Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվում են գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։