«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Մե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թ­յու­նը և երկ­րի փր­կու­թ­յու­նը

Մե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թ­յու­նը և երկ­րի փր­կու­թ­յու­նը
01.05.2020 | 00:51
«Ար­դեն հա­սուն տա­րի­քում փոր­ձե­ցի տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քել Ման­թա­շյան­ցի մա­սին։ Բա­զում նյու­թեր ի հայտ ե­կան, սա­կայն հենց ա­ռա­ջին նյու­թը պատ­մում էր այն մա­սին, որ յու­րա­քան­չյուր նա­մա­կագ­րու­թյուն Ման­թա­շյանցն ա­վար­տում էր` գրե­լով «Աստ­ծով»։ Ես այդ բա­ռի մեջ տե­սա Ման­թա­շյան­ցին»։
Գրի­գոր ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱՆ
«Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» շքան­շա­նի աս­պետ, մե­կե­նաս
«ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՀՌ­ՉԱ­ԿԱԳ­ՐԻ» ՀՈՒ­ՇԱ­ԿՈ­ԹՈ­ՂԸ` ՄԵ­ԼԻՔ-Ա­ԴԱ­ՄՅԱՆ ՓՈ­ՂՈ­ՑՈՒՄ
(Հար­գար­ժան ըն­թեր­ցող­ներ, նյու­թի շա­րադ­րանքն ու բո­վան­դա­կու­թյու­նը մաս­նա­կի փո­փո­խու­թյան են են­թարկ­վել մի պարզ պատ­ճա­ռով, Հա­յաս­տա­նը «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» եր­կիր կդառ­նա միայն երկ­րի տն­տե­սու­թյան հա­մա­կարգ­ված զար­գաց­ման դեպ­քում` ան­կախ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան և խոր­հր­դա­րա­նի գերն­վի­րա­կան նկր­տում­նե­րից)։
«Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» նշա­նա­կու­թյունն անգ­նա­հա­տե­լի է հատ­կա­պես վեր­ջին եր­կու տա­րում, իմ­քայ­լա­կան նա­հանջ դա­րում։ Հռ­չա­կա­գիրն ա­հա 25 տա­րի, դեռ մի բան էլ ա­վե­լի բռ­նա­դատ­վում է զա­նա­զան հա­կահռ­չա­կագ­րա­յին օ­րենք­նե­րով և ո­րո­շում­նե­րով։ Հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր օ­րենք Սահ­մա­նադ­րու­թյունն իր սահ­մա­նում­նե­րի ճն­շող մա­սով խարխ­լում է հա­յոց նո­րա­գույն պատ­մու­թյան պատ­մա-քա­ղա­քա­կան գլ­խա­վոր փաս­տաթղ­թի` «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» հիմ­քե­րը, տե­ղա­հա­նում է սյու­նե­րը, ա­կա­նա­պա­տում է որ­մե­րը։ Այլ կերպ ա­սած` ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը հա­կազ­գայ­նա­կա­նու­թյան, և հա­կա­պե­տա­կա­նու­թյան սահ­ման­նե­րը հս­տա­կեց­նող փաս­տա­թուղթ է։ (Ի դեպ, մի՞­թե ժա­մա­նա­կը չէ Մե­լիք-Ա­դա­մյան փո­ղո­ցում, ներ­կա կա­ռա­վա­րու­թյան նս­տա­վայ­րի դահ­լի­ճի մուտ­քի ա­ռաջ տե­ղադ­րելու «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» խոր­հր­դան­շա­կան հու­շա­կո­թո­ղը։ Ի լրումն տե­ղե­կաց­նեմ, որ հռ­չա­կա­գի­րը վա­վե­րաց­վեց 1990 թ. ՀՀ ԳԽ-ի նիս­տում, ո­րը կա­յա­ցավ Կա­ռա­վա­րա­կան շեն­քի դահ­լի­ճում)։
Իմ պատ­վար­ժան ըն­թեր­ցող­նե­րը թող համ­բե­րա­տար լի­նեն, այ­սօր մի փոքր պի­տի շեղ­վենք բուն կեր­պար­վես­տի խն­դիր­նե­րի շո­շա­փու­մից և փոր­ձենք կա­ռու­ցել հայ­կա­կան գոր­ծող հա­կա­պե­տու­թյա­նը հա­կընդ­դեմ պե­տու­թյուն։ Պե­տու­թյուն, ուր կբար­գա­վա­ճեն և՛ տն­տե­սու­թյու­նը, և՛ գի­տու­թյու­նը, և՛ մշա­կույ­թը, ան­շուշտ` նաև կեր­պար­վես­տը։ Այս, ա­ռա­ջին հա­յաց­քից ե­րա­զան­քա­յին, սա­կայն ի­րա­տե­սա­կան եր­կի­րը պի­տի կա­ռու­ցի Մե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թյու­նը, ձևա­վոր­ված Հայ­կա­կան աշ­խար­հի այն պե­տա­կա­նա­մետ գոր­ծա­րար այ­րե­րից և տիկ­նան­ցից, ո­րոնք ի­րենց նյու­թա­կան կա­րո­ղու­թյան տաս­նոր­դը կներդ­նեն ՀՀ-ի սահ­ման­նե­րում Հայ­կա­կան ազ­գա­յին հան­րա­պե­տու­թյան, այլ կերպ` զու­գա­հեռ պե­տա­կա­նու­թյան կա­ռուց­ման վրա։
Ընդ ո­րում, Հայ­կա­կան ազ­գա­յին հան­րա­պե­տու­թյու­նը որևէ ձևով չի խո­չըն­դո­տե­լու գոր­ծող իշ­խա­նու­թյան և կա­ռա­վա­րու­թյան օ­րենք­նե­րի և ո­րո­շում­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը. քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան որևէ դրսևոր­մամբ, նաև պար­սա­վան­քով և հոր­դոր­նե­րով։ Այն ա­պա­քա­ղա­քա­կան կա­ռույց է։
ԱՍ­Ք ԱՌ «ՈՍ­ԿԵ ՁՎԵ­ՐԻ» ԱԶ­ԳԱՅ­ՆԱ­ՑՈՒՄ
Վեր­ջերս Հա­յաս­տա­նի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, ոչ միայն քա­ղա­քա­կան, այլև քա­ղա­քակր­թա­կան գոր­ծիչ Ա­րամ Սարգ­սյանն ան­կյու­նա­քա­րա­յին ա­ռա­ջար­կու­թյամբ հան­դես ե­կավ, «Ի­րա­տե­սում» (թիվ 25, 2020)։
Դր­վա­գենք այն. «Գու­ցե շատ հե­ղա­փո­խա­կան մի միտք ա­սեմ, բայց այս պա­հին կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ո­րոշ խո­շոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ազ­գայ­նաց­ման ծրա­գիր պատ­րաս­տի։ Ա­ռա­ջին հեր­թին այն գոր­ծա­րան­նե­րի, ո­րոնք օ­տար­նե­րի ձեռ­քում են, ո­րոնք շա­հույ­թը դուրս են տա­նում, այդ թվում հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը, Երևա­նի կո­նյա­կի գոր­ծա­րա­նը, ո­րը շատ սխալ ձևով սե­փա­կա­նաց­վեց, ու ժա­մա­նակն է, որ «ոս­կե ձու» ա­ծող այդ գոր­ծա­րանն ազ­գայ­նաց­վի։ Սրանց գոր­ծու­նեու­թյու­նից պե­տու­թյու­նը ստա­նում է մի քա­նի ձևով հար­կեր, իսկ հիմ­նա­կան հարս­տու­թյու­նը մնում է սե­փա­կա­նա­տի­րո­ջը։
Ե­թե Նոր­վե­գիա­յի պես զար­գա­ցած եր­կի­րը շա­հույ­թի 80 տո­կո­սը պա­հում է ի­րեն, 20 տո­կոսն է տա­լիս, որ երկ­րից դուրս բեր­վի, մենք հա­կա­ռակն ենք ա­նում։ ԱՄՆ-ում ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հա­մար Ֆրանկ­լին Ռուզ­վելտն ի­րա­կա­նաց­րեց տն­տե­սա­կան այն­պի­սի գոր­ծի­քա­կազմ, ո­րը մաս­նա­վո­րին դեմ էր, բայց վե­րած­նունդ ա­պա­հո­վեց ԱՄՆ-ին։ Նույնն ա­րեց Մարգ­րետ Թետ­չե­րը, երբ տե­սավ, որ մե­տա­լուր­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը վախ­ճան է ապ­րում։ Այդ ճյու­ղը ազ­գայ­նաց­րեց, կար­գի բե­րեց, հե­տո վե­րա­դարձ­րեց մաս­նա­վո­րին այն ժա­մա­նակ, երբ պե­տու­թյան շա­հե­րին հա­մա­պա­տաս­խան էին գոր­ծում»։ Հու­սա՞մ, որ ներ­կա կա­ռա­վա­րու­թյու­նը կըն­դա­ռա­ջի տիար Սարգ­սյա­նի փր­կօ­ղակ-ա­ռա­ջար­կին և կհե­ղաշր­ջի ան­վա­րան ճոճ­քի մեջ հայ­տն­ված երկ­րի տն­տե­սու­թյու­նը, ո­րի գլ­խա­վոր խն­դիրն այ­սօր վար­չա­կան, գոր­գալ­վա­յին, հու­զան­քա­զան­գա­յին և, ինչ խոսք, պարգևավ­ճա­րա­յին վեր­նա­խա­վի լիա­ռատ սնու­ցումն է։ Դժ­վար է հու­սալ։
ԱՍՔ ԱՌ ՊԱ­ՐԻՍ ՀԵ­ՐՈՒ­ՆԻ
Մե­ծա­նուն Պա­րիս Հե­րու­նու ան­վա­նի սան, գիտ­նա­կան-նո­րա­րար տիար Վա­հա­նը Հա­մա­զաս­պյան հիմ­նա­վո­րա­պես ա­պա­հո­վում է երկ­րի է­ներ­գե­տիկ, ա­վե­լի ստույգ` քա­ղա­քակր­թա­կան անվ­տան­գու­թյու­նը, իր նշա­նա­վոր հե­լիո­ֆի­կա­ցիոն ծրագ­րով։ Մե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թյան նո­րըն­ծա և պատ­վար­ժան ան­դամ­ներ, տաս­նոր­դի հատ­կաց­մամբ տիարք Հե­րու­նու և Հա­մա­զաս­պյա­նի բո­սոր մտ­քի ար­գա­սիք ծրագ­րե­րը կյան­քի կո­չե­լով կա­ռու­ցեք ձեր ե­րա­զանք­նե­րի հայ­րե­նի­քը` 3-րդ Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րում։ Կա­ռու­ցեք և ա­պա­հո­վեք հայ­կա­կան քա­ղա­քակր­թու­թյան անվ­տան­գու­թյու­նը։ Նաև, ի­հար­կե, ձեր գոր­ծու­նեու­թյան անվ­տան­գու­թյու­նը։ Չէ՞ որ մե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թյու­նում գոր­ծող գի­տա­կան մտ­քի ներ­դր­ման նա­խա­րա­րու­թյու­նում ա­մեն բան լի­նե­լու է ման­կան ժպի­տի պես շի­տակ։ Այս զու­գա­հեռ երկ­րում չի լի­նե­լու ո՛չ ըն­չա­քաղ­ցու­թյու­նից գրե­թե խել­քա­մաղ­վող բյու­րոկ­րա­տիա, ո՛չ էլ, բնա­կա­նա­բար, հա­յոց պե­տու­թյու­նը սե­փա­կան տնա­մեր­ձի հետ միամ­տա­բար շփո­թող քրեաօ­լի­գար­խիա։
Ի դեպ, մի՞­թե ժա­մա­նա­կը չէ, որ Պա­րիս Հե­րու­նու խոր­հր­դան­շա­կան հու­շա­կո­թո­ղը տե­ղադ­րենք մայ­րա­քա­ղաք Երևա­նում։
Միով բա­նիվ, հարկ չկա ստեղ­ծել մի նոր ե­ռա­նիվ հե­ծա­նիվ և նրա­նով փոր­ձել հեր­կել երկ­րի ան­ջր­դի հո­ղե­րը` նույն երկ­րի կա­ռա­վա­րու­թյան հետ ուս ու­սի։ Զի մեր հայ­րե­նան­վեր կա­ռա­վա­րու­թյան և իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ուս ու­սի, եր­բեմն էլ գր­կա­խառն քայ­լում, կքանս­տում, եր­բեմն էլ «Յար­խուշ­տա» է պա­րում անդ­րօվ­կիա­նո­սյան բա­րեժ­պիտ և բազ­մա­սեռ ար­տերևույ­թը։ Ա­նու­նը Սո­րոս, Հա­մաշ­խար­հա­յին բանկ և այլն։
ԱՍՔ ԱՌ ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ ԵՐ­ԿԻՐ
ՀՀ մե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թյու­նում գոր­ծող հայ կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյան ռազ­մա­վա­րու­թյունն ու գոր­ծըն­թաց­ներն ար­մա­տա­պես զա­նա­զան­վե­լու են ներ­կա ԿԳՄՍ-ի և մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար­նե­րի որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։ Հա­մա­ձայն նրանց քա­ղա­քա­կա­նու­թյան հայ կեր­պար­վես­տը թան­գա­րա­նա­յին նմուշ է, գոր­ծող կեր­պար­վես­տա­գե­տը` ըն­դա­մե­նը լու­սանց­քա­յին երևույթ։ Հայ կեր­պար­վես­տով նրանք (այն է` նախ­կին ու ներ­կա կեր­պար­վես­տա­մերձ ռազ­մա­գետ-վար­չա­րար­նե­րը), հպար­տա­նում, յո­թե­րորդ եր­կն­քում են հայ­տն­վել և հայ­տն­վում բա­ցա­ռա­պես օ­տա­րերկ­րյա պատ­վի­րա­կու­թյուն­նե­րին ի ցույց։
Վեր­նի­սա՜ժ։ Սա է 3-րդ հան­րա­պե­տու­թյան հա­վա­տո հան­գա­նա­կը։ Նրա նախ­կին, ա­ռա­վել ևս ներ­կա կա­ռա­վա­րիչ­ներն ան­զուսպ բա­րեգ­թու­թյամբ հայ նկա­րիչ­նե­րին շնոր­հել են գե­րա­գույն բերկ­րանք` ստեղ­ծա­գոր­ծե­լու ա­ռանց պե­տա­կան «բիրտ և պահ­պա­նո­ղա­կան» հո­վա­նա­վո­րու­թյան, ա­ռանց տա­նի­քի գլ­խա­վերևում, եր­բեմն էլ ա­ռանց ներ­կի ու կտա­վի, ա­ռանց քա­րի և մե­տա­ղի։
ՀՀմե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թյան կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյու­նը, հու­սամ, որ կձևա­վոր­վի տե­սա­նե­լի հե­ռան­կա­րում։ Եվ կսկ­սի շա­հա­գոր­ծել ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տի գու­նեղ և շքեղ հան­քա­վայ­րը։
Ծրագ­րերն ու նա­խագ­ծե­րը բազ­մա­թիվ են։
Նախ ար­վես­տա­նո­ցա­յին ա­վան­ներ կա­ռու­ցել և հատ­կաց­նել կեր­պար­վես­տի ե­րի­տա­սարդ վար­պետ­նե­րին։ Այ­նու­հետև ֆիլ­մա­շա­րե­րի նկա­րա­հան­մամբ և պատ­կե­րագր­քե­րի հրա­տա­րակ­մամբ (բազ­մա­լե­զու և բարձ­րար­վեստ) հայ ա­վան­դա­կան և ար­դիա­կան կեր­պար­վես­տը հան­րահռ­չա­կել Եր­կիր մո­լո­րա­կում։ Եվ, վեր­ջա­պես, դառ­նալ ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տի հա­վա­քորդ։ Այն է` պար­բե­րա­բար ձեռք բե­րել քան­դակ և նկար ու գե­ղա­գի­տո­րեն շե­նաց­նել սե­փա­կան տունն ու աշ­խա­տա­վայ­րը, շե­նաց­նե­լով եր­կի­րը։
ՔԱ­ՐԱ­ԳԻՐ ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Ո­մանց հա­մար այս հրա­պա­րա­կու­մը խեն­թու­թյան ամ­փո­փա­գիր է։ Ոչ միայն դեմ չեմ, այլև լիա­սի­րտ հա­մա­միտ եմ, չէ՞ որ խեն­թերն են ու­ղի­ներ գտ­նում և ճա­նա­պարհ­ներ հար­թում։
Թող­նե­լով մե­կե­նաս­նե­րի կա­ռա­վա­րու­թյան ձևա­վո­րու­մը հա­յաս­տա­նաբ­նակ և սփյուռ­քա­հայ այ­րե­րին ու տիկ­նանց, մենք զբաղ­վում ենք կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյան ձևա­վոր­ման հիմ­նա­հար­ցե­րով։ Աստ­ծով։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 1448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ