Եվրամիության երկրների համար ավելի ու ավելի է բարդանում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ համաձայնության գալը: Թեհրանը խորհուրդ է տվել Կիևին խուսափել երրորդ երկրների ազդեցությունից, որոնք ձգտում են փչացնել ՈՒկրաինայի և Իրանի հարաբերությունները: Իրանի անվտանգության ուժերը Թավրիզում ահաբեկչության փորձ են կանխել:               
 

Կա Լավրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին, երևի, մի 100 տարի հետո կիմանանք. Ստեփան Դանիելյան

Կա Լավրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին, երևի, մի 100 տարի հետո կիմանանք. Ստեփան Դանիելյան
14.08.2022 | 09:31

Դիվանագիտության պատմությունը շատ կարևոր է իմանալ, որովհետև այնտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում և ապագայում ևս կիրառվում ու կիրառվելու են: Նաև, երկրները, ունենալով դիվանագիտական դպրոցներ, օգտագործում են անցյալի վրա կառուցված փորձն ու հմտությունները:
Պարզ ասած, ամեն երկիր ունի իր «ձեռագիրը», որը կեղծել չի ստացվում, ինչպես՝ մարդու ձեռագիրը:


Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մենք հաճախ նմանեցնում ենք 1920 թվականի հարաբերություններին, ինչը տեղին է, սակայն այդ հարաբերությունները պարտադիր չի հենց այդ երկրների հարաբերությունների տիրույթում դիտարկել:
Օրինակ, 1939 թվականի սովետա-գերմանական հարաբերությունների տեխնիկան նույնպես շատ հետաքրքիր է, և նույնպես կարող է ունենալ նմանություններ մտածողության ու հնարքների տեսքով, այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների առումով:
Անցնենք գործի:
Ուրեմն, 1939 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա, Սովետը դիմել էր Լեհաստանին ռազմական միջանցք տրամադրելու համար, որպեսզի օգնության հասնի չեխերին, սակայն Լեհաստանը դա թույլ չի տվել: Այն ժամանակ լեհ-գերմանական մեղրամիս էր, ու լեհերն ասում էին, որ էլ երբեք ռուս զինվորի ոտքը չի մտնի լեհական տարածք: Միաժամանակ, Սովետը դիմել էր Բրիտանիային ու Ֆրանսիային, որը Եվրոպայում ամենակարող ռազմական ուժին էր տիրապետում (համենայն դեպս, այն ժամանակ այդպես էր համարվում), սակայն այդ երկրները խուսափում են նման պարտավորությունից:
Արդյունքում, Գերմանիան Լեհաստանին կաշառեց, չեխական տարածներից մի կտոր Լեհաստանին զիջելով, և սկսեց նախապատրաստվել Լեհաստանի հարցերը լուծելուն:
Բրիտանիային դա ձեռնտու էր, որ Լեհաստանը որպես բուֆեր վերանա, ու սովետա-գերմանական բախում լինի: Այդ ժամանակ կնքվեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը: Լեհաստանը կիսեցին, տնտեսական ու ռազմական մեծ համագործակցություն սկսվեց, ինչպես հիմա Թուրքիայի ու Ռուսաստանի միջև:
Սովետական Միությունը ժամանակ շահեց, ու առաջին հարվածը Ֆրանսիան ստացավ:
Պատերազմը Գերմանիայի ու Սովետական Միության միջև, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց ավելի ուշ ու այլ սցենարով:


Դա շատ նման է այսօրվա ռուս-թուրքական հարաբերություններին: Երկուսն էլ ժամանակ են շահում, սակայն Արևմուտքին պետք էր Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բուֆերի վերացումը, որը մենք ու Վրաստանն ենք, որպեսզի ուղիղ առճակատում սկսվի: Սա Արցախի պատերազմի նպատակներից մեկն էր: Հիմա Լեհաստանի դերում մենք ենք կամ՝ Արցախը: Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի նման, ամենայն հավանականությամբ, կա նաև Լավրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին, երևի, մի 100 տարի հետո կիմանանք:
Հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները, այս պահին չենք կարող ասել, սակայն ինձ դիվանագիտական ձեռագիրն ու մտածողությունն են հետաքրքրում:
Այ, եթե մենք ունենայինք դիվանագիտական կայացած դպրոց, հիմիկվա ու նախկին դալբայոբների փոխարեն, գուցե կարողանայինք խուսափել նման զարգացումից, ու այլ սցենարով զարգանային իրադարձությունները: Սակայն ոչ միայն չենք ունեցել այդ դպրոցը, այլև հիմա նույնպես չունենք, այ սա է ամենավտանգավորը:


Իսկ գեներալներին դատելու կոչերին զուգահեռ, հենց առաջին հերթին, դիվանագետներին, հատկապես որոշում կայացնողներին, պետք է դատել, ապագայում, բնականաբար:

Դիտվել է՝ 7334

Մեկնաբանություններ