Աստ­ված մեզ երկ­չո­տու­թ­յան ո­գի չտ­վեց, այլ զո­րու­թ­յան, սի­րո և զգաս­տու­թ­յան

Աստ­ված մեզ երկ­չո­տու­թ­յան ո­գի չտ­վեց, այլ զո­րու­թ­յան, սի­րո և զգաս­տու­թ­յան
05.11.2019 | 00:02

Վեր­ջին օ­րե­րին քրիս­տո­նյա­նե­րի հա­մար ա­ռա­վել հրա­տապ է ապ­րե­լը հենց այս հա­մոզ­մուն­քով:
Երկ­չո­տու­թյան ո­գի չենք ստա­ցել, բայց հան­դգ­նու­թյան («սի­րո և հա­մե­րաշ­խու­թյա՞ն») ո­գի էլ չենք ստա­ցել, այլ Ե­կե­ղե­ցու դեմ հա­լա­ծանք­նե­րին համ­բե­րու­թյամբ դի­մա­կա­յե­լու զո­րու­թյուն. «ՈՒս­տի ա­մոթ մի՛ հա­մա­րիր վկա­յել մեր Տի­րո­ջը, ոչ էլ ինձ՝ Նրա կա­պյա­լին. այլ մաս­նա­կի՛ց ե­ղիր Ա­վե­տա­րա­նի հա­մար ե­ղած չար­չա­րանք­նե­րին, զո­րու­թյամբ Աստ­ծու, որ փր­կեց մեզ և կո­չեց սուրբ կո­չու­մով՝ ո՛չ ըստ մեր գոր­ծե­րի, այլ ըստ Իր նա­խա­սահ­մա­նու­թյան և շնոր­հի: Ա­հա թե ին­չու այս չար­չա­րանք­ներն եմ կրում, բայց ա­մոթ չեմ հա­մա­րում, քան­զի գի­տեմ, թե ո՛ւմ եմ հա­վա­տա­ցել և վս­տահ եմ, որ Նա կա­րո՛ղ է իմ ա­վան­դը պա­հել մինչև այն օ­րը: Որ­պես օ­րի­նակ ու­նե­ցիր այն ող­ջա­միտ խոս­քե­րը, ո­րոնք ինձ­նից լսե­ցիր՝ այն հա­վա­տով և սի­րով, որ ու­նեն Քրիս­տոս Հի­սու­սին միա­նա­լով հա­վա­տա­ցող­նե­րը: Պա­հի՛ր բա­րի ա­վան­դը մեր մեջ բնակ­վող Սուրբ Հո­գու մի­ջո­ցով»: Այ­սօր ա­կա­նա­տես ենք լի­նում մի օ­տար ու ա­նըն­կա­լե­լի քրիս­տո­նու­թյան հաղ­թար­շա­վին: Քրիս­տո­նեու­թյուն, որ ծա­ռա­յեց­նում է, նե­ղում ու չար­չա­րում, հո­խոր­տում ու հա­լա­ծում: Քրիս­տո­նյա­ներ, որ չեն հան­դուր­ժում մի­մյանց և չեն հա­մա­կերպ­վում դույզն-ինչ ան­հար­մա­րա­վե­տու­թյան: Քրիս­տո­նյա­ներ, որ Քրիս­տո­սի փառքն են փա­փա­գում, բայց Քրիս­տո­սի` ի­րենց բա­ժին չար­չա­րանք­նե­րին չեն ու­զում համ­բե­րել: «Եվ արդ, բո­լո­րո­վին վատ­թար բան է ձեզ հա­մար, որ դա­տաս­տան­ներ էլ կան ձեր մեջ: Ին­չու՞ ինք­ներդ զր­կանք չեք կրում և ա­ռա­վել ևս ինք­ներդ նե­ղու­թյուն չեք քա­շում. այլ դուք եք զր­կում և նե­ղում. այն էլ՝ նույ­նիսկ եղ­բայր­նե­րին: Չգի­տե՞ք, թե ա­նի­րավ­ներն Աստ­ծու ար­քա­յու­թյու­նը չեն ժա­ռան­գում. մի՛ խաբ­վեք. ո՛չ պոռ­նիկ­ներ, ո՛չ կռա­պաշտ­ներ, ո՛չ շնա­ցող­ներ, ո՛չ ի­գա­ցող­ներ, ո՛չ ար­վա­մոլ­ներ, ո՛չ գո­ղեր, ո՛չ ա­գահ­ներ, ո՛չ հար­բե­ցող­ներ, ո՛չ բամ­բա­սող­ներ, ո՛չ էլ հափշ­տա­կող­ներ Աստ­ծու ար­քա­յու­թյու­նը չպի­տի ժա­ռան­գեն: Եվ դուք, գո­նե ո­մանք, այդ­պի­սիք էիք. բայց լվաց­վե­ցիք, մաքր­վե­ցիք, ար­դա­րաց­վե­ցիք մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ա­նու­նով և մեր Աստ­ծու Հո­գով» (Ա կորնթ. 6;7-11):


Մարմ­նա­վոր մտա­ծում­նե­րով ու վա­խե­րով ա­ռաջ­նորդ­վող­նե­րը ծա­խում են ի­րենց հո­գին, ազգն ու ինք­նու­թյու­նը. «Բայց դուք մարմ­նի իշ­խա­նու­թյան տակ չեք, այլ հո­գու, ե­թե Աստ­ծու Հո­գին բնակ­ված է ձեր մեջ: Ա­պա ե­թե մե­կը Քրիս­տո­սի Հո­գին չու­նի, նա Նրան չի պատ­կա­նում: Իսկ ե­թե Քրիս­տոս ձեր մեջ է, ա­պա մար­մի­նը մե­ռած է մեղ­քի հա­մար, և հո­գին կեն­դա­նի է ար­դա­րու­թյան հա­մար: Ո­րով­հետև նրանք, որ ա­ռաջ­նորդ­վում են Աստ­ծու Հո­գով, նրա՛նք են Աստ­ծու որ­դի­ներ»: Մար­դիկ ա­ռաջ­նորդ­վում են սե­փա­կան հա­շիվ­նե­րով, շա­հով, նկր­տում­նե­րով, և ա­ռաջ են գնում կաս­կա­ծամ­տո­րեն, զգու­շա­վո­րու­թյամբ և վախ­վո­րած: Իսկ ե­թե մենք ծա­ռա­յում ենք Աստ­ծուն, այլևս ոչ մե­կից ու ոչ մի բա­նից չպետք է եր­կն­չենք, բա­ցի Աստ­ծուց, չկաս­կա­ծենք ճշ­մար­տու­թյա­նը և Նրա հետ չկա­պող ա­մեն բան աղբ հա­մա­րենք` միայն Նրան ու­նե­նա­լու հա­մար, քա­նի որ մենք ար­դեն սոսկ ծա­ռա­ներ չենք, այլև բա­րե­կամ­ներ, որ­դե­գիր­ներ և ժա­ռան­գա­կից­ներ Աստ­ծո: «Քա­նի որ չս­տա­ցաք ծա­ռա­յու­թյան հո­գին վերս­տին եր­կյու­ղի մեջ ընկ­նե­լու հա­մար, այլ ստա­ցաք որ­դեգ­րու­թյան հո­գին, ո­րով ա­ղա­ղա­կում ենք՝ Աբ­բա Հայր: Նույն Ին­քը Հո­գին վկա­յում է մեր հո­գուն, թե Աստ­ծու որ­դի­ներ ենք. և ե­թե որ­դի­ներ ենք, ա­պա և՝ ժա­ռանգ­ներ. ժա­ռանգ­ներ Աստ­ծու և ժա­ռան­գա­կից­ներ Քրիս­տո­սի. ե­թե Իր չար­չա­րանք­նե­րին կցորդ ենք, հա­ղոր­դա­կից ենք լի­նե­լու և փառ­քին»: Ե­թե ա­ռել ենք Աստ­ծո զո­րու­թյան Հո­գին, մեր գոր­ծե­րով հռ­չա­կե՛նք այդ զո­րու­թյու­նը, ոչ թե ա­ռանց այդ էլ ան­հա­վատ ու աստ­վա­ծա­նարգ աշ­խար­հի ա­ռաջ Աստ­ծուն ներ­կա­յաց­նենք իբրև ա­նուժ ու պարտ­ված մե­կը: Այդ­պես պետք է խրա­խուս­վի ա­մեն մի քրիս­տո­նյա` ապ­րե­լու և գոր­ծե­լու Աստ­ծո փառ­քի հա­մար: Աստ­ծո զո­րու­թյամբ զո­րաց­նենք մեր իսկ հա­վա­տը հենց այդ զո­րու­թյան հան­դեպ: Ցան­կա­ցած ա­ղան­դից բյու­րա­պա­տիկ ան­գամ վտան­գա­վոր, խմ­բագր­ված և ո­րո­շա­կիո­րեն ուղ­ղորդ­վող կեղծ քրիս­տո­նեու­թյու­նը` հան­դգ­նու­թյան ու ամ­բար­տա­վա­նու­թյան ո­գուց բռն­ված, կա­րող է անն­կա­տե­լիո­րեն փո­խա­րի­նել ա­վան­դա­կան և ճշ­մա­րիտ քրիս­տո­նեու­թյա­նը, ո­րով­հետև ա­նո­րոմ ու ան­խառն ցո­րեն մեր գա­ղա­փա­րա­կան դաշ­տե­րում չկա, կան տար­բեր տո­կո­սա­յին հա­րա­բե­րու­թյան խառ­նուրդ­ներ:
Ան­հա­վատ­նե­րը ապ­րում են ի ծնե կույր կամ փակ աչ­քե­րով, մո­լե­ռանդ­նե­րը` կու­րա­ցած ինք­նա­խա­բեա­կան կա­մա­պաշ­տու­թյու­նից: Եր­կուսն էլ գե­րի են խա­վա­րին. «Տերն Ին­քը Հո­գին է. ուր որ Տի­րոջ Հո­գին է, այն­տեղ ա­զա­տու­թյուն է»:


Նրանք, ով­քեր կոչ­ված են աշ­խար­հի լույ­սը լի­նե­լու, ա­ռա­վել պետք է ջա­նան ցրել օ­րե­ցօր ա­հագ­նա­ցող խա­վա­րը: Մինչ­դեռ տես­նում ենք հա­մա­տա­րած խա­վա­րի մեջ մարմ­րուն կրակ­ներ: Մար­դը կա­րող է խա­բել ինքն ի­րեն ու իր նմա­նին, բայց ոչ Աստ­ծուն. «Չխաբ­վե՛ք. Աստ­ված չի ծաղր­վում, ո­րով­հետև, ինչ որ մարդս սեր­մա­նում է, նույ­նը և կհն­ձի. ով սեր­մա­նում է իր մարմ­նի հա­մար, այդ մարմ­նից էլ կհն­ձի ա­պա­կա­նու­թյուն. իսկ ով Հո­գու հա­մար է սեր­մա­նում, այդ Հո­գուց էլ կհն­ձի հա­վի­տե­նա­կան կյանք» (Գաղ.6; 7-8):
Ազ­նիվ լի­նենք ինք­ներս մեզ հետ, որ ա­նա­պա­կան ու հա­վի­տե­նա­կան բերք հա­վա­քենք:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao