­րա­կը բան­կի քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռանց­քա­յին մասն է։ Սրա մա­սին է փաս­տում նաև այն, որ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րում ստեղծ­վե­ցին բան­կի մաս­նա­ճյու­ղեր, ո­րոնք ա­պա­հո­վում են ոչ միայն հա­ճա­խորդ­նե­րի բարձ­րա­կարգ սպա­սար­կում, այլև պա­հում են վեր­ջին­նե­րիս հետ հե­տա­դարձ կա­պը, ին­չը շատ կարևոր է հե­տա­գա ծրագ­րե­րի, նա­խագ­ծե­րի կազմ­ման հար­ցում։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ այս բան­կը հա­մար­վում է կա­յա­ցած և լա­վա­գույն բան­կե­րից մե­կը։
-Դուք բան­կի խոր­հր­դի ան­դամ եք, ինչ­պե՞ս են անց­նում խոր­հր­դի նիս­տե­րը` միա­ձա՞յն։
-Ոչ, ոչ, ե­թե ա­ռիթ լի­նի` մաս­նակ­ցեք այդ նիս­տե­րին, երևի կզար­մա­նաք թեժ քն­նար­կում­նե­րից, մտ­քե­րի բա­խու­մից։ Կար­ծում եմ` այս քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում է, որ ծն­վում են հե­տաքր­քիր ա­ռա­ջարկ­ներ, ո­րոնք պի­տի տար­բեր­վեն շու­կա­յում ե­ղած ա­ռա­ջարկ­նե­րից։ Ե՛վ որ­պես բան­կի խոր­հր­դի ան­դամ, և՛ որ­պես տն­տե­սա­գետ ու քա­ղա­քա­ցի, ով ծա­նոթ է հա­յաս­տա­նյան բան­կե­րին, կա­րող եմ վս­տա­հա­բար ա­սել, որ այս բան­կը հան­րա­պե­տու­թյու­նում ա­ռա­ջա­տար­նե­րից մեկն է և փոր­ձում է կա­տա­րե­լա­գոր­ծել մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­ներն ու գոր­ծիք­նե­րը։
-Պա­րոն Ա­թո­յան, «Ա­րա­րատ­բան­կը» այս տար­վա տասն ա­միս­նե­րի կտր­ված­քով 4-րդ տեղն է զբա­ղեց­նում հի­պո­թե­քա­յին վար­կե­րի տրա­մադր­ման գոր­ծում։ Ին­չո՞վ է դա պայ­մա­նա­վոր­ված։
-Կար­ծում եմ, հիմ­նա­կան պատ­ճա­ռը հա­ճա­խորդ­նե­րի հետ ճիշտ և շի­տակ աշ­խա­տե­լու սկզ­բունքն է։ Ժա­մա­նա­կին ես ինքս էլ վարկ եմ վերց­րել, ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է` պարզ գոր­ծըն­թաց է, սա­կայն ի­րա­կա­նում հա­ճա­խորդն ամ­բող­ջու­թյամբ չի պատ­կե­րաց­նում, թե ինչ­պես է այդ գոր­ծըն­թացն աշ­խա­տե­լու։ Այս բան­կի մաս­նա­գետ­նե­րը հա­ճա­խոր­դին ման­րա­մասն ներ­կա­յաց­նում են այդ ամ­բող­ջը, ին­չը նրան թույլ է տա­լիս ճիշտ գնա­հա­տել իր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու ռիս­կե­րը և նոր միայն ո­րո­շում կա­յաց­նել։ Հա­մա­ձայ­նեք, երբ մարդն ամ­բող­ջա­կան տե­ղե­կատ­վու­թյանն ի­րա­զեկ է, ճիշտ պատ­կե­րա­ցում է ու­նե­նում, ին­չը հու­սա­լիու­թյան ե­րաշ­խիք է և՛ վար­կա­ռուի, և՛ բան­կի հա­մար։

«ՆՈՐ ՄՏԱ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ՆՈՐ ԳԱ­ՂԱ­ՓԱՐ­ՆԵ­ՐԻ ԼԱՅՆ ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ»
ՄՀԵՐ Ա­ՆԱ­ՆՅԱՆ («Ա­րա­րատ­բան­կի» խոր­հր­դի ան­դամ)
-Պա­րոն Ա­նա­նյան, Ձեր կար­ծի­քով ո՞րն է այս բան­կի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը։
-Իմ կար­ծի­քով, հե­տաքր­քիրն այն է, որ «Ա­րա­րատ­բան­կի» ինչ­պես բո­լոր ծա­ռա­յու­թյուն­նե­րը, այն­պես էլ խոր­հր­դի կազ­մը են­թարկ­վում են թար­մաց­ման։ Եվ քա­նի դեռ հարց չեք տվել, միան­գա­մից ա­սեմ` այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նոր մտա­ծո­ղու­թյան և հե­տաքր­քիր գա­ղա­փար­նե­րի լայն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս։ Ընդ­հա­նուր առ­մամբ, առևտրա­յին բան­կե­րի գերն­պա­տակ­նե­րից մեկն էլ հա­ճա­խորդ­նե­րին նոր ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցելն է, ին­չի հա­մար անհ­րա­ժեշտ են նոր գա­ղա­փար­ներ, թարմ մտա­ծո­ղու­թյուն։ «Ա­րա­րատ­բան­կի» այ­սօր­վա գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն է ա­վե­լի ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րել հա­ճա­խորդ­նե­րի նկատ­մամբ` մշա­կել ծրագ­րեր, ո­րոնք կթեթևաց­նեն հա­ճա­խորդ­նե­րի ա­ռօ­րյան։


Ճե­պազ­րույց­նե­րը`
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao