«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    01.08.2019| 11:05
    Նախատեսված էր, որ հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համագումարը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ «Կամանդույուշչիի» թիմում այն տեսակետն է շրջանառվում, որ եթե կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել ու մի կերպ մտնել խորհրդարան, դա արդեն մեծ բան կլինի»,- ասաց թիմին մոտ կանգնած մեր աղբյուրը:
  • Ասում են...

    Ասում են...

    26.07.2019| 00:43
    «Նիկոլն ըտենց էլ չեկավ, չհանդիպեց մեզ հետ, շատերիս համար ինքը հարազատ մարդ ա, բայց մեր հարազատներին տվեց ոստիկանների ձեռը, որ վախենանք, հետ քաշվենք. մենք վախեցողը չենք»,- ասաց մեր զրուցակից իջևանցին, որի պնդմամբ` Նիկոլի հետ քայլել են մինչև Երևան:
  • Ասում են...

    Ասում են...

    23.07.2019| 00:19
    ...թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով:
  • Ասում են...

    Ասում են...

    19.07.2019| 01:20
    ...թե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդյույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել. սոցցանցերում տեսանյութեր են պտտվում)։
  • Ասում են...

    Ասում են...

    16.07.2019| 01:38
    ...թե իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով, հատկապես ռուսական: Վերջերս բավականին հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Ալեն Սիմոնյանի ղեկավարած հայ-ռուսական պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ. պատվիրակությունը մեկնել էր մասնակցելու 31-րդ համատեղ նիստի աշխատանքներին:
  • Ասում են...

    Ասում են...

    12.07.2019| 01:04
    ...թե Սլովակիայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով հանդիպումն առանձնապես հարթ չի ընթացել:
  • Ասում են...

    Ասում են...

    09.07.2019| 01:10
    ...թե Արարատ Միրզոյանն իր վերջին երկարատև և բուռն «վոյաժների» ժամանակ (Մոսկվա, Կիպրոս) հետաքրքիր «դաստիարակչական» վիճակի մեջ է հայտնվել։
  • Ասում են...

    Ասում են...

    02.07.2019| 00:50
    ...թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ և պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
  • Ասում են...

    Ասում են...

    28.06.2019| 01:05
    ...թե ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ «սրբազան պատերազմ» սկսած, համակարգից արտահոսքեր ապահովող, շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը ամենահարմարավետն ու փափուկն է տեղավորվել նոր իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ մեր աղբյուրների, շարունակում է իր «ինտենսիվ» գործունեությունը:
  • Ասում են...

    Ասում են...

    25.06.2019| 00:51
    ...թե Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լինելու են այն գայթաքարը, որի վրա «գլորվելու» է Փաշինյանի իշխանությունը: