«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
21.04.2020 | 00:36
1. Թե Կո­մի­տա­սի ծնող­ներն ու ին­քը ին­չու հա­յե­րեն չգի­տեին, հա­նը­մը «հիմ­նա­վո­րում» է՝ ո­րով­հետև «թր­քա­կան ծա­գում ու­նեին», ի­մա՝ թուր­քեր էին, այն էլ՝ «թերևս ան­գի­տա­կից»: Եվ, բնա­կա­նա­բար, ո՛չ մի խոսք այն մա­սին, որ դա­րեր ի վեր Կու­տի­նա­յի հա­յե­րին ար­գել­ված էր մայ­րե­նի լեզ­վով խո­սել:
2. Հռո­մում ե­րաժշ­տա­կան կր­թու­թյուն ստա­նա­լը մեկ­նա­բա­նու­թյան կա­րիք չու­նի:
«Որ­պես մարդ և ար­վես­տա­գետ Կո­մի­տա­սը հազ­վա­գյուտ էր: Իր ճգ­նա­վո­րա­կան կեն­ցա­ղը, վճիտ ու գե­ղե­ցիկ պար­զու­թյու­նը, ո­րով ու­սու­ցա­նում էր հա­յե­րին, հեշ­տու­թյամբ կա­րող էին ըն­դօ­րի­նա­կել այլ ազ­գայ­նա­կան­ներ: Ա­նա­տո­լիան թե՛ եր­գով և թե՛ զգաց­մուն­քով ար­տա­հայ­տե­լու նրա ե­ղա­նա­կը ար­ժա­նի էր ունկ­նդ­րու­թյան:
Կո­մի­տա­սը մի օր VI դ. «Ա­վե Մա­րիա» հա­յե­րեն եր­գեց՝ բա­ցա­ռիկ գե­ղեց­կու­թյամբ մի հատ­ված. մե­ղե­դու գե­րա­գույն հափշ­տա­կու­թյու­նը և կրո­նա­կան հու­զու­մը այն­քան թո­վե­ցին ինձ, որ հարց­րի՝ որևէ սաղ­մոս ե­րաժշ­տու­թյան վե­րա­ծե՞լ է:
-Ա­յո,-ա­սաց,-101-րդ սաղ­մո­սը:
-Կա­րո՞ղ եք եր­գել, շա՞տ հոգ­նած եք,- հարց­րի:
Վար­դա­պե­տը նս­տած էր ցածր ա­թո­ռա­կի վրա, դաշ­նա­մու­րի մոտ, դեմ­քը ճեր­մակ էր ու լե­ցուն տա­ռա­պան­քի տա­րօ­րի­նակ դրսևո­րում­նե­րով:
Սկ­սեց եր­գել, տե­ղից չշարժ­վե­լով: Երբ սկ­սեց եր­գել, զգա­ցի, որ մե­ղե­դին ոչ մի ընդ­հան­րու­թյուն չու­ներ քիչ ա­ռաջ եր­գած «Ա­վե Մա­րիա­յի» նվի­րա­կան ու խո­հա­կան գե­ղեց­կու­թյան հետ: Նա սկ­սեց որ­պես շչուն ա­նեծք՝ ըմ­բոստ ու զայ­րա­լի, ա­պա շա­րու­նա­կե­լով՝ համ­րա­բար ոտ­քի ե­լավ, ինչ­պես «Ֆաուս­տի» Մե­ֆիս­տո­ֆե­լը, և երբ ար­տա­սա­նեց վեր­ջին բա­ռե­րը՝ հա­սավ կա­տա­րյալ բարձ­րու­թյան: Հե­տո թևե­րը բարձ­րաց­նե­լով, դեմ­քը ա­սես ճեր­մակ մի բոց և աչ­քերն ա­սես սև շան­թեր, մե­ղե­դին ա­վար­տեց որ­պես ար­ձա­գան­քող ո­րո­տի թն­դյուն: Վա­խե­ցա և տա­րօ­րի­նակ զգա­ցում ու­նե­ցա: Բնազ­դա­բար կող­քիս գրա­դա­րա­կից վերց­րի Աստ­վա­ծա­շուն­չը և գտա 101-րդ սաղ­մո­սի վեր­ջին տու­նը. «Ընդ ա­ռա­ւօտս սպա­նա­նէի զա­մե­նայն մե­ղա­ւորս երկ­րի, զի սա­տա­կե­ցից ի քա­ղա­քի Տեառն զա­մե­նե­սեան որք գոր­ծեն զա­նօ­րէ­նու­թիւնս»:
Իր հո­գու ա­տե­լու­թյան և վրեժխ­նդ­րու­թյան ա­ղա­ղակն էր իմ ժո­ղովր­դի նկատ­մամբ: Խե­լա­գա­րու­թյան և տա­ռա­պան­քի այն­պի­սի մի հա­յացք ու­ներ, որ փոր­ձե­ցի բա­ցար­ձա­կա­պես հան­գիստ լի­նել, բայց նա սրտ­նե­ղած էր թվում, գի­տեր, որ մեկ­մե­կու հո­գու մեջ էինք նա­յել: Մենք մի­մյանց նա­յում էինք հայ­կա­կան ու թր­քա­կան ա­րյու­նով և հայ­կա­կան ու թր­քա­կան տա­ռա­պան­քով, որ­պես հա­րա­ճուն մի հե­ղեղ մեր միջև»:
Հա­նը­մը մի հար­ցում ի­րա­վա­ցի է՝ Կո­մի­տա­սը խո­րա­պես ազ­գայ­նա­կան էր: 1912 թ. նա­մակ­նե­րից մե­կում գրել էր. «Տա­ճի­կեն ո՛չ մի հույս մի ու­նե­նար, մի սպա­սեք. նո­րա ու­ղե­ղը քա­րե ժայ­ռից է, զար­գաց­ման ա­նըն­դու­նակ, լոկ փշր­վե­լու հա­մար պի­տա­նի և ոտ­քի տա­կը սա­լա­հա­տու­թյան հար­մար»:
Հա­նը­մը շա­րու­նա­կում է:
«1915-ին Օ­ջա­խը վե­հանձ­նա­բար իր ազ­դե­ցու­թյու­նը գոր­ծադ­րեց, որ­պես­զի ա­զատ­վի աք­սո­րից, բայց 1916-ին այդ քստմ­նե­լի ժա­մա­նակ­նե­րի ճնշ­ման տակ մտա­վոր խան­գա­րում ու­նե­ցավ: Դոկ­տոր Ադ­նա­նը Թա­լեաթ փա­շա­յին խնդ­րեց, որ նրան թույլ տա մեկ­նել Փա­րիզ բուժ­վե­լու, և այդ ար­տո­նու­թյու­նը տր­վեց»:
Ինչ­պի­սի՜ մե­ծա­հո­գու­թյուն, ինչ­պի­սի՜ վե­հանձ­նու­թյուն, ինչ­պի­սի՜ լայ­նասր­տու­թյուն:
Քա­ղա­քա­կան գոր­ծիչ, գրող և պատ­մա­բան Ադ­նան Ա­դը­վա­րը (1882-1955) Հա­լի­դե Է­դի­բի երկ­րորդ ա­մու­սինն էր, Մուս­տա­ֆա Քե­մա­լի մեր­ձա­վոր­նե­րից մե­կը: Մաս­նա­գի­տու­թյամբ բժիշկ էր, ե­րիտ­թուր­քե­րի թունդ ջա­տա­գով: 1918-ից հա­րել էր քե­մա­լա­կան շարժ­մա­նը, քա­նիցս ըն­տր­վել խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր, իսկ 1920-1921 թթ. ե­ղել երկ­րի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար: Ա­հա այս ո­ղոր­մած է­ֆեն­դին էր, իբր, Թա­լեա­թին խնդ­րել, հրեշն էլ թույլ էր տվել:
Բայց հի­վանդ Կո­մի­տա­սը Փա­րիզ է տար­վել 1919-ին, երբ Թա­լեա­թը վա­ղուց փա­խուս­տի մեջ էր, գտն­վում էր Գեր­մա­նիա­յում, իսկ Ար­տա­կարգ ռազ­մա­կան դա­տա­րա­նը նրան հե­ռա­կա կար­գով դա­տա­պար­տել էր մահ­վան, որ­պես ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծի:
Տա­րօ­րի­նակ է. 1926 թ. Նյու Յոր­քում անգ­լե­րեն լույս տե­սած Հա­լի­դե Է­դի­բի այս զեղ­ծան­քին ա­մե­րի­կա­հայ որևէ կազ­մա­կեր­պու­թյուն կամ ան­հատ չանդ­րա­դար­ձավ: Օգտ­վե­լով լռու­թյու­նից, հա­նը­մը տա­րի­ներ շա­րու­նակ նույն բա­նե­րը կրկ­նեց բա­նա­վոր, իր դա­սա­խո­սու­թյուն­նե­րում՝ շր­ջե­լով երկ­րեեր­կիր ու դառ­նա­լով թուր­քա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի պա­րագ­լու­խը: Եվ միայն 1932 թ. Ար­շակ Չո­պա­նյանն իր «Ա­նա­հի­տում» և 1943 թ. Շա­վարշ Մի­սա­քյա­նը «Հայ­կա­շէն» տա­րեգր­քում թեթևա­կի ար­ձա­գան­քե­ցին:
1914 թ. ամ­ռա­նը, երբ Կո­մի­տա­սը գտն­վում էր Փա­րի­զում՝ մաս­նակ­ցե­լով Մի­ջազ­գա­յին ե­րաժշ­տա­կան ըն­կե­րու­թյան 5-րդ հա­մա­ժո­ղո­վին (400 պատ­վի­րակ­նե­րից միակ հայն էր), Ա. Չո­պա­նյա­նին ա­սել էր. «Պո­լիս թուրք մտա­վո­րա­կան­ներ ե­ղան որ իմ կա­տա­րած գոր­ծովս շատ հե­տաք­րք­րուե­ցան և փա­փաք յայտ­նե­ցին որ նոյն աշ­խա­տան­քը կա­տա­րեմ նաև թուրք ժո­ղովր­դա­կան եր­գե­րուն հա­մար. և ի­րոք կան ա­նոնց մէջ որ գե­ղե­ցիկ են, և ե­թէ ինչ ինչ մա­սեր հա­նեմ, ո­րոշ կո­կում­ներ ը­նեմ, շատ սի­րուն բան դուրս կու­գա: Բայց չպի­տի ը­նեմ…»:
Ին­չու՞ չէր ու­զում «ը­նել», ին­չու՞ «չը­րավ», ո՞րն էր պատ­ճա­ռը:
Ո­րով­հետև երբ ի­րեն հրա­վի­րել էին Իզ­միր, 1912 թ. հուն­վա­րին Մես­րո­պյան վար­ժա­րա­նի դահ­լի­ճում դա­սա­խո­սու­թյան ժա­մա­նակ ա­սել էր. «Քա­ղա­քակր­թու­թիւ­նը տգէտ ժո­ղո­վուրդ­նե­րու մէջ քա­ղա­քա­քան­դու­թիւն է»: Եվ այս խոս­քե­րը տպագ­րել էր տե­ղա­կան մա­մու­լը:
Ո­րով­հետև մեկ տա­րի անց սուլ­թա­նի ա­րա­րո­ղա­կար­գի պե­տը ե­կել էր Կո­մի­տա­սի ու Փ. Թեր­լե­մե­զյա­նի տուն, լսել վար­դա­պե­տին ու զայ­րա­ցած, սրտ­նե­ղած ձեռ­քը խփել սե­ղա­նին և ա­սել. «Գրո՛­ղը տա­նի, ութ հա­րյուր տար­վա պե­տու­թյուն ենք և ցարդ այս­պի­սի մի ար­վես­տի և ար­վես­տա­գետ­նե­րի տա­ճար չու­նե­ցանք»:
Այ­սինքն խն­դի­րը քա­ղա­քակր­թա­կան էր, մշա­կույ­թով սե­փա­կան ինք­նու­թյու­նը հաս­տա­տե­լու մեջ էր: Կո­մի­տասն ա­նուղ­ղա­կիո­րեն, իր գոր­ծու­նեու­թյամբ ա­պա­ցու­ցում էր, որ հա­յը երգ ու­նի, թուր­քը՝ ոչ:
ԱՔ­ՍՈՐ
Կո­մի­տա­սը ձեր­բա­կալ­վեց ապ­րի­լի 11-ին, նոր տո­մա­րով՝ ապ­րի­լի 24-ին (այս աշ­խա­տան­քում այ­սու­հետ գոր­ծա­ծե­լու եմ նոր տո­մա­րը), Չանկ­րի բեր­վեց նույն ամս­վա 28-ին, 11 օր անց՝ մա­յի­սի 9-ին, ե­կավ ա­զատ­ման հրա­մա­նը, մեկ օր շր­ջեց քա­ղա­քում, մա­յի­սի 11-ին յոթ բախ­տա­կից­նե­րի հետ բռ­նեց Պոլ­սի ճամ­փան և տեղ հա­սավ մա­յի­սի 15-ին: Այ­սինքն, նրա աք­սորն ու վե­րա­դար­ձը տևե­ցին 20 օր: Քսան օր, ո­րի հա­մար վճա­րեց կյան­քի վեր­ջին 20 տա­րի­նե­րը: (Ո՜վ թվե­րի մո­գա­կան խոր­հր­դա­պաշ­տու­թյուն):
Ես ու­զում եմ նրա հետ վե­րապ­րել այդ 20 օ­րը, ի­մա­նալ պատ­ճառ­նե­րը, ո­րոնք հան­ճա­րեղ մար­դուն հասց­րին կոր­ծան­ման:
Իմ ին­չի՞ն է պետք: Ազ­գա­ճա­նա­չու­մը լա՜վ բառ է, մե՜ծ բառ է, զո­րե՜ղ բառ է, բայց ազ­գիդ էու­թյու­նը ճա­նա­չե­լու հա­մար, նախ, դու ինքդ քեզ պի­տի ճա­նա­չես, իսկ ինք­նա­ճա­նաչ­ման ա­կուն­քը ան­մա­հի Բանն ի­մա­նալն է:
1915 թ. ապ­րի­լի 24-ից հե­տո մեր լե­զուն ծնեց «վե­րապ­րած» բա­ռը: Ցե­ղաս­պանդ վե­րապ­րած­նե­րը փրկ­վել էին ֆի­զի­կա­պես, բայց բո­լո­րը մե­ռել էին բա­րո­յա­պես, և ա­մե­նաող­բա­լի մե­ռյալ վե­րապ­րա­ծը Կո­մի­տասն էր:
20 օր­վա ըն­թաց­քում նրա կող­քին կա­յին նաև այլ մե­ռյալ վե­րապ­րած­ներ, ո­րոնք թո­թա­փե­լով մահ­վան սպառ­նա­լի­քից ա­ռա­ջա­ցած սար­սա­փը, թղ­թին հանձ­նե­ցին ինչ­պես ի­րենց, այն­պես էլ Կո­մի­տա­սի տե­սածն ու զգա­ցա­ծը: Այդ մարդ­կանց հու­շագ­րում­ներն էր հար­կա­վոր ման­րազ­նին ու­սում­նա­սի­րել: Դրան­ցից յու­րա­քան­չյու­րը, նախ և ա­ռաջ, հու­շագ­րո­ղի անձ­նա­կան, սե­փա­կան վե­րապ­րումն է, իսկ Կո­մի­տա­սին վե­րա­բե­րող հատ­ված­նե­րը եր­բեմն ցն­ցե­լու չափ ազ­դու են, եր­բեմն էլ՝ անս­տույգ, ան­ճիշտ, նույն բա­նի առն­չու­թյամբ՝ տա­րի­մաստ: Բայց ինչ­պես հայտ­նի խոսքն է ա­սում. «Սա­տա­նան թաքն­ված է ման­րա­մաս­նե­րի մեջ»: Ինձ պետք էր գտ­նել այդ «ման­րուք­նե­րը»:
1914 թ. հու­լի­սի 28-ին սկս­վեց պա­տե­րազ­մը:
Օ­գոս­տո­սի 4-ին Թուր­քիան զո­րա­հա­վաք հայ­տա­րա­րեց:
Օ­գոս­տո­սի 6-ին Թուր­քիան ու Գեր­մա­նիան գաղտ­նի դաշն կն­քե­ցին:
Հոկ­տեմ­բե­րի 14-ին Թուր­քիան պաշ­տո­նա­պես մտավ պա­տե­րազ­մի մեջ:
Բա­րի­կա­դի դի­մա­հա­յաց կող­մե­րում գտն­վող հա­յու­թյու­նը հայ­տն­վեց ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճա­կում. մի կող­մից՝ արևե­լա­հա­յու­թյու­նը, Կով­կա­սի կա­մա­վո­րա­կան հայ­կա­կան զո­րա­ջո­կատ­նե­րը, մյուս կող­մից՝ պա­տան­դառ­ված արևմտա­հա­յու­թյու­նը:
Կո­մի­տա­սը 1914 թ. սեպ­տեմ­բե­րին գտն­վում էր Բեռ­լի­նում և ա­մեն օր օ­պե­րա գնում՝ Վագ­ներ լսե­լու: Նա չգի­տեր, որ իր «Գու­սան» և մյուս երգ­չախմ­բե­րը երկ­սե­ռից աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում են միա­սե­ռի՝ ի­գա­կա­նի, քա­նի որ ե­րի­տա­սարդ­նե­րին զի­նա­կո­չում էին:
1910-ից Կո­մի­տասն ապ­րում էր Լա­լե փո­ղո­ցի հյու­րա­նոց­նե­րից մե­կում, իսկ 1912-ից Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի հետ վար­ձա­կա­լել էր Բան­կալ­թիի թիվ 47 հաս­ցեում գտն­վող ե­ռա­հարկ տու­նը՝ Թաք­սիմ հրա­պա­րա­կից ոչ հե­ռու, 1560 թ. հիմն­ված և Ս. Հա­կոբ հի­վան­դա­նո­ցին պատ­կա­նող Սուրբ Հա­կոբ գե­րեզ­մա­նա­տան դի­մաց:
Բան­կալ­թին (արևե­լա­հա­յե­րեն տա­ռա­դար­ձու­թյամբ՝ Պան­կալ­տի) Բե­րա քա­ղա­քա­մա­սի ոչ միայն թա­ղա­մաս-փո­ղոց էր, այլև հայ միկ­րոաշ­խարհ: Բան­կալ­թիի մա­սին պատ­կե­րա­ցում տա­լու հա­մար մեջ­բե­րեմ պատ­մա­բան, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ա­րամ Ան­տո­նյա­նի նկա­րագ­րու­թյու­նը. «Ա­մէնքս ալ ի­րի­կուն­նե­րը սո­վո­րա­բար կը հա­ւա­քուէինք Բան­կալ­թիի ազգ. գե­րեզ­մա­նա­տան ան­կիւ­նի զբօ­սա­վայ­րը, ո­րուն տէրն ալ՝ Օն­նիկ, որ ար­դէն կեան­քին մեծ մա­սը բան­տի մէջ ան­ցու­ցեր էր Հա­մի­տի օ­րով, ձեր­բա­կա­լուեր էր նա­խորդ ի­րի­կու­նը:
Իր սր­ճա­րա­նը երևա­կա­յուե­լիք ա­մէ­նէն «հայ» բանն էր Բան­կալ­թիի մէջ: Այն­տեղ կա­րե­լի էր հան­դի­պիլ ազ­գին միան­գա­մայն բո­լոր դա­սե­րուն, ո­րոնք ա­ռան­ձինն կը խմ­բուէին ըն­դար­ձակ սրա­հին կամ շուր­ջի պար­տէ­զին մէջ, ա­ռանց ի­րա­րու խառ­նուե­լու. հա­յու­թեան ճշ­մա­րիտ կղ­զեակ­ներ, ո­րոնց մէջ օ­տար­նե­րը բո­լո­րո­վին ան­նշ­մա­րե­լի կը մնա­յին:
Ան­կիւն մը՝ «Չար­շը­լը»ներ, ու­րիշ ան­կիւն մը՝ մա­մու­լի աշ­խա­տա­ւոր­ներ, ան­դին՝ դպ­րո­ցա­կան­ներ, դէ­մը՝ ու­սուց­չա­կան ճշ­մա­րիտ կա­ճառ մը, ո­րոն գլու­խը Աբ­րա­համ Հայ­րի­կեանն էր՝ Օր­թա­գիւ­ղի Հայ­րի­կեան վար­ժա­րա­նին տնօ­րէ­նը: Դաշ­նակ­ցա­կան­ներ, հն­չա­կեան­ներ, ռամ­կա­վար­ներ ի­րենց ան­կիւ­նը ու­նէին: Դուր­սէն մէ­կը միևնոյն ա­տեն պի­տի լսէր ա­մե­նա­կոշտ ու յայ­րատ խօս­քեր, հայ­հո­յու­թիւն­ներ, քա­ղա­քա­կան հար­ցե­րու շուր­ջը դար­ձող վի­ճա­բա­նու­թիւն­ներ, օ­րուան մար­դոց քն­նա­դա­տու­թիւ­նը, յա­ճախ չա­փա­զանց ա­պու­շու­թիւն և եր­բեմն ալ ա­մե­նանր­բին սրամ­տու­թիւն: Ճշ­մա­րիտ Բա­բե­լոն մը, Հա­յաս­տան մը ե­թէ կու­զէք, որ շատ հեղ Ար­շա­կա­ւա­նի մը բնոյ­թը կը ստա­նար, ո­րով­հետև կա­ռա­վա­րու­թեան կող­մէ նե­ղը դրուած ա­մէն տե­սակ մար­դիկ՝ զի­նուո­րա­կան փախս­տա­կան­նե­րու, քա­ղա­քա­կան յան­ցա­ւոր­նե­րու, աք­սո­րէ փա­խած­նե­րու ե­կուոր խում­բեր կը խառ­նուէին «տնե­ցի­նե­րու» այդ բազ­մու­թեան: Ի­րենց յայտ­նուիլն ու ա­ներևոյ­թա­նա­լը մէկ կ՛ըլ­լար, ո­րով­հետև Օն­նիկ իս­կոյն թաքս­տոց մը կը ճա­րէր ա­նոնց: Նոյ­նիսկ ոճ­րա­գործ­նե­րը գր­կա­բաց կ՛ըն­դու­նէր պայ­մա­նաւ որ թուրք ըլ­լար սպան­նած­նին: Ա­մէ­նէն վտան­գուած­նե­րը կը ղր­կէր Ղա­լա­թիա՝ քա­րա­փին մօ­տե­րը վար­ձած պան­դո­կը, ուր­կէ ա­ռա­ջին մեկ­նող շո­գե­նա­ւը զա­նոնք ար­տա­սահ­ման կը տա­նէր: Մե­ծա­գոյն մա­սը այն հն­չա­կեան­նե­րուն ո­րոնք Ս. Սա­պահ-Գիւ­լի սար­քած հս­կայ խա­չա­գո­ղու­թեան պի­տի զո­հուէին, Բան­կալ­թիի այդ սր­ճա­րա­նին մէջ կը հա­ւա­քուէին ձեր­բա­կա­լու­թե­նէն ա­ռաջ»:
Ս. Հա­կոբ գե­րեզ­մա­նա­տու­նը վա­ղուց գո­յու­թյուն չու­նի: 1931 թ. Ստամ­բու­լի քա­ղա­քա­պե­տա­րա­նը գե­րեզ­մա­նո­ցը հայ­տա­րա­րեց լքյալ գույք ու դատ բա­ցեց հա­յոց պատ­րիար­քա­րա­նի դեմ: 1934 թ. դա­տը, բնա­կա­նա­բար, շա­հեց և 15 օր ժամ­կետ տվեց, որ­պես­զի պատ­րիար­քա­րա­նը մե­ծա­թիվ շիր­մա­քա­րե­րը դուրս բե­րի, ինչն, ան­շուշտ, անհ­նար էր: Քա­ղա­քա­պե­տա­րա­նը գե­րեզ­մա­նա­տան տե­ղում կա­ռու­ցեց Թաք­սիմ Գե­զա պարկ զբո­սայ­գին, իսկ այ­սօր այս­տեղ վեր են խո­յա­նում «Դի­վան», «Հիլ­թոն», «Հա­յյաթ Ռի­ջեն­սի» շքեղ հյու­րա­նոց­նե­րը, TRT ռա­դիո­կա­յա­նը:
1939 թ. գե­րեզ­մա­նա­տան մար­մա­րյա տա­պա­նա­քա­րե­րը վա­ճառ­վե­ցին, օգ­տա­գործ­վե­ցին Գե­զի պար­կի շատր­վան­նե­րի և աս­տի­ճան­նե­րի կա­ռուց­ման հա­մար, ինչ­պես նաև Է­մի­նո­նյու հրա­պա­րա­կի շի­նա­րա­րու­թյու­նում:
2013 թ. հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ հայտ­նա­բեր­վեց 16 շիր­մա­քար:
Իսկ ի՞նչ էր ի­րե­նից ներ­կա­յաց­նում վար­դա­պե­տի ու նկար­չի վար­ձա­կա­լած տու­նը:
Ա­ռա­ջին հար­կում գտն­վում էր խո­հա­նո­ցը, Թեր­լե­մե­զյա­նի հայ­րե­նա­կից, Ա­լյուր գյու­ղից վար­պետ Կա­րա­պե­տի սե­նյա­կը, մի վա­նե­ցի, ո­րը կա­տա­րում էր դռ­նա­պա­նի, պա­հա­կի ու խո­հա­րա­րի պար­տա­կա­նու­թյուն­ներ: Եր­րորդ հար­կում Թեր­լե­մե­զյա­նը տե­ղա­վո­րել էր իր ար­վես­տա­նոց-դա­սա­րա­նը: Երկ­րորդ հար­կի եր­կու սե­նյակ­նե­րում բնակ­վում էր նկա­րիչն ու ցու­ցադ­րում իր կտավ­նե­րը: Այս նույն հար­կում էր Կո­մի­տա­սի լու­սա­վետ, փո­ղո­ցա­հա­յաց ըն­դու­նա­րան-աշ­խա­տա­նո­ցը: Այս­տեղ նա ու­ներ դաշ­նա­մուր, ֆիս­հար­մոն և բազ­մա­թիվ տե­ղա­ցի ու այ­լազ­գի այ­ցե­լու­նե­րի հա­մար հա­ճա­խա­կի եր­գում էր «Իմ չի­նա­րի յա­րը», «Էս գի­շեր, լուս­նյակ գի­շեր», «Քե­լեր, ցո­լեր», Շու­բեր­տի սե­րե­նա­դը գեր­մա­նե­րեն, Մաս­նեի ռո­ման­սը ֆրան­սե­րեն, Հեն­դե­լի «Ա­լե­լուան», Գու­նո­յի և Տ. Չու­խա­ջյա­նի «Ա­վե Մա­րիան»՛ ի­տա­լե­րեն:
Կո­մի­տա­սի սե­նյա­կի, դրա ջեր­մու­թյան նկա­րա­գի­րը լա­վա­գույնս պատ­կե­րել է բա­նա­հա­վաք Տիգ­րան Չի­թու­նին. «Մէկ ան­կիւ­նը, Փան­կալ­թիի ծա­ռու­ղիին ու հե­ռուն Վոս­փո­րի կա­պոյտ ու մա­կու­կա­զարդ կուրծ­քին ու ա­ւե­լի վե­րը՝ Չամ­լը­ճա­լի զմ­րուխտ բար­ձե­րուն նա­յող լու­սա­մու­տին ա­ռաջ՝ Վար­դա­պե­տին գրա­սե­ղանն էր դրուած, ա­մէն ար­շա­լոյ­սի կոյս շո­ղե­րուն այ­գո­րող: Քիչ աս­դին՝ մեծ ա­գե­ւոր դաշ­նա­կը՝ քէռ­թեն­քէ­լէ-սող­սո­ղի­կով նկա­րուած ծած­կո­ցով մը. գրա­սե­ղա­նին կռ­նա­կին՝ ու­րիշ սե­ղան մը կռթ­նած, դու­ռին ձախ կող­մին պա­տին տա­կը՝ մեծ գրա­դա­րան մը, ա­սոր ու գրա­սե­ղա­նին մէջ­տե­ղը խոր­շա­ւոր գրա­կալ մը, մէջ­տեղն ու աջ կող­մը կլոր սե­ղա­նի մը շուր­ջը՝ ա­թոռ­ներ ու թիկ­նա­թոռ­ներ, մեծ գոր­գի վրայ ճն­շե­լով: Պա­տե­րէն վար կա­խուած են վա­նե­ցի յայտ­նի նկա­րիչ Փա­նոս Թէր­լէ­մէ­զեա­նի տաս­նեակ մը ար­ժէ­քա­ւոր նկար­նե­րը՝ ոս­կե­զօծ շր­ջա­նակ­նե­րու մէջ պր­կուած - Ա­րա­րատն ու Էջ­միա­ծի­նը, հայ քա­հա­նան, Կո­մի­տա­սը՝ ծա­ռի տակ կը կար­դայ, Քէօ­թա­հիա­յի նկա­րը, գաղ­թա­կան­նե­րու գի­շեր մը, Սե­ւա­նայ լիճն ու վան­քը, և քա­նի մը մանր մունր գոր­ծեր:
Հեշ­տաեռն այն գե­ղա­րուես­տա­կան կեն­դա­նի գոր­ծիքն է, որ իր շուր­ջը կը հա­մախմ­բէ րո­պէա­պէս ա­մէն ներ­կայ­նե­րը, ինչ­պէս դաշ­նակ մը իր ուն­կն­դիր­նե­րը:
Մէջ­տե­ղի կլոր սե­ղա­նին շուր­ջը բո­լո­րուե­ցան քիչ­ւոր մտե­րիմ­նե­րը և Վար­դա­պետ իր ձեռ­քո­վը մէ­կիկ-մէ­կիկ լե­ցուց գա­ւաթ­նե­րը ու սրամ­տու­թիւն­նե­րու յոր­ձանք­նե­րով Ե­րուան­դի, Կա­րօի և Ար­սէ­նի ա­ռաջ դրաւ:
-Խմե­ցէք, տղերք, թէ­յը հա­շիշ է, թե՛ կը գրգ­ռէ, թէ՛ կը թմ­րեց­նէ կամ ըստ թէ­յա­ծախ­նե­րու՝ ա­մա­ռը կը զովց­նէ, ձմե­ռը կը տաքց­նէ…
Վար­դա­պետ որ իր ձայ­նին հա­մար կ՛զ­գու­շա­նար տար­բեր ըմ­պե­լի­նե­րէ՝ շատ կը սի­րէր թէ­յը: Իր սո­վո­րու­թիւնն էր, գրե­թէ ա­մէն ի­րի­կուն հեշ­տաե­ռին խօ­սուն ըն­կե­րակ­ցու­թեան մէջ քա­նի մը հան­գիստ րո­պէ ապ­րիլ՝ պա­տա­հա­կան - և ան­պա­կաս - ու մտե­րիմ այ­ցե­լու­նե­րու հետ մէկ­տեղ:
Կով­կա­սի այս հա­ճե­լի սո­վո­րու­թիւ­նը Կո­մի­տաս վար­դա­պետ կը վե­րա­կեն­դա­նաց­նէր ա­մէն ի­րիկ­ւայ մեռ­նող շո­ղե­րուն ետևէն»:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Բան­կալ­թի փո­ղո­ցը
Դիտվել է՝ 1409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ