«Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
24.03.2020 | 01:23
Արտակարգ դրությունը նոր մշակույթ է մտցրել կրթական ոլորտում։ Կրթօջախները սկսեցին անցնել հեռավար ուսուցման՝ կրթական գործընթացը տեղափոխելով առցանց տիրույթ։ Հեռավար ուսուցման է անցել նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցը։ ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ‚ ում երեխաները սովորում են այս կրթօջախում‚ մեզ հետ զրույցում նշեց‚ առաջին անգամ են կիրառում հեռավար ուսուցման մեթոդը։ Նա տեղեկացնում է‚ որ իրենց դպրոցում և իր որդու դասարանում հեռավար ուսուցման անցել են դեռևս մինչև կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության կողմից համապատասխան հարթակ ստեղծելը։
«Մեր ուսուցչուհին՝ երրորդ դասարանի դասվար Կարինե Չիբուխչյանը‚ ծնողների հետ սկսեց փորձարկել ֆեյսբուքյան Messenger-ը‚ Skype-ը‚ Viber-ը‚ WhatsApp-ը։ Լավագույն հարթակը Zoom-ն է‚ որն ունի օնլայն գրատախտակ‚ տարբեր այլ գործիքներ։ Դասարանը բաժանվել է 4 խմբի‚ և ուսուցիչը հերթականությամբ‚ ըստ խմբերի‚ անցկացնում է դասը։ Դասաժամը տևում է մոտ մեկ ժամ‚ ուսուցչուհին բացատրում է դասը‚ տնային աշխատանքներն են քննարկվում‚ սխալների ուղղում է կատարվում‚ և տրվում է հանձնարարություն»‚- ասաց Մառլենա Հովսեփյանը։
Խոսելով հեռավար ուսուցման արդյունավետության մասին՝ մեր զրուցակիցը նկատեց‚ որ բարձր դասարաններում այս մեթոդն ավելի արդյունավետ է‚ քանի որ բարձրդասարանցիներն ավելի կազմակերպված են‚ համացանցից ինքնուրույն օգտվելու‚ տարբեր հարթակներ օգտագործելու հմտություններ ունեն։ Իսկ ցածր դասարաններում երեխաներն այդ ամենից օգտվելու համար ծնողների կարիքն ունեն։ Մինչդեռ կան ծնողներ‚ որոնք այնպիսի մասնագիտություն ունեն (բժիշկ‚ լրագրող և այլն)‚ որ այս օրերին ծանրաբեռնված աշխատում են‚ և չեն կարող օգնել իրենց երեխաներին։ Սակայն‚ ըստ մեր զրուցակցի‚ այդ խնդիրները հաղթահարվում են։
Մեր զրուցակիցը նկատում է‚ որ իրենց դասարանում բոլորը տանն ունեն համապատասխան գործիքները՝ համացանց‚ համակարգիչ՝ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար։ «ՈՒնենք ծնողներ‚ որոնք դժվարանում են իրականացնել այս ամենը‚ սակայն բոլորը պատրաստ են հաղթահարելու այդ դժվարությունները‚ բոլորը գիտակցաբար են մոտենում իրավիճակին‚ հասկանում են‚ որ արտակարգ իրավիճակը կանցնի‚ բայց բոլոր ծնողների‚ աշակերտների‚ ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն և շփման ձև՝ հեռավար ուսուցումը։ Արտակարգ իրավիճակն օգնում է‚ որպեսզի դպրոց-աշակերտ կապը նաև առցանց հարթակում արդյունավետորեն կարգավորվի»‚- ասում է Մառլենա Հովսեփյանը։
Նշենք‚ որ աշխարհում մեծ տարածում ունի հեռավար ուսուցումը։ Նույնիսկ Հայաստանում շատերը‚ օգտագործելով այս գործիքը‚ օտար լեզու են սովորում աշխարհի տարբեր ծայրերի մասնագետների հետ‚ շփվում են լեզուն կրողների հետ։
Այս իրավիճակը նպաստում է նրան‚ որպեսզի հանրությունը դառնա տեխնոլոգիական։ Մարդիկ սովորում են համացանցը օգտագործել նպատակային‚ պարզ է դառնում‚ որ պետք չէ ժամանակ‚ վառելիք‚ գումար ծախսել և հասնել ինչ-որ վայր։ Հնարավոր է առանց տանից դուրս գալու վճարումներ կատարել‚ նամակներ հասցեագրել և այլն։ Հարկադրված տանը մնալը մարդկանց սովորեցրեց շատ կենցաղային հարցեր լուծել‚ աշխատանքային պարտականություններ կատարել առցանց։ Այս օրերին ամբողջովին վերաիմաստավորվեց համացանցի դերը։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Անանյանն էլ նշում է‚ որ դասարանում դաս անելն ավելի արդյունավետ է‚ սակայն արտակարգ իրավիճակներում առցանց ուսուցումը շատ լավ լուծում է‚ հակառակ դեպքում ամբողջովին կկտրվեին ուսուցման պրոցեսից։
Բայց այս ամենում կա մեկ խնդիր. երեխան առավոտից երեկո կապված է լինում կա՛մ հեռուստացույցին‚ որով օնլայն դասեր են ցուցադրվում‚ կա՛մ համակարգչին։ Եվ այս ամենը պետք է խիստ վերահսկելի լինի‚ որպեսզի երեխան ամբողջովին կախման մեջ չընկնի։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
- «ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում
- Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
- «Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
- «Ստամբուլի հայերն իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը»
- «Հայ եկեղեցու պատմությունը սիրում են բոլոր աշակերտները, դա ամենահետաքրքիր առարկաներից մեկն է երեխաների համար»
- «Խաղաղության համար պետք է միշտ զինվենք, մեր տան դուռը ամուր փակ պահենք»
Մեկնաբանություններ