«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Թո­շա­կա­ռուն տե­ղին հի­շեց ան­դաս­տիա­րա­կի մո­րը

Թո­շա­կա­ռուն տե­ղին հի­շեց ան­դաս­տիա­րա­կի մո­րը
03.04.2020 | 01:35
...Մերթ ընդ մերթ, պա­տեհ-ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով փոր­ձում ենք ինչ-որ կերպ հա­սա­նե­լի դարձ­նել մեր պատ­մա­կան հու­շար­ձան-կո­թող­նե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի ու խաչ­քա­րե­րի նկատ­մամբ տե­ղի ու­նե­ցող վայ­րա­գու­թյան ցան­կա­ցած դրսևո­րում։ Եվ դա ճիշտ է, հե­ռուն գնա­ցող, բայց ոչ բա­վա­րար։
Ե­ղած ժա­ռան­գու­թյու­նը պա­հել-պահ­պա­նե­լու ա­ռու­մով, բա­ցի ա­մե­նա­տար­բեր հար­թակ­նե­րում հուզ­մուն­քա­խա­ռը հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լուց, ի՞նչ ենք ա­րել կամ ա­նում, և ին­չի՞ ենք ըն­դու­նակ ընդ­հան­րա­պես։
Տա­րա­կու­սե­լի չէ. մեծ հաշ­վով կո­րուստ­ներ ենք տվել ու շա­րու­նա­կում ենք նույ­նը, և միայն ա­ռան­ձին դեպ­քե­րում հա­ջո­ղել, եր­բեմն ոչ այն­քան մեր, որ­քան ու­րիշ­նե­րի բիզ­նես ծրագ­րե­րի շնոր­հիվ։ Ի­մա` Ախ­թա­մար կղ­զու Սուրբ Խաչ ե­կե­ղե­ցին։
Մտա­հո­գու­թյուն­ներս պար­զա­բան­ման են­թա­շեր­տե­րով սպառ­ված չեն. ի՞նչ վի­ճա­կում են պատ­մա­կան ար­ժեք ներ­կա­յաց­նող մեր վան­քերն ու ե­կե­ղե­ցի­նե­րը, բերդ-ամ­րոց­նե­րը, ե­րեկ­վա և այ­սօր­վա կա­ռույց­նե­րը, դրանց կար­գա­վի­ճակն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Ոչ պա­կաս կարևոր է պատ­կա­նե­լու­թյան գոր­ծո­նը. ով­քե՞ր են ի­րա­կան տե­րե­րը` պե­տու­թյու­՞նը, թե՞ մաս­նա­վոր հատ­վա­ծը, ինչ­պի­սի՞ հա­րա­բե­րու­թյուն­ներ և պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­կար­դակ­ներ կան այս եր­կու­սի միջև և էա­կա­նը` մի­ջոց­նե­րի տի­րա­պե­տումն ու բաշխ­վա­ծու­թյու­նը` ինչ­պես ֆի­նան­սա­կան, այն­պես էլ օ­րեն­սդ­րա­կան։
Կար­ծում եմ, մե­ծա­գույն ցան­կու­թյան դեպ­քում ար­ձա­գանք­նե­րը չեն կա­րող գո­հա­ցու­ցիչ լի­նել։ Զերծ մնա­լով կրա­կի վրա յուղ լց­նե­լու մտադ­րու­թյու­նից, բա­զում անմ­խի­թար օ­րի­նակ­նե­րից նշենք 4 տաս­նյա­կի հաս­նող բնա­կա­րան­նե­րից երևա­ցող հեր­թա­կան մե­կը։ Այն մայ­րա­քա­ղա­քա­յին է, ու­շագ­րավ վայ­րում և, ի ցավ բո­լո­րիս, դար­ձել է թուր­քա­կան ձե­ռագ­րի զոհ։ Խոս­քը Նոր­քի բարձ­րա­դի­րում, խրոխտ պահ­ված­քով լեռ­նա­ցած Սուրբ Սար­գիս ե­կե­ղե­ցու խաչ­քա­րե­րի մաս կազ­մող հու­շար­ձա­նի մա­սին է։
Մկրտ­չյան եղ­բայր­նե­րի հե­ղի­նա­կած մար­դա­սի­րա­կան այս գոր­ծը` նվիր­ված 2006 թ. Երևան-Սո­չի չվեր­թի զո­հե­րի հի­շա­տա­կին, դի­մա­հա­յաց է Մա­սիս­նե­րին և ձգ­վում է դե­պի եր­կինք` հա­վեր­ժու­թյուն։ Կա­տա­րո­ղա­կան ար­վես­տով հրա­շա­լի է. բո­վան­դա­կու­թյամբ` նույն­պես։ Բայց հուշ-օ­ծյա­լի ներ­կա­յիս տեսքն ու շր­ջա­կայ­քը քիչ է թե ա­սել ա­մո­թի խոր­հր­դա­նիշն է, խայ­տա­ռա­կու­թյու­նը, թե սր­տա­ցա­վու­թյան սո­վի ար­դյուն­քը, միևնույն է։
Ան­ծա­նոթ են ինձ. ով­քե՞ր են Մկրտ­չյան եղ­բայր­նե­րը, կա՞ն, թե՞ չկան, տես­նես վեր­ջին ան­գամ նրանք ե՞րբ են այ­ցե­լել։ Այ­դու­հան­դերձ, ա­ներկ­բա է` ցան­կա­ցած նոր­մալ մարդ չի կա­րող չսար­սա­փել, խռո­վա­հույզ ապ­րում­նե­րից գլու­խը չառ­նել ձեռ­քե­րի մեջ ու...
Նման պա­հի ա­կա­նա­տե­սը ե­ղա եր­կու օր ա­ռաջ։ Տա­րեց մի տղա­մարդ, որ հու­շար­ձա­նի չորս կող­մը լց­ված աղ­բա­կույ­տից դուրս էր հա­նել լա­թի մի կտոր և ջա­նում էր հնա­րա­վո­րինս մաք­րել ե­ռա­լե­զու գրա­ռում­նե­րը, գլ­խի չէր ըն­կել, որ իր հայ­հո­յանք­ներն ար­դեն լսե­լի էին դար­ձել հեռ­վից։ Իսկ այ­լան­դակ «գրա­տախ­տակ» հի­շեց­նո­ղը բո­վան­դա­կում էր տար­բեր թե­մա­ներ` ա­թեիս­տա­կան բնույ­թի, հա­վատ­քի դեմ ուղղ­ված ձևա­կեր­պում­ներ, քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­ներ, սի­րո խոս­տո­վա­նու­թյուն­նե­րից սկ­սած, գնու՜մ, շա­րու­նակ­վում և դառ­նում էին սե­ռա­կան օր­գան­նե­րի «նկա­րա­զար­դում­ներ», ան­գամ ֆի­զի­կա­կան հա­ճույ­քից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­ներ։ Ա­հա թե ին­չու թո­շա­կա­ռուի հո­գե­վի­ճա­կը փո­խանց­վեց ինձ, ու խնկխն­կա­լով ես նույն­պես ա­ռա­ջի­նը հի­շե­ցի մարդ­կա­յին նկա­րա­գի­րը կորց­րած և ի­րենց ըն­տա­նե­կան դաս­տիա­րա­կու­թյան ար­գա­սիք­նե­րը հու­շար­ձա­նին դրոշ­մած­նե­րի ծնող­նե­րին` մեկ առ մեկ։ Ե­թե հա­րյու­րա­վոր ան­ցորդ­ներ վա­ղը հետևե­լու են օ­րի­նա­կիս, դա, ի­հար­կե, հար­ցի լու­ծում չէ։ Փր­կու­թյու­նը պետք է փնտ­րել այլ տեղ։ Այն­տեղ, որ­տեղ թաքն­ված են ան­հո­գի վե­րա­բեր­մունքն ու ան­գոր­ծու­թյու­նը, մե­կը մյու­սի վրա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դե­լու երևույ­թը։ Եվ ու­րեմն` որ­տե՞ղ են հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը, քա­ղա­քա­պե­տա­րա­նը, բնա­պահ­պա­նու­թյան, գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, պե­տա­կան, հա­սա­րա­կա­կան այն բո­լոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնց հա­մար թանկ են հայ­րե­նի­քի քա­րե­ղեն պատ­մու­թյան վկա­նե­րը, և, ի­հար­կե, հայ լի­նե­լու ինք­նու­թյու­նը։ Էլ չենք խո­սում նոր Հա­յաս­տա­նի հպարտ և ան­կախ հա­րյուր­հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը եր­կու տա­րի ա­ռաջ ինքն էր վար­չա­պե­տը, հե­տո դիր­քե­րը զի­ջե­լով դար­ձավ լսող ու հա­վա­տա­ցող. «Փռե­լու ենք աս­ֆալ­տին, ծփե­լու ենք պա­տե­րին, թա­թիկ­ներ ենք կտ­րե­լու», վեր­ջերս էլ` «կկտ­րենք գլուխ­նե­րը նրանց, ով­քեր...»։
Աս­վա­ծը բա­ռա­ցիո­րեն չենք ըն­դու­նել, հաս­կա­նում ենք զգաս­տաց­ման հրա­մա­յա­կան և պատ­ժե­լիու­թյան կի­րա­ռում։ Հենց այս նույն փի­լի­սո­փա­յու­թյամբ ա­ռա­ջար­կում ենք. նախ` գլուխ­նե­րը հար­վա­ծի տակ դնեն նրանց, ով­քեր ու­ղեղ­նե­րից չեն հա­նել ստա­խո­սու­թյու­նը, պո­պու­լիզ­մը, ոչ ար­ժա­նա­հա­վատ խոս­տում­նե­րը, գործ ա­նե­լու աղ­քա­տու­թյու­նը, ա­պա նոր կտ­րել գլուխ­նե­րը նաև նրանց, ով­քեր ան­տար­բե­րու­թյան են մատ­նել հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան և վե­րա­կանգ­նո­ղա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, ին­չի պատ­ճա­ռով թուր­քա­կան ձե­ռագ­րե­րը օր օ­րի տա­րա­ծում են ստա­նում։
Դժ­վար չէ կռա­հել իշ­խա­նու­թյան ա­ռան­ձին կա­ռույց­նե­րի ինք­նա­գոհ և մե­ղադ­րա­կան պա­տաս­խան-պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րը. «Այդ կար­գի դրսևո­րում­նե­րը նոր չեն, դրանք ձևա­վոր­վել են նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք, կա­շա­ռա­կե­րու­թյան, ա­լան-թա­լա­նի և ա­մե­նա­թո­ղու­թյան պայ­ման­նե­րում»։
Ճիշտն ու սխա­լը թո­ղած կշեռ­քի նժա­րին, հոր­դո­րում եմ. «Տար­բեր տրա­մա­չա­փի անս­խա­լա­կան պաշ­տո­նյա­ներ, ան­փորձ, ան­կա­շառ ու ազ­նիվ, բայց և հա­զա­րա­վոր դո­լար­նե­րի հաշ­վեվ­ճար ստա­ցող­ներ, օգտ­վեք հան­րա­յին տրանս­պոր­տից և շր­ջեք Երևա­նով մեկ, այ­ցե­լեք մար­զեր, որ­պես­զի մո­տի­կից տես­նեք ու ճա­նա­չեք Հա­յաս­տա­նի ա­մեն մի քար ու թու­փը, ճշ­տեք` որ­քա­նո՞վ է բա­րե­փոխ­վել ժո­ղովր­դի կեն­սա­կեր­պը։ Իսկ մյուս կող­մից, Ձեր այս քայ­լով մաս­նակ­ցու­թյուն բե­րած կլի­նեք ներ­տու­րիզ­մի խթան­մա­նը, հե­տո նոր կմ­տա­ծեք ի­տա­լիա­ներ, ֆրան­սիա­ներ, եվ­րո­պա­ներ ու ա­մե­րի­կա­ներ գնա­լու մա­սին»։
Հա­ճե­լին օգ­տա­կա­րի հետ ու­նի թաքն­ված մի գաղտ­նիք ևս։ Դա ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյունն է ինք­ներս մեզ։ Իսկ հան­րու­թյունն ա­մենևին էլ զրկ­ված չէ իր ընտ­րյալ­նե­րից հաշ­վե­տվու­թյուն պա­հան­ջե­լու ի­րա­վուն­քից։
Մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի գոր­ծու­ղում­նե­րը որ­քա­նո՞վ են ի­րա­վա­չափ, ար­դյո՞ք չի­նով­նի­կա­կան շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կի­ցը կա­րող է միա­նշա­նակ դրա­կան գնա­հատ­վել։ Ի՞նչ եք շա­հել մինչև հի­մա։ Ժո­ղովր­դին հարց­րե՞լ եք։ Օ­րի­նակ, սի­սե­ռա­չափ կազ­մա­կեր­պու­թյան` «Կի­նո­կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի 3-ա­մյա ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րու­հի Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի այ­ցերն աշ­խար­հով մեկ, տու­րիս­տի տպա­վո­րու­թյուն են թող­նում։ Մեզ փո­խանց­ված գոր­ծու­ղում­նե­րի ոչ ամ­բող­ջա­կան պատ­կերն ու­շագ­րավ է, նա­խան­ձե­լի, ին­չու ոչ` նաև դի­տարկ­ման ար­ժա­նի։
2018 թ. դեկ­տեմ­բե­րի 1-8-ը` Վրաս­տան (Թբի­լի­սիի մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն),
2019 թ. հուն­վա­րի 23-ից փետր­վա­րի 3-ը` Նի­դեր­լանդ­ներ (Ռո­տեր­դամ. «Կի­նո­յի տա­ճար» մի­ջո­ցա­ռում),
2019 թ. փետր­վա­րի 7-17-ը` Գեր­մա­նիա (Բեռ­լի­նա­լե կի­նո­շու­կա),
2019 թ. մա­յի­սի 14-25-ը` Ֆրան­սիա (Կան­նի կի­նո­շու­կա),
2019 թ. սեպ­տեմ­բե­րի 4-8-ը` Ի­տա­լիա (Սու­լեն­տո­յի կի­նո­փա­ռա­տոն),
2019 թ. հոկ­տեմ­բե­րի 13-18-ը` Ֆրան­սիա (Լիոն, Ստ­րաս­բուրգ, Եվ­րի­մաժ հիմ­նադ­րա­մի 30-ա­մյա­կի մի­ջո­ցա­ռում),
2020 թ. փետր­վա­րի 20-27-ը` Գեր­մա­նիա (Բեռ­լի­նա­լե կի­նո­շու­կա, որ­տեղ վար­ձա­կալ­ված տա­ղա­վարն ար­ժե­ցել է ա­վե­լի քան 20 հա­զար եվ­րո, իսկ 4-5-հո­գա­նոց մեր պատ­վի­րա­կու­թյան գոր­ծուղ­ման ծախ­սը` շուրջ 10 մլն ՀՀ դրամ),
2020 թ. փետր­վա­րի 29-ից մար­տի 6-ը` ԱՄՆ (Վա­շինգ­տոն, Նյու Յորք, մաս­նակ­ցու­թյուն ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյան):
Ի դեպ, տնօ­րե­նի ԺՊ-ին մշ­տա­պես ու­ղեկ­ցել է ըն­կե­րու­թյան հաս­տի­քա­յին թարգ­մա­նիչ Նաի­րա Գևոր­գյա­նը, ո­րի վեր­ջին գոր­ծուղ­ման գու­մա­րը կազ­մել է 2 մլն ՀՀ դրամ` ար­տա­բյու­ջե­տա­յին ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին` 600 հա­զա­րով ա­վե­լի Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նից։ Իսկ թե ին­չու՞մն է կա­յա­նում այս տան­դե­մի ի­մաս­տը. ՊՈԱԿ-ից ա­սա­ցին, որ տի­կի­նը չգի­տի անգ­լե­րեն, չի տի­րա­պե­տում հա­մա­կարգ­չա­յին տար­րա­կան գի­տե­լիք­նե­րի... բայց դեռևս տնօ­րեն դառ­նա­լու հույ­սեր է փայ­փա­յում։
Ինչ կա որ։ Գու­ցե տի­կին Շու­շա­նի­կի շնոր­հիվ (նաև գոր­ծո­ղում­նե­րի) Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը կամ «Հայ­ֆիլ­մը» թե­կուզ զուտ ճա­նա­չո­ղա­կան ա­ռու­մով կրիա­քայլ ա­ռա­ջըն­թաց է ար­ձա­նագ­րել, պար­զա­պես մենք ենք ան­տե­ղյակ։ Բայց փո­խա­րե­նը գի­տենք, որ գոր­ծու­ղու­մա­խառն այ­ցե­րը մե­զա­նում ա­մե­նուր են, և դա մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի մե­նաշ­նորհն է, ին­չը ոչ մի կերպ չի կա­րող դի­տարկ­վել ոչ շռայ­լու­թյուն­նե­րի և ոչ էլ չար­դա­րաց­ված ծախ­սե­րի շր­ջապ­տույ­տում։
Հու­սանք, որ, ան­կախ կո­րո­նա­վի­րու­սից, մեր պե­տա­կան այ­րե­րի մեջ այ­սու­հետև շր­ջա­նա­ռու­թյան մեջ կդր­վի ար­ժեք­նե­րի գնա­հատ­ման կուլ­տու­րան, կբարձ­րա­նան հո­գա­տա­րու­թյունն ու ու­շադ­րու­թյունն ինչ­պես մեկս մյու­սի, այն­պես էլ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը շր­ջա­պա­տի, այդ թվում և հու­շար­ձան­նե­րի նկատ­մամբ։ Բա­զում քայ­լե­րի թվում դա կլի­նի ա­ռա­ջի­նը, ա­մե­նա­հեշտն ու ար­դյու­նա­վե­տը թուր­քա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րը հաղ­թա­հարե­լու գոր­ծում։
Ա­կանջդ կան­չի, հու­շար­ձա­նա­գետ Սամ­վել Կա­րա­պե­տյան…
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ