«Մեծ յոթնյակի» երկրները կարգելեն ռուսական ոսկու գնումը: ՆԱՏՕ-ի «կոմանդոսների» ցանցը համակարգում է ՈՒկրաինային զենքի մատակարարումը: Ռուսական բանակը ռմբակոծել է Կիևը:               
 

Ասում են

Ասում են
16.05.2022 | 09:08

Կարծում եմ, որ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած վերնախավը կամ դրա մի մասը շատ հարցերում վերապատրաստված է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից:

Եվ այսօր պատահական չէ, որ մարդիկ փողոց են դուրս գալիս Հայաստանում: Բողոքի ակցիա է հասունանում, քանի որ նրանք զգում են, որ իրենց դավաճանում են իրենց մեջքի հետևում: Բանակցություններ են սկսվում, բանակցություններ թուրքերի հետ: Ինչի՞ մասին այսօր կարելի է խոսել թուրքերի հետ, երբ Թուրքիան Ադրբեջանի միջոցով գործնականում գրավել է հայկական տարածքի մեկ երրորդը: Մի՞թե պարզ չէ, որ Թուրքիան իր առջև խնդիր է դրել աստիճանաբար իրեն ձուլել Հայաստանը:


Հայերը, ինչ է, ցանկանում են քրդերի պե՞ս ապրել՝ ինչ-որ թուրքական պետության կազմում: Այժմ սթափեցման գործընթաց է սկսվում նաև Վրաստանում, սակայն թուրքական նկրտումները տարածվում են ողջ Կովկասի վրա: Այդ պատճառով Թուրքիայի առաջադրանքը նախ Հայաստանը, ապա Վրաստանը խժռելն է, այնուհետեւ՝ Հյուսիսային Կովկասը: Մի՞թե դա պարզ չէ հայաստանյան ղեկավարության համար:


Վլադիմիր Լեպեխին

Դիտվել է՝ 21548

Մեկնաբանություններ