Փաս­տե­րը վկա­յում են

Փաս­տե­րը վկա­յում են
08.11.2019 | 00:08

Սուրբ հայ­րե­րը սո­վո­րեց­նում են մեզ մեղ­քը տար­բե­րել մար­դուց, ո­րի հո­գին հի­վանդ է և ծանր ախ­տից բուժ­ման կա­րիք ու­նի: Այդ­պի­սի մար­դու վի­ճա­կը կա­րեկ­ցանք է ա­ռա­ջաց­նում: Սա­կայն անհ­նար է նրա ա­պա­քի­նու­մը, ով հա­րատևում է կու­րու­թյան մեջ և չի տես­նում իր ա­ղե­տա­լի վի­ճա­կը:


Սուրբ Գիր­քը մեղք է ան­վա­նում Աստ­վա­ծա­յին օ­րեն­քի ա­մեն խախ­տում (Ա Հովհ. 3; 4): Ա­րա­րի­չը տղա­մար­դուն և կնո­ջը օժ­տեց հո­գե­կան և մարմ­նա­կան հատ­կու­թյուն­նե­րով այն­պես, որ դրանք լրաց­նեն ի­րար և այդ­պի­սով կազ­մեն միու­թյուն: Աստ­վա­ծա­շուն­չը վկա­յում է, որ ա­մուս­նու­թյու­նը, որ­պես մշ­տա­կան դա­շինք այ­րի և կնոջ միջև, հաս­տատ­ված էր Աստ­ծո հրա­մա­նով մար­դու գո­յու­թյան ա­մե­նաս­կզ­բում: Ա­րար­չի մտահ­ղաց­մամբ ա­մուս­նու­թյան նպա­տա­կը և ի­մաս­տը` հա­մա­տեղ փր­կու­թյան, միաս­նա­կան աշ­խա­տան­քի, փո­խօգ­նու­թյան, մարմ­նա­կան միու­թյան` զա­վակ­ներ ծնե­լու և դաս­տիա­րա­կե­լու հա­մար է: Երկ­րա­վոր բո­լոր տե­սա­կի դա­շինք­նե­րից ա­մուս­նու­թյու­նը ա­մե­նա­սերտ դա­շինքն է. «...և կլի­նեն մեկ մար­մին» (Ծննդ. 2;24):


Երբ մար­դիկ սե­ռա­կան կյան­քը վա­րում են ա­մուս­նա­կան դա­շին­քից դուրս, նրանք այ­լա­սե­րում են Աստ­վա­ծա­յին մտահ­ղա­ցու­մը հա­մա­տեղ կե­նակ­ցու­թյան շնոր­հըն­կալ միու­թյան վե­րա­բե­րյալ` հասց­նե­լով ա­մեն ինչ զգա­յա­կան-ֆի­զիո­լո­գիա­կան հի­մունք­նե­րին և ան­տե­սե­լով հոգևոր-սո­ցիա­լա­կան նպա­տակ­նե­րը: Դրա հա­մար էլ Սուրբ Գիր­քը ա­մուս­նա­կան դա­շին­քից դուրս ցան­կա­ցած կե­նակ­ցու­թյուն մա­հա­ցու մեղք է հա­մա­րում, քա­նի որ ոտ­նա­հար­վում է աստ­վա­ծա­յին հաս­տա­տու­մը: Ա­ռա­վել մեծ մեղք է հա­մար­վում զգա­յա­կան պա­հանջ­նե­րի բա­վա­րա­րու­մը հա­կաբ­նա­կան ե­ղա­նա­կով. «Չպառ­կես տղա­մար­դու հետ, ինչ­պես կնոջ հետ» (Ղևտ. 18; 22): Հա­վա­սա­րա­պես դա վե­րա­բե­րում է նաև կնո­ջը: Պո­ղոս ա­ռա­քյա­լը դա ան­վա­նում է ա­մո­թա­լի կիրք, խայ­տա­ռա­կու­թյուն. «Նրանց կա­նայք բնա­կան կա­րիք­նե­րը փո­խա­նա­կե­ցին անբ­նա­կան կա­րիք­նե­րով, նույն­պես և ա­րու­նե­րը, թող­նե­լով է­գի հան­դեպ բնա­կան կա­րիք­նե­րը, ի­րենց ցան­կու­թյուն­նե­րով բոր­բոք­վե­ցին մի­մյանց հան­դեպ. ա­րու­նե­րը ա­րու­նե­րի հետ խայ­տա­ռա­կու­թյուն էին գոր­ծում և փո­խա­րե­նը ի­րենք ի­րենց ան­ձե­րի մեջ ըն­դու­նում էին ի­րենց մո­լո­րու­թյան վար­ձը» (Հռոմ. 1;26-27): Մար­դիկ, ո­րոնք ապ­րում են սո­դո­մա­կան մեղ­քի մեջ, զրկ­վում են փր­կու­թյու­նից. «...մի խաբ­վեք. ո՛չ պոռ­նիկ­ներ, ո՛չ կռա­պաշտ­ներ, ո՛չ շնա­ցող­ներ, ո՛չ ի­գա­ցող­ներ, ո՛չ ար­վա­մոլ­ներ, ո՛չ գո­ղեր, ո՛չ ա­գահ­ներ, ո՛չ հար­բե­ցող­ներ, ո՛չ բամ­բա­սող­ներ, ո՛չ էլ հափշ­տա­կող­ներ Աստ­ծո ար­քա­յու­թյու­նը չպի­տի ժա­ռան­գեն» (Ա Կորն. 6;9-10):


Պատ­մու­թյան մեջ նկատ­վում է շատ տխուր մի կրկ­նու­թյուն: Հա­սա­րա­կու­թյուն­նե­րը, ո­րոնք ապ­րում էին անկ­ման ժա­մա­նա­կաշր­ջան­ներ, ախ­տա­հար­վում էին մե­տաս­տազ­նե­րի պես ո­րոշ հա­տուկ վտան­գա­վոր մեղ­քե­րով: Հա­ճա­խա­կի հի­վանդ հա­սա­րա­կու­թյուն­նե­րը բռն­ված են լի­նում զանգ­վա­ծա­յին ըն­չա­քաղ­ցու­թյամբ և ան­բա­րո­յա­կա­նու­թյամբ: Վեր­ջի­նիս ծնուն­դը սո­դո­մա­կան մեղքն է: Հռո­մեա­կան կայս­րու­թյու­նը կորց­րեց իր հզո­րու­թյու­նը և քայ­քայ­վեց հենց մաս­սա­յա­կան այ­լա­սեր­վա­ծու­թյու­նից:


Սո­դո­մա­կան մեղ­քի ար­դա­րաց­ման փորձ կա­տա­րող­նե­րը բե­րում են «գի­տա­կան» ա­պա­ցույց­ներ և հա­մո­զում, որ այդ ախ­տա­վոր երևույ­թը իբր բնա­ծին հակ­վա­ծու­թյուն ու­նի: Սա­կայն դա ա­ռաս­պել է և ու­րիշ ո­չինչ: Չա­րի­քը ար­դա­րաց­նե­լու ան­զոր մի փորձ է: Ոչ մի տվյալ չկա, որ հա­մա­սե­ռա­մոլ­նե­րը գե­նե­տի­կո­րեն տար­բեր­վում են ու­րիշ մարդ­կան­ցից: Այս­տեղ խոս­քը մի­միայն հո­գե­բա­րո­յա­կան հի­վան­դու­թյան և այս­տե­ղից ան­խու­սա­փե­լիո­րեն ա­ռա­ջա­ցող հո­գե­կան շեղ­ման մա­սին է: Եր­բեմն պատ­ճառ կա­րող են հան­դի­սա­նալ ման­կա­կան հա­սա­կում ան­բա­րո­յա­կան խա­ղե­րը, ո­րոնք մար­դը ար­դեն մո­ռա­ցել է, սա­կայն դրանք հի­վան­դա­գին հետք են թո­ղել իր են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ: Մար­դու մեջ ներ­խու­ժած անբ­նա­կան մեղ­քի թույ­նը կա­րող է ի­րեն դրսևո­րել ա­վե­լի ուշ, ե­թե մարդ չսկ­սի ապ­րել ճիշտ հոգևոր կյան­քով: Աստ­ծո Խոս­քը, մարդ­կա­յին կյան­քի բո­լոր դրսևո­րում­նե­րը նկա­տի առ­նե­լով, ոչ միայն չի ա­սում այդ մեղ­քի բնա­ծին լի­նե­լու մա­սին, այլ հս­տակ այն կո­չում է պղ­ծու­թյուն: Ե­թե դա ի­րա­պես կախ­ված լի­ներ սե­ռա­կան հոր­մոն­նե­րի կամ նեյ­րոէն­դոկ­րի­նա­յին հատ­կու­թյուն­նե­րից, ո­րոն­ցից կախ­ված է մար­դու վե­րար­տադ­րո­ղա­կան ֆունկ­ցիան, ա­պա Սուրբ Գր­քի մեջ չէր աս­վի այդ մեղ­քի հա­կաբ­նա­կա­նու­թյան մա­սին, չէր կոչ­վի կիրք: Սր­բապղ­ծու­թյուն չէ՞ր հա­մար­վի ար­դյոք մտա­ծել, որ Աստ­ված ո­րոշ մարդ­կանց ստեղ­ծել է այդ մա­հա­ցու մեղ­քի նկատ­մամբ ֆի­զիո­լո­գիա­կան հակ­վա­ծու­թյամբ, որ­պես­զի նրանց դարձ­նի կոր­ծան­ման են­թա­կա: Հա­կա­ռակ գի­տա­կան ա­պա­ցույց­ներ բե­րե­լու փոր­ձին, փաս­տե­րը վկա­յում են պատ­մու­թյան ո­րո­շա­կի ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում տվյալ այ­լա­սեր­վա­ծու­թյան մաս­սա­յա­կան տա­րած­ման մա­սին: Քա­նա­նա­ցի­նե­րը, Սո­դո­մի, Գո­մո­րիի և այլ քա­ղաք­նե­րի բնա­կիչ­նե­րը ամ­բող­ջու­թյամբ ախ­տա­հար­ված էին այդ մեղ­քով: Սո­դո­մա­կան մեղ­քի պաշտ­պան­նե­րը վի­ճար­կում են այն փաս­տը, որ այս քա­ղաք­նե­րի բնա­կիչ­նե­րը ախ­տա­հար­ված էին այդ ա­մո­թա­լի կր­քով: Սա­կայն Նոր Կտա­կա­րա­նում հս­տակ աս­վում է. «Ինչ­պես, Սո­դոմն ու Գո­մո­րը և նրանց շուր­ջը ե­ղող քա­ղաք­նե­րը, ո­րոնք այդ նույն ձևով պոռն­կա­ցան` անբ­նա­կան կր­քե­րի հետևից ընկ­նե­լով, և հա­վի­տե­նա­կան կրա­կի դա­տաս­տանն ըն­դու­նե­լու օ­րի­նակ դար­ձան բո­լո­րին» (Հուդ. 1; 7):


Դա ակն­հայտ է նաև հետևյալ աստ­վա­ծաշն­չյան տեքս­տից. «Կան­չե­ցին Ղով­տին և ա­սում էին նրան` ու՞ր են մար­դիկ, որ ե­կան քեզ մոտ գի­շե­րե­լու: Դուրս հա­նիր նրանց մեզ մոտ, որ­պես­զի մենք ճա­նա­չենք նրանց» (Ծննդ.19;5): «Ճա­նա­չենք նրանց» բա­ռե­րը Աստ­վա­ծաշն­չում ու­նեն բա­ցար­ձակ ո­րո­շա­կի ի­մաստ և մատ­նան­շում են մարմ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն:


Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց և հրա­պա­րակ­ման պատ­րաս­տեց Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao