Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երևանում

Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երևանում
16.01.2020 | 21:12

«Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ ուկրաինացի հայտնի երգչուհի, դերասանուհի, արմատներով հայուհի Ջամալան փետրվարի 14-ին առաջին անգամ համերգ կտա Երևանում: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Էպատաժային երգչուհին հանդես կգա 13 հոգանոց բենդով՝ կենդանի հնչողությամբ ներկայացնելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. հանդիսատեսի համար կլինի 3 երգի պրեմիերա: Լուսաձայնային շքեղ շոու, հզոր ձայն և յուրօրինակ կատարումներ: Ջամալան կներկայանա ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ և էլեկտրո ժանրերում: 36-ամյա Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի, հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի: Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունն արել է 9 տարեկանում: Ձայնային հզոր հնարավորությունները նրան թույլ են տալիս հանդես գալ նաև օպերային ներկայացումներում: 2009 թվականին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում: Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016թ., երբ հաղթել է «Եվրատեսիլի» 61-րդ մրցույթում:

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ