Yerevan Perspectives International Music Festival
 

Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից զանգում են բուժկենտրոններ ու սպառնում՝ եթե նախարարին գովերգող հայտարարություն չանեն, պետական ֆինանսավորումը կնվազի

Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից զանգում են բուժկենտրոններ ու սպառնում՝ եթե նախարարին գովերգող հայտարարություն չանեն, պետական ֆինանսավորումը կնվազի
05.09.2019 | 12:19

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, կկորցնեն «նախարարի բարյացկամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի...
Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները... սա պաշտոնական դիրքի չարաշահում է:
Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ»:

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao