ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը` ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 21-ին հանդիպել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջիանֆրանկո կարդինալ Ռավազիին և խորհրդի ներկայացուցիչներին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան, գրում է РБК-ն:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի ձգձգմանը: Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է այն պատճառով, որ Փաշինյանը հույս ունի իր թեկնածուին հաստատել:
Մոսկվայում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը նրան հարց է ուղղել Մոսկվայում մարտին «Լազարյան ակումբի» նիտի մասին, որին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, և Ղարաբաղի ներկայացուցիչները:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է «Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ»: Նախագահի կյանքը հասկանալու համար պետք է ապրել, բայց ինքը ոչ-ոքի դա չի ցանկանում: Ալեքսանդր Լուկաշենկոն երեք որդի ունի՝ Վիկտորը (1975 թ.), Դմիտրին (1980 թ.) և Նիկոլայը (2004 թ.):
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին վրդովեցրել են իր առաջարկությամբ Հայաստանի օրհներգի փոփոխության թեմայի շուրջ բուռն քննարկումները, և նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լսեք, հերիք է օրհներգ քննարկեք, բավական է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ներքին քաղաքականության տեսակետից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերն առաջվա պես լավ չեն: Բնակչությունն ավելի ու ավելի շատ է զգում տնտեսական ու քաղաքական ճնշումը: Այդ պատճառով ազգին իր ուղերձում Պուտինը փորձում էր լիցքաթափել իրավիճակը` գրում է Մարկուս Ակերետը Neue Zürcher Zeitung-ում: