Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. տուժածներ չկան: ● Շրջափակման 101-րդ օրը Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: ● Ռուսաստանը և Չինաստանը հայտարարել են միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին: ● Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 855 մարդ: