Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայում դեռ չեն տեսնում կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ստոկհոլմի հայտին։               
 

ԱՄՆ-ՌԴ խորհրդակցությունների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը

ԱՄՆ-ՌԴ խորհրդակցությունների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը
18.11.2022 | 07:35

Ադրբեջանը հայտնվել է աննախադեպ միջազգային ճնշման տակ, ինչը լրջագույն սպառնալիք է ինչպես Ալիևի ռեժիմի, այնպես էլ «Ադրբեջան» անունը կրող նախագծի համար:
Ֆրանսիայի Սենատի բանաձևը, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, Իրանի խորհրդարանի վերջին շրջանի հայտարարությունները, ռուս զինվորականների առկայությունը Արցախում, Իրանի վերջին մասշտաբային զորավարժությունները Արաքսի ափի երկայնքով վկայում են այն մասին, որ Ադրբեջանը, իր սանձարձակ վարքով, հատել է թույլատրելի բոլոր սահմանները:
Էրդողանի ճնշման տակ Ալիևը ստիպված է անել այնպիսի գործողություններ, որոնց համար արտոնված չէ, չունի այնդքան միջազգային կշիռ և վերածվում է տարածաշրջանային ավտանգության սպառնալիքի, ինչը կարող է վերածվել միջազգային անվտանգության սպառնալիքի:


Հատկապես կարևոր էր Մենենդեսի երեկ արված հայտարարությունը, քանի որ ԱՄՆ-ի Սենատը որոշիչ դերակատարություն ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի դիրքը առաջնային նշանակություն ունի այս գործընթացում:
Հեռու եմ այն մտքից, որ Մենենդեսն իր հայտարարությունն արել է պատահական և առավել հակված եմ կարծել, որ այն ելակետային կդառնա ԱՄՆ-ի գործադիր իշխանության կողմից մեր տարածաշրջանում վարվելիք արտաքին քաղաքականության համար:
ԱՄՆ-Ռուսաստան ընթացող խորհրդակցությունների օրակարգը սահմանափակված չէ միայն ուկրաինական հակամարտությամբ, իսկ արտաքին հետախուզությունների ղեկավարների հանդիպումը Թուրքիայում անցկացնելու հանգամանքն ու ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի այցը Իրան փաստում են, որ այս օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում նաև Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը:


Իսկ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների և համաշխարհային ուժային կենտրոնների մրցակցության համար ելակետային է մյուս տարի Թուրքիայում սպասվող ընտրությունները, որոնց արդյունքներից կախված կլինի ամբողջ Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի պետությունների, մասնավորապես, Ադրբեջանի ու Հայաստանի ճակատագիրը:


Գործընթացների այս փուլում կարող եմ փաստել, որ մեր տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների համար Հայաստանն ու Հայկական գործոնը կունենան մեծ կարևորություն ու նշանակություն:
Եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները հիմարություններ չանեն, ինչից երաշխավորված չենք:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 21142

Մեկնաբանություններ