«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Գի­տու­թ­յու­նը, մտա­վոր ար­ժեք­նե­րը ստեղծ­վել են ոչ թե գի­տա­կան աս­տի­ճա­նի, ա­կա­դե­մի­կո­սի կոս­տ­յու­մի տի­րա­նա­լու, այլ բո­վան­դա­կու­թ­յան հա­մար»

«Գի­տու­թ­յու­նը, մտա­վոր ար­ժեք­նե­րը ստեղծ­վել են ոչ թե գի­տա­կան աս­տի­ճա­նի, ա­կա­դե­մի­կո­սի կոս­տ­յու­մի տի­րա­նա­լու, այլ բո­վան­դա­կու­թ­յան հա­մար»
01.05.2020 | 00:35

«Ի­րա­տե­սի» հյու­րը ար­վես­տա­բան ՄԱՐ­ՏԻՆ ՄԻՔԱՅԵ­ԼՅԱՆՆ է: Ինչ­պես և կա­րե­լի է են­թադ­րել այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյան մեջ, մեր զրույ­ցի գլ­խա­վոր ա­ռանց­քը չա­րա­բաս­տիկ կո­րո­նա­վի­րուսն է: Սա ան­խու­սա­փե­լի է ներ­կա­յում, ե­թե ան­գամ զրու­ցա­կիցդ հե­տաքր­քիր ու խո­րա­գետ ար­վես­տա­բանն է:

-Պա­րոն Մի­քա­յե­լյան, ցան­կա­ցած թե­մա դառ­նում է ստեղ­ծա­գոր­ծե­լու խթան: Կո­րո­նա­վի­րու­սը նու՞յ­նպես կա­րող է այդ­պի­սի գոր­ծա­ռույթ ու­նե­նալ և հե­տա­գա­յում դառ­նալ զա­նա­զան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում հան­դի­պող թե­մա:
-Ես կար­ծում եմ՝ ա­յո: Բա­վա­կա­նա­չափ հե­տաքր­քիր ժա­մա­նա­կի մեջ են ապ­րում հի­մա ստեղ­ծա­գոր­ծող մար­դիկ: Պոետ­նե­րը, նկա­րիչ­նե­րը, գրա­կա­նա­գետ­նե­րը, ար­վես­տա­բան­նե­րը հի­մա ժա­մա­նակ ու­նեն մտա­ծե­լու՝ ինչ են ա­րել, ինչն են կի­սատ թո­ղել: Այն, ինչ չէին հասց­րել կար­դալ, ի­մա­նալ մինչև հա­մա­վա­րա­կը, հի­մա ժա­մա­նակ ու­նեն լրաց­նե­լու, ի­րենց ու­նե­ցած տե­սա­կետ­նե­րը հա­մե­մա­տե­լու, հա­մադ­րե­լու: Մա­նա­վանդ որ կա հա­մա­ցան­ցը: Այն բա­վա­կան հեշ­տաց­րել է մարդ­կանց գոր­ծը: Հա­մա­ցան­ցում կան բազ­մա­թիվ նյու­թեր, հատ­կա­պես անգ­լա­լե­զու գրա­կան տեքս­տեր, ո­րոնք, ան­գամ լեզ­վին չտի­րա­պե­տե­լու դեպ­քում, կա­րե­լի է հա­մա­կարգ­չի օգ­նու­թյամբ վայր­կե­նա­պես թարգ­մա­նել և ու­սում­նա­սի­րել: Ես չէի ու­զե­նա ե­րի­տա­սար­դու­թյա­նը հան­դի­մա­նել, բայց կու­զեի հաս­կա­նալ, թե ին­չու չեն կար­դում մեր հա­նի­րա­վի մո­ռաց­ված հե­ղի­նակ­նե­րին: Նկա­տի ու­նեմ, օ­րի­նակ, նշա­նա­վոր պատ­մա­բան Հա­կոբ Մա­նան­դյա­նին, նրա «Տիգ­րան Երկ­րոր­դը և Հռո­մը» գիր­քը: Նկա­տի ու­նեմ Նի­կո­ղա­յոս Ա­դոն­ցին, Մա­նուկ Ա­բե­ղյա­նին, այ­լոց: Ես կու­զե­նա­յի, որ այ­սօր­վա աշ­խա­տա­սեր մար­դիկ, ո­րոնք բազ­մա­թիվ գր­քեր են ար­տադ­րում, գո­նե մի ան­գամ նա­յած լի­նեին իմ թվար­կած հե­ղի­նակ­նե­րի գոր­ծե­րը: Այդ մարդ­կանց մեջ կան ա­կա­դե­մի­կոս­ներ, գի­տա­կան կո­չում ու­նե­ցող­ներ, բայց նրան­ցից քչերն են անդ­րա­դար­ձել ի­րեն­ցից ա­ռաջ ե­ղած խո­շոր գիտ­նա­կան­նե­րին: Ամ­բողջ աշ­խար­հում գի­տու­թյու­նը, մտա­վոր ար­ժեք­նե­րը ստեղծ­վել են ոչ թե գի­տա­կան աս­տի­ճա­նի, ա­կա­դե­մի­կո­սի կոս­տյու­մի տի­րա­նա­լու, այլ բո­վան­դա­կու­թյան հա­մար: Այդ­պես ան­շա­հախն­դիր, ինք­նա­մո­ռաց, հա­նուն գի­տու­թյան էին աշ­խա­տում նշածս մար­դիկ: Այդ­պի­սին էր Տար­տուի հա­մալ­սա­րա­նի նշա­նա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ, լեզ­վա­բան, գրա­կա­նա­գետ, ար­վես­տա­բան Յու­րի Լոտ­մա­նը, ո­րը նաև Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում է վեց ա­միս դա­սա­խո­սել: Այդ­պի­սին էր եվ­րո­պա­կան մասշ­տա­բով մեծ մի գիտ­նա­կան՝ ըն­դա­մե­նը Պեն­զա­յի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի դա­սա­խոս, գի­տու­թյան թեկ­նա­ծու Մի­խա­յիլ Բախ­տի­նը, ո­րի ա­նու­նը մեր դա­սա­խոս­նե­րը չէին էլ լսել: Իսկ ես նրա մա­սին ա­ռա­ջին ան­գամ լսել եմ Պա­րույր Սևա­կից: Բախ­տինն ըն­դա­մե­նը գի­տու­թյան թեկ­նա­ծու էր, բայց երբ Եվ­րո­պան ծա­նո­թա­ցավ նրա գոր­ծե­րին, զար­մա­ցավ: Ճիշտ այն­պես, ինչ­պես 1970-ա­կան­նե­րին զար­մա­ցան ռուս ար­վես­տա­բան­նե­րը, երբ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում ծա­նո­թա­ցան Վարդ­գես Սու­րե­նյան­ցի և Ե­ղի­շե Թադևո­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին: Նրանք գի­տեին Սա­րյա­նին, Այ­վա­զովս­կուն, բայց չգի­տեին այդ եր­կու տա­ղան­դա­վոր հա­յե­րին: Վե­րա­դառ­նամ Բախ­տի­նին. նա իր շր­ջա­պա­տում, ռու­սա­կան մի­ջա­վայ­րում մի ա­ռանձ­նա­կի հար­գանք, պա­տիվ չու­ներ, բայց ապ­շեց­րել էր ամ­բողջ Եվ­րո­պա­յի գրա­կա­նա­գետ­նե­րին, ար­վես­տա­բան­նե­րին, փի­լի­սո­փա­նե­րին: Նա իս­կա­պես Եվ­րո­պա­յի նշա­նա­վոր գի­տա­կան­նե­րից մեկն էր, բայց ա­կա­դե­մի­կոս չէր, ըն­դա­մե­նը՝ գի­տու­թյան թեկ­նա­ծու: Մեր ա­կա­դե­մի­կո­սի կո­չում ու­նե­ցող­նե­րը, որ այդ­պես լավ աշ­խա­տում են, գո­նե մի ան­գամ ի­րենց ձեռ­քը վերց­րե՞լ են Սե­բաս­տիան Շա­հու­մյա­նի «Վե­րա­ցա­կա­նու­թյու­նը լեզ­վա­բա­նու­թյան մեջ» գիր­քը, մի ան­գամ հե­տաքր­քր­վե՞լ են այդ մեծ մար­դու կյան­քով: Նա ֆան­տաս­տիկ կեն­սագ­րու­թյուն է ու­նե­ցել, բազ­մա­թիվ լե­զու­նե­րի էր խո­րա­պես տի­րա­պե­տում, այդ թվում, ի­հար­կե, հա­յե­րե­նին: Կա­ռուց­ված­քա­յին լեզ­վա­բա­նու­թյան հիմ­նա­դիրն է ե­ղել Սո­վե­տա­կան Միու­թյու­նում, դար­ձել լեզ­վի ինս­տի­տու­տի կա­ռուց­ված­քա­յին լեզ­վա­բա­նու­թյան բաժ­նի ղե­կա­վա­րը:
-Լեզ­վի ո՞ր ինս­տի­տու­տի մա­սին է խոս­քը՝ ռու­սա­կա՞ն, հայ­կա­կա՞ն:
-Հայ­կա­կա՞ն: Նա որ Հա­յաս­տա­նում աշ­խա­տեր, ո՞վ նրա մա­սին կի­մա­նար աշ­խար­հում: Հա­յաս­տա­նի լեզ­վի ինս­տի­տու­տում մի շատ կար­գին մարդ էր աշ­խա­տում՝ Գևորգ Ջա­հու­կյա­նը: Ո՞վ է հի­շում այ­սօր այդ պայ­ծառ, լու­սա­վոր մար­դուն, բա­ցի մեկ-եր­կու լեզ­վա­բա­նից: Սե­բաս­տիան Շա­հու­մյա­նին հրա­վի­րել էին ԱՄՆ՝ Ե­լի հա­մալ­սա­րան, և սրա շնոր­հիվ է, որ այս գիտ­նա­կա­նը աշ­խար­հահռ­չակ դար­ձավ: Այդ­պի­սի մեծ հայ­րե­նա­կից­ներ ենք ու­նե­ցել, ին­չու՞ չեն կար­դում նրանց: Նույ­նը կա­սեմ Ալ­բերտ Ստե­փա­նյա­նի, հա­նի­րա­վի մո­ռաց­ված գրա­կա­նա­գետ Ալ­բերտ Կոս­տա­նյա­նի, Վիլ­հելմ Մաթևո­սյա­նի մա­սին, ո­րոնց ես ակ­նա­ծան­քով եմ կար­դում, բայց այ­սօր քա­նի՞սն են նրանց ճա­նա­չում: Այս մար­դիկ հետևում էին ի­րեն­ցից ա­ռաջ ե­ղած մե­ծե­րի՝ Ա­բե­ղյա­նի, Ա­դոն­ցի, Մա­նան­դյա­նի տրա­դի­ցիա­նե­րին: ՈՒղ­ղա­կի ի­րենք ա­վե­լի մո­դեռն են, հատ­կա­պես՝ Ալ­բերտ Ստե­փա­նյա­նը: Եվ այս մար­դիկ ա­կա­դե­մի­կոս­ներ չեն, ու դա բո­լո­րո­վին էլ կարևոր չէ: Մե­րոնք են դրան մեծ նշա­նա­կու­թյուն տա­լիս: Մտա­ծում են, օ­րի­նակ, ե­թե Գառ­զուն դար­ձել է Ֆրան­սիա­յի ա­կա­դե­միա­յի ան­դամ, դրա­նից ա­վե­լի բարձր բան էլ չկա աշ­խար­հում: Բայց դա բո­լո­րո­վին այդ­պես չէ: Ա­կա­դե­մի­կո­սի կո­չում ու­նե­նա­լը դեռևս որևէ բան չի նշա­նա­կում: Ոչ թե կոչ­մանն է պետք ձգ­տել, այլ ար­ժեք­ներ է պետք ստեղ­ծել: Եվ ե­թե ե­րի­տա­սարդ սե­րուն­դը կհա­մա­րի, որ ես հե­տամ­նաց եմ, քա­նի որ խոր­հուրդ եմ տա­լիս կար­դալ Ա­դոն­ցին, Մա­նան­դյա­նին, Ա­բե­ղյա­նին, թող ժա­մա­նա­կա­կից Ալ­բերտ Ստե­փա­նյա­նին կար­դա: Նա ա­վե­լի մո­դեռն ձևով շա­րու­նա­կում է այդ մեծ հա­յա­գետ­նե­րի գոր­ծը: Մարդ պետք է գրել կա­րո­ղա­նա նախ և ա­ռաջ, որ­պես­զի ինչ-որ թե­մա­յի մա­սին մտ­քերն ար­տա­հայ­տել կա­րո­ղա­նա: Ա­հա այս հա­մա­վա­րա­կի ժա­մա­նա­կը տա­լիս է հնա­րա­վո­րու­թյուն ծա­նո­թա­նա­լու այս­պի­սի մեծ հա­յե­րի գր­քե­րին, կու­զե­նա­յի, որ այս­պի­սի բա­նե­րով լց­նեին մար­դիկ ի­րենց ինք­նա­մե­կու­սաց­ման օ­րե­րը: Նոր սե­րուն­դը, ցա­վոք, գր­քի թշ­նա­մի է:
-Գր­քի թշ­նա­մի է, ո­րով­հետև ա­վե­լի շատ ին­տեր­նե­տի բա­րե­կամն է:
-Ես էլ եմ ին­տեր­նե­տի բա­րե­կա­մը: Բայց սա չի նշա­նա­կում, թե գիրք չպի­տի կար­դաս:
-Ար­վես­տա­բա­նը ի՞նչ հա­յաց­քով է դի­տար­կում կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը:
-Ամ­բողջ աշ­խար­հը զզ­վել-ձանձ­րա­ցել է էս կո­րո­նա­վի­րու­սի թե­մա­յից: Ես, ի­հար­կե, խոր ցավ եմ ապ­րում, որ իմ սի­րե­լի եր­կիր Ի­տա­լիան ա­հա­գին կո­րուստ­ներ ու­նե­ցավ այս հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով: Կո­րուստ­ներ ու­նի Իս­պա­նիան, վատ վի­ճա­կում է Ա­մե­րի­կան: Բայց դիագ­րա­մի կորն ար­դեն իջ­նում է: Ես շատ հա­վա­նում եմ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռ­նար­կած քայ­լե­րը հա­մա­վա­րա­կի ուղ­ղու­թյամբ: Օ­րեր ա­ռաջ լսում էի հայտ­նի լրագ­րող Ա­լեք­սեյ Ռո­մա­նո­վին, ո­րը կար­գին մարդ է, մեր երկ­րի իս­կա­կան բա­րե­կամ­նե­րից: Նա ու­րախ-ու­րախ ա­սում էր, որ Երևա­նի փո­ղոց­նե­րում լի­քը մարդ կա, որ մար­դիկ ա­զատ զբոս­նում են: Գու­ցե ո­մանք սա բա­ցա­սա­կան բան կհա­մա­րեն, բայց ես շատ ու­րախ եմ, որ մեր փո­ղոց­նե­րում այդ­քան մարդ կա: ՈՒ թեև նրանք փո­ղո­ցում են, բայց սո­ցիա­լա­կան տա­րա­ծու­թյու­նը մի­մյանց միջև պահ­պա­նում են: Ես հա­վա­նում եմ նաև մեր ոս­տի­կա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Ի­հար­կե, ա­սում են, որ ծայ­րա­մա­սե­րում այլ վի­ճակ է, որ մար­դիկ այն­քան էլ կար­գա­պահ չեն:
-Ճիշտ են ա­սում. ես ծայ­րա­մա­սում եմ ապ­րում, և իմ թա­ղա­մա­սում մար­դիկ, իս­կա­պես, ան­կարգ են: Նար­դի խա­ղա­ցող­ներ, արևա­ծաղ­կի սերմ չր­թող-թքող­ներ, կո­լեկ­տիվ զբոս­նող­ներ, խմ­բե­րով վե­րե­լակ խցկ­վող­ներ, սու­պեր­մար­կե­տում մի­մյանց հրող-տրո­րող­ներ… էն­պես որ, միայն քա­ղա­քի կենտ­րո­նով մի դա­տեք, մենք այն­քան էլ բարձր գի­տակ­ցու­թյուն չենք դրսևո­րում այս օ­րե­րին:
-Այ, դա լավ չէ: Շատ վատ եմ զգում, որ էս կո­րո­նա­վի­րուս կո­չե­ցյա­լը հար­ձակ­վեց աշ­խար­հի վրա: Սոր­բո­նի հա­մալ­սա­րանն ա­վար­տած իմ շատ խե­լա­ցի մի ծա­նոթ ա­սում է, թե մե­նակ ա­պուշ­նե­րը կա­րող են մտա­ծել, որ սա ար­հես­տա­կա­նո­րեն սար­քած բան է: Թող ես լի­նեմ մեկն այդ ա­պուշ­նե­րից, բայց ինքս էլ եմ կար­ծում, որ սա սար­քած բան է:
-Այդ տե­սա­կետ­նե­րի բա­խումն ար­դեն շատ լուրջ բնույթ է կրում: Այն վե­րած­վել է Բիլ Գեյթս-Դո­նալդ Թրամփ հա­կա­մար­տու­թյան: Դուք, փաս­տո­րեն, Թրամ­փին հա­րող կողմ եք:
-Ա­յո՛, իմ հա­մեստ դիր­քե­րից ես Թրամ­փի տե­սա­կե­տի կողմ­նա­կիցն եմ:
-Գևորգ Գրի­գո­րյա­նի (Ջոտ­տո) ար­վես­տա­նոց-թան­գա­րա­նը, ինչ­պես գրե­թե բո­լոր թան­գա­րան­նե­րը, միա­ցել է առ­ցանց աշ­խա­տան­քի հար­թա­կին: Ձեզ՝ իբրև թան­գա­րա­նի ղե­կա­վա­րի, բա­վա­րա­րու՞մ է այդ հար­թա­կը՝ որ­պես աշ­խա­տան­քա­յին տա­րածք:
-Ի­հար­կե չի բա­վա­րա­րում: Բայց պետք է գո­հա­նանք ե­ղած հնա­րա­վո­րու­թյամբ և աշ­խա­տենք: Ա­սեմ, որ այդ աշ­խա­տան­քը մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու սի­րով ի­րա­կա­նաց­նում է մեր թան­գա­րա­նի գի­տաշ­խա­տող Սիլ­վիա Մա­նու­չա­րյա­նը, ին­չի հա­մար ես շատ շնոր­հա­կալ եմ ի­րեն:
-Այս օ­րե­րին մենք, չհայ­տա­րար­ված ո­րոշ­մամբ, նաև մի­մյանց ենք փոր­ձում սա­տա­րել հե­տաքր­քիր «առ­ցանց-ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով»: Շնոր­հա­կա­լու­թյամբ ա­սեմ, որ վեր­ջերս ինձ մի ֆիլ­մի հղում էիք ու­ղար­կել: Տո­նի­նո Գուե­ռա­յի և Վլա­դի­միր Նաու­մո­վի «Սպի­տակ տոն» ֆիլմն էր: Շատ ար­ժե­քա­վոր, խոր կի­նոս­տեղ­ծա­գոր­ծու­թյուն էր, ո­րի մեկ հատ­վա­ծը ինձ հատ­կա­պես տպա­վո­րեց: Ար­մեն Ջի­գար­խա­նյա­նի մարմ­նա­վո­րած պար­զա­միտ հե­րո­սը նա­յում է Պի­տեր Բրեյ­գել Ա­վա­գի նկա­րին և այն­տեղ տես­նում իր ծա­նոթ­նե­րին, հարևան­նե­րին, այ­սինքն՝ իր ժա­մա­նա­կի մարդ­կանց: 500 տար­վա վա­ղե­մու­թյան կտավ է դա, ինչ­պես պար­զա­բա­նում է Ի­նո­կեն­տի Սմոկ­տու­նովս­կու մարմ­նա­վո­րած պրո­ֆե­սո­րը, բայց դրա­նում պատ­կեր­ված մար­դիկ, դեմ­քե­րը չեն փոխ­վել: Այ­սինքն՝ բարձր ար­վես­տը բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ժա­մա­նա­կա­կի՞ցն է:
-Ա­յո՛, Ջի­գար­խա­նյա­նը նա­յում է նկա­րում պատ­կեր­ված­նե­րից մե­կին ու ա­սում. «Да это же Сынькин ха­халь»:
-Ոչ միայն. նաև իր հարևան ա­մու­սին­ներն են այդ նկա­րում, որ ար­տել են բա­ցել ու լավ փող են աշ­խա­տում, իր հարևան զզ­վե­լի պա­ռա­վը, նրա մոտ գնա­ցող-ե­կող առևտրա­կան կի­նը: Սա ի՞նչ ֆե­նո­մեն է:
-Դա նախ և ա­ռաջ Բրեյ­գե­լի՝ Բրեյ­գել Ա­վա­գի ֆե­նո­մենն է: Նա նկա­րիչ չէ, ես չեմ էլ կա­րող ա­սել, թե նա ինչ է: Նաու­մո­վից ա­ռաջ Բրեյ­գե­լին դի­մել է շատ ա­վե­լի հե­տաքր­քիր, շատ ա­վե­լի զո­րեղ մի ռե­ժի­սոր՝ Տար­կովս­կին: «Սո­լյա­րիս» ֆիլ­մում մի չք­նաղ հատ­ված կա՝ շատ հե­տաքր­քիր, շատ ա­վե­լի էս­թե­տի­կա­կան, ո­րում Տար­կովս­կին անդ­րա­դառ­նում է Բրեյ­գել Ա­վա­գին: Ինչ վե­րա­բե­րում է Գուե­ռա­յին, նա իր կեր­պար­նե­րով մի քիչ կրկ­նել է Դոն Կի­խո­տին և Սան­չո Պան­սա­յին: Դոն Կի­խո­տը Սմոկ­տու­նովս­կին է, Սան­չո Պան­սան՝ Ջի­գար­խա­նյա­նը: Գուե­ռան երկ­րագն­դի հե­տաքր­քիր մարդ­կան­ցից մեկն էր: Պա­տա­հա­կան չէ, որ նրան այդ­քան սի­րում էր մեր Փա­րա­ջա­նո­վը, և Գուե­ռան էլ՝ Փա­րա­ջա­նո­վին:
-Եվ առ­հա­սա­րակ Հա­յաս­տանն ու հա­յու­թյանն էր սի­րում Գուե­ռան ու մեր մեծ բա­րե­կամն էր, «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի սիմ­վոլ­նե­րից մե­կը:
-Ա­յո՛: Եվ պա­տա­հա­կան բան չէ, որ Գուե­ռան անդ­րա­դար­ձել է Բրեյ­գե­լին: Գա­լով Ձեր հար­ցին՝ ա­սեմ որ հատ­կա­պես Բրեյ­գե­լը շատ մեծ նյութ է տա­լիս՝ ա­սե­լու հա­մար, որ ոչ թե իր՝ բրեյ­գե­լյան ժա­մա­նակ­նե­րից, այլ շատ ա­վե­լի հին՝ մեր թվար­կու­թյու­նից ա­ռաջ ե­ղած ժա­մա­նակ­նե­րից մինչև այ­սօր շատ բան չի փոխ­վել: Սրա­նում կա­րե­լի է հա­մոզ­վել՝ կար­դա­լով նշածս գիր­քը՝ Հա­կոբ Մա­նան­դյա­նի «Տիգ­րան Երկ­րոր­դը և Հռո­մը»: Մա­նան­դյա­նի գիր­քը ե­թե կար­դաք, կտես­նեք, որ այ­սօր­վա աշ­խար­հում նույնն են քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ինչ ե­ղել են ան­տիկ ժա­մա­նակ­նե­րում: Երբ դի­տար­կում ենք հին աշ­խար­հի պատ­մու­թյու­նը՝ Հռո­մի պատ­մու­թյու­նը, Հու­նաս­տա­նի պատ­մու­թյու­նը, Հա­յաս­տա­նի պատ­մու­թյու­նը, տես­նում ենք, որ աշ­խար­հը գրե­թե նույնն է:
Զրու­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ