Հրշեջ ծառայության լիակատար ձախողումը

Հրշեջ ծառայության լիակատար ձախողումը
09.05.2019 | 11:44

Ինքնաթիռը վթարային վայրէջք է խնդրում ու մի քանի րոպեից կրակի ճարակ է դառնում թռիչքուղու վրա: Ուղևորները փրկվում են փչովի տրապներով՝ 41 մարդ այրվում է: Չկար միայն հրշեջ ծառայությունը՝ գրում է Բորիս Ռայտշուստերը Bild-ում: Այն դեպքերում, երբ ինքնաթիռը վթարային վայրէջք է անում, ամբողջ աշխարհի օդանավակայաններում հրշեջ մեքենաները կանգնած են թռիչքուղում: Ավիացիայի ռուս փորձագետները խոսում են հրշեջ ծառայության տոտալ ձախողման մասին: Այլ երկրներում օդանավակայանի ղեկավար ընկերություն զոհվածների հարազատները միլիոնների հայցեր կներկայացնեին: «Եթե դա կատարվեր ռուսական այլ օդանավակայանում, պատասխանատուները ճաղերի հետևում կլինեին: Բայց քանի որ «Շերեմետևոն» ղեկավարում է Պուտինի մերձավոր ընկերներից մեկը, ոչինչ չի կատարվում»՝ Bild-ին ասել է օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնյան: Աղետը հարցեր է հարուցում ոչ միայն ռուսական ինքնաթիռների անվտանգության մասին, այլև՝ որքան է անվտանգ Մոսկվայի ամենամեծ՝ Շերեմետևո օդանավակայանը: Վառվող ինքնաթիռի վայրէջքի ժամանակ համընկել են ռուսական 2 հիմնական պրոբլեմները՝ «Սուխոկ սուպերջետի» ոչ բավարար անվտանգությունը, որ անհետաձգելի որոշումներ է պահանջում և Կրեմլի շեֆի օլիգարխիկ համակարգը: Շերեմետևոն վերահսկում է Պուտինի մերձավոր ընկեր, միլիարդատեր, «պետպատվերներ արքա» Արկադի Ռոտենբերգը: Ռոտենբերգի TPS Avia ընկերությունն են պատկանում Շերեմետևո հոլդինգի բաժնետոմսերի 66%-ը, մեկ երրորդը պատկանում է պետությանը:


Օդանավակայանների ռուս փորձագետները հայտարարում են, որ պարբերաբար կտրում են օդանավակայանի փողերը՝ խնայում են, որ գրավեն այլ օդանավակայանների ավիաընկերություններին: Մոսկվայում ասում են՝ Ռոտենբերգի նպատակը օդանավակայանը շահավետ գնով վաճառելն է ու այդ նպատակով նրան պետք են ավելի շատ ավիաընկերություններ, ոչ միայն «Աէրոֆլոտը» ու Արևելյան բլոկի ավիաընկերությունները: Որպեսզի ավիաընկերությունները իրենց օդանավակայանից հրաժարվեն ու գան Շերեմետևո, նրանց առաջարկվում են դեմպինգային գներ: Խոսքը մասնավոր ու պետական ապարատին ատելի, օրինակելի Դոմոդևո օդանավակայնը աշխատանքից զրկելու մասին է: Կա կասկած, որ ավիաընկերություններին դեմպինգային գներ առաջարկելու համար տնտեսում են և անվտանգության վրա: Այդ խնայողության զոհերից մեկը օդանավակայանի հակահրդեհային ու դիսպետչերական համակարգերն են: Շերեմետևոյի բարեփոխումների հնարավորությունը դիտարկում է և գերմանական Lufthansa-ն: Մի քանի եվրո խնայելու համար Lufthansa-ն պատրաստվու է վտանգել իր ուղևորների կյանքը, որ արտակարգ իրավիճակներում չաշխատի հրշեջ ծառայությունը՝ ինչպես արդեն եղավ: Lufthansa-ում չեն մեկնաբանում օդանավակայանի փոփոխության հնարավորության հարցը և աղետի հնարավոր հետևանքներից եզրակացություններ չեն ներկայացնում:
Բորիս Ռայտշուստեր, Bild


Հ.Գ. ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ «հիմքեր չի տեսնում SSJ100 ինքնաթիռների թռիչքը դադարեցնելու» աղետից հետո, որին զոհ գնաց 41 մարդ՝ «Աէրոֆլոտ» ընկերության SU1492-ի Մոսկվա-Մուրմանսկ չվերթից: Սոցիալական ցանցերը ինտենսիվ կրակ են բացել հետխորհրդային տարիների առաջին քաղաքացիական ինքնաթիռի վրա, որ պիտի խորհրդանշեր Ռուսաստանի վերադարձը ավիացիոն պետությունների շրջանակ: Լավ հայտնի է, որ պետությունն ուժեղ ճնշում է գործադրում ռուսական ավիաընկերությունների վրա, որ գնեն հենց այդ ինքնաթիռը: Շահերի բախումը և իշխանամերձ ԶԼՄ-ների՝ ողբերգության վերաբերյալ տեղեկությունները ֆիլտրելու ջանքերն ավելի մեծացրին անվստահությունն այդ ինքաթիռի նկատմամբ՝ գրում է Էմանուել Գրինշպանը Le Figaro-ում: «Հետաքննությունը դեռ սաղմնային փուլում է և չափազանց վաղ է մեղադրել կիրակի օրվա աղետի մեջ SSJ 100-ին»՝ գտնում է քաղավիացիայի անկախ փորձագետ Բորիս Ռիբակը: «Արտոնագրված բոլոր ինքնաթիռները, ինչպես Sukhoi Superjet 100-ը, համարվում են բացարձակ անվտանգ: Այդ ընթացակարգը չափազանց երկար ու մանրակրկիտ է,-նշում է փորձագետ: -Այդ պատճառով պետք է սպասել՝ նախքան որոշակի տեսակի ինքնաթիռների թռիչքները կասեցնելը: Վերջերս այդպես եղավ Boeing 737 MAX-ի հետ: Թռիչքների արգելքի որոշումն ընդունվեց աստիճանաբար»: Այլ փորձագետներ, ինչպես Դմիտրի Լուկաշևիչը, գտնում են, որ ավելի լավ կլիներ ժամանակավորապես դադարեցնել SSJ 100-ի թռիչքները, ամբողջ աշխարհում շահագործման մեջ է այդ տեսակի 138 ինքնաթիռ: "Sukhoi Superjet 100-ը, որի վրա ֆրանսիական Safran ընկերության շարժիչներն են, ամենասկզբից վատ հեղինակություն ունի: Առաջին ողբերգությունը 2012-ին էր՝ Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ, որին 53 մարդ զոհ գնաց: SSJ100-ին մասեր մատակարարող մի արդյունաբերող Le Figaro-ին ասել է, որ «Սուխոյ» ընկերությունը խնդիրներ ունի պահեստամասերի հասանելիության հետ: Չկա արդյունավետ «ծառայողական թերթիկ», որ օդաչուներին ու ավիաընկերություններին թույլ կտար արագ հաղորդել միջադեպերի ու խնդիրների մասին: Դա գլխավորն է, որի համար քննադատում են Superjet-ին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao