Yerevan Perspectives International Music Festival
 

«Խն­դի­րը բժշ­կա­կան հան­րու­թ­յան հետ հաշ­տեցումն է»

«Խն­դի­րը բժշ­կա­կան հան­րու­թ­յան հետ հաշ­տեցումն է»
10.09.2019 | 01:13

Բժշ­կա­կան հաշտ-հա­մե­րաշխ հան­րու­թյունն ա­ռա­ջին ան­գամ կիս­վել է եր­կու մա­սի։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի նախ­կին խոր­հր­դա­կան Գևորգ Թա­մա­մյա­նի և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի միջև մե­նա­մար­տը ձնագն­դի նման գնա­լով մե­ծա­նում է։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն էլ մեկ հայ­տա­րա­րեց, թե Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Ար­մեն Մու­րա­դյանն է այս ա­մե­նի հետևում, մեկ էլ ա­սաց՝ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի փե­սա Մի­քա­յել Մի­նա­սյա­նը։ Ի վեր­ջո, որ­տեղ է ճշ­մար­տու­թյու­նը, դժ­վար է հաս­կա­նալ, քա­նի որ եր­կու կող­մե­րից յու­րա­քան­չյուրն ի­րենն է ճիշտ հա­մա­րում։ Խն­դի­րը հաս­կա­նա­լու հա­մար զրու­ցե­ցինք եր­րորդ կող­մի՝ ԱԺ ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՆԱ­ՐԵԿ ԶԵՅ­ՆԱ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Ին­չու՞ է բժշ­կա­կան հան­րու­թյու­նը բա­ժան­վել եր­կու մա­սի և որ­տե՞ղ է ճշ­մար­տու­թյու­նը։
-Չեմ կար­ծում, որ բժշ­կա­կան հան­րու­թյու­նը բա­ժան­վել է եր­կու մա­սի։ Ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մայն­քը հիմ­նա­կա­նում կուռ է, ուղ­ղա­կի այս պա­հին ու­ռուց­քա­բա­նու­թյան ո­լոր­տում տար­բեր հար­ցե­րի շուրջ կան մար­դիկ, որ խո­սում են, կան նաև մար­դիկ, որ լռում են՝ օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րից ել­նե­լով։ ՈՒ­ռուց­քա­բա­նու­թյան ո­լոր­տում կա խն­դիր, և նեղ մաս­նա­գի­տա­կան հան­րու­թյու­նը ա­սում է մի բան, ո­րին հա­կադր­վում է մեկ այլ բան։ Եր­կու կող­մերն էլ փաս­տեր են բե­րում։ Ցա­վոք, այս բա­նա­վե­ճը տե­ղա­փոխ­վել է ար­դեն անձ­նա­կան վի­րա­վո­րանք­նե­րի դաշտ։ Այդ իսկ պատ­ճա­ռով, որ­պես ԱԺ մաս­նա­գի­տա­կան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու, մտա­դիր եմ կազ­մա­կեր­պել քն­նար­կում բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի հետ. կհ­րա­վիր­վեն բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րի ղե­կա­վար­ներ, ո­լոր­տի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­ներ և, ի­հար­կե, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, քա­նի որ բո­ղո­քի մեծ հատ­վա­ծը վե­րա­բե­րում է ու­ռուց­քա­բա­նու­թյան ֆի­նան­սա­վոր­մա­նը։ Հա­մոզ­ված եմ, որ եր­կու կող­մե­րի բարձ­րաց­րած խն­դիր­նե­րը պետք է քն­նար­կել կա­ռու­ցո­ղա­կան դաշ­տում և ոչ թե հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել լայ­վով։ Պետք է կող­մե­րը նս­տեն դեմ առ դեմ, յու­րա­քան­չյուր հարց միա­սին քն­նար­կեն ու գտ­նեն լու­ծում­ներ։
-Ի՞նչ եք կար­ծում, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը կար­ձա­գան­քի՞ Ձեր հրա­վե­րին և կմաս­նակ­ցի՞ այդ քն­նարկ­մա­նը։
-Չեմ կա­րող ա­սել՝ նա­խա­րարն ինչ կա­նի, հա­մե­նայն դեպս, մենք ան­պատ­ճառ Ար­սեն Թո­րո­սյա­նին հրա­վի­րե­լու ենք։ Խն­դի­րը բժշ­կա­կան հան­րու­թյան հետ հաշ­տու­թյունն է, ին­չը հնա­րա­վոր է միայն երկ­խո­սու­թյան մի­ջո­ցով և ես որ­պես հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, այդ քն­նար­կու­մը կազ­մա­կեր­պե­լու եմ։
-Պա­րոն Զեյ­նա­լյան, Ձեր գնա­հատ­մամբ, ու­ռուց­քա­բա­նու­թյան ո­լոր­տին հատ­կաց­վող ֆի­նան­սա­վո­րու­մը ի­րա­կա­նում բա­վա­րա­րու՞մ է ե­ղած պա­հան­ջար­կը։ Ի վեր­ջո, ծրա­գիրն ար­դեն շուրջ 8 ա­միս է գոր­ծում է, և ո­րո­շա­կի պարտ­քեր պետք է ձևա­վոր­ված լի­նեն։
-Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում գու­մար­նե­րը միշտ էլ չեն բա­վա­րա­րել և, կար­ծում եմ, չեն էլ բա­վա­րա­րե­լու, քա­նի որ կա­րիքն ա­վե­լի մեծ է։ Սրա հետ մեկ­տեղ պետք է ֆի­նանս­նե­րը ճիշտ կա­ռա­վա­րել, հաշ­վար­կել ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ի­րա­կա­նաց­նել ա­ռա­վել ա­ռաջ­նա­հերթ ծրագ­րե­րը և ա­ռաջ­նորդ­վել ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան ¥ԱՀԿ¤ հանձ­նա­րա­րա­կան­նե­րով։ Դրան­ցում հս­տակ նշ­վում է, թե ինչ ծա­վա­լի ֆի­նան­սա­վոր­ման դեպ­քում ինչ­պի­սին պետք է լի­նեն ա­ռող­ջա­պա­հու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը։ Մեր ֆի­նան­սա­վոր­ման պայ­ման­նե­րում ԱՀԿ-ի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը պետք է պար­տա­դիր հաշ­վի առ­նել։ Ինչ վե­րա­բե­րում է պետ­պատ­վե­րի գնե­րին, ա­պա պետք է նկա­տել, որ դրանք և՛ տրա­մա­բա­նա­կան չեն, և՛ ցածր են։ Այն, որ դրանք ցածր են, ու­նի օ­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ, իսկ թե ին­չու տրա­մա­բա­նա­կան չեն, կար­ծում եմ, այս­տեղ քն­նարկ­ման հարց կա։ Տե­սեք, տար­բեր ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար սահ­ման­ված են միան­ման գու­մար­ներ, սա­կայն, երբ վեր­լու­ծում ես եր­կու տար­բեր ծա­ռա­յու­թյուն­նե­րի տե­սակ­նե­րը, նկա­տում ես, որ հաշ­վի առն­ված չեն նյու­թա­կան ծախ­սը, բժշ­կի ջան­քը։ Մի դեպ­քում վի­րա­հա­տու­թյու­նը կա­րող է տևել 1-1,5 ժամ, մյուս դեպ­քում՝ 6-7 ժամ։ Այս եր­կու վի­րա­հա­տու­թյուն­նե­րի հա­մար էլ միևնույն գու­մարն է հատ­կաց­վում, սա­կայն բժիշկ­նե­րի ջան­քե­րը տար­բեր են։ Սա պետք է հս­տակ հաշ­վի առ­նել։ Ի դեպ, այ­սօր գո­յու­թյուն ու­նեն գնա­գո­յաց­ման մե­թո­դա­բա­նու­թյան տար­բեր բա­նաձևեր, ո­րոնք ըն­դու­նել է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Օ­րի­նակ, 2019-ի մար­տի 25-ի 713 N հրա­մա­նով ըն­դուն­վել է գնա­գո­յաց­ման հաշ­վար­կի մե­թո­դա­բա­նու­թյու­նը, սա­կայն այ­սօր գոր­ծող պետ­պատ­վե­րի գնե­րը ա­մենևին էլ հաշ­վարկ­ված չեն այդ մե­թո­դա­բա­նու­թյամբ։
-Այ­սինքն, պետ­պատ­վե­րի գնե­րը «օ­դի՞ց» են վերց­ված։
-Չա­սենք «օ­դից», սա­կայն ե­թե կա հաս­տատ­ված մե­թո­դա­բա­նու­թյուն, ա­պա հաշ­վար­կը պետք է ար­վի ըստ դրա։ Չի բա­ցառ­վում, գու­ցե պարզ­վի, որ ինչ-որ ծա­ռա­յու­թյա­նը ա­վե­լի շատ է գու­մար հատ­կաց­վում, քան մեկ այլ ծա­ռա­յու­թյան։ Դրա հա­մար պետք է հս­տակ կի­րա­ռել հաշ­վար­կի մե­թո­դա­բա­նու­թյու­նը։ Բժիշկ­նե­րի բո­ղոքն այս­տե­ղից է գա­լիս, նրանք հրա­ժար­վում են մե­ծա­ծա­վալ վի­րա­հա­տու­թյուն­ներ կա­տա­րե­լուց միևնույն ֆի­նան­սա­վոր­մամբ։ Խն­դի­րը ոչ միայն սա է, կան նաև այլ հար­ցեր, ո­րոնք պետք է քն­նար­կել և գտ­նել լու­ծում­ներ։
Զրու­ցը՝
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ
Հ. Գ. Ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վում երկ­խո­սու­թյուն-քն­նար­կու­մը նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել այս քա­ռօ­րյա­յից հե­տո։ Ի դեպ, լավ կլի­ներ փակ քն­նար­կում անց­կաց­նել, քա­նի որ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յու­թյամբ կող­մերն այն կա­րող են վե­րա­ծել քա­ղա­քա­կան շոուի։

Դիտվել է՝ 1025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao