USD483.14
EUR549.38
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 
  • Սլովակիայից Ադրբեջան զենքի մատակարարումը միջազգային իրավունքի խախտում է

    Սլովակիայից Ադրբեջան զենքի մատակարարումը միջազգային իրավունքի խախտում է

    31.07.2018| 19:18
    Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին` ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, հայկական կողմը երկկողմ խողովակներից բացի հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը:
  • Փաշինյան-Ալիև հանդիպումն ինքնանպատակ չէ

    Փաշինյան-Ալիև հանդիպումն ինքնանպատակ չէ

    31.07.2018| 19:17
    Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն դեռ չկա` լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, սակայն պայմանավորվածություն դեռ չկա:
  • Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգևով

    Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգևով

    31.07.2018| 19:16
    Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:
  • Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվեց Մշակութային

    Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվեց Մշակութային

    31.07.2018| 19:14
    ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը:
  • Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում

    Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում

    31.07.2018| 19:13
    Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
  • Հազարավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջան բրիտանացի խորհրդարանականների այցերը ֆինանսավորելու համար

    Հազարավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջան բրիտանացի խորհրդարանականների այցերը ֆինանսավորելու համար

    31.07.2018| 19:10
    Transparency International միջազգային կազմակերպության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը հայտնաբերել է, որ հազարավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջան բրիտանացի պատգամավորների այցերը ֆինանսավորելու համար, գրում է The Guardian-ը՝ «կոռումպացված ռեժիմների կողմից» բրիտանացի պատգամավորների հյուրընկալության պրակտիկայի մասին հոդվածում:
  • Տիգրան Բալայան. Որևէ ազդակ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, չունենք

    Տիգրան Բալայան. Որևէ ազդակ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, չունենք

    31.07.2018| 19:09
    Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունն ամրագրված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը հաստատել է ԱԺ-ն` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը նախաձեռնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց, քանի որ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին:
  • Հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը

    Հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը

    31.07.2018| 19:08
    Պնախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին:
  • Անգելա Մերկելի այցը Հայաստան պաշտոնապես չի հաստատվել

    Անգելա Մերկելի այցը Հայաստան պաշտոնապես չի հաստատվել

    31.07.2018| 19:06
    Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան պաշտոնապես չի հաստատվել` ասուլիսում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
  • Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա

    Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա

    31.07.2018| 19:05
    Գերմանիայում չի մարում քննադատության ալիքը Թուրքիայի նախագահին Բեռլին հրավիրելու՝ իշխանությունների որոշման շուրջ: Թեև այցի ժամկետներն ու մանրամասները հստակ չեն, ընդդիմադիրներն արդեն պնդում են՝ Ռեջեփ Էրդողանի նման բռնապետը չպետք է Գերմանիա գա:
Marketers CommunityԱռողջ սիրտ