«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
08.05.2020 | 00:22
ԱՆ­ՀԱ­ՄԱ­ՁԱՅ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ
Խոսքն իմ անձ­նա­կան ան­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի մա­սին է ո­րոշ երևույթ­նե­րի հետ, ո­րոնք առ­նչ­վում են Կո­մի­տա­սին:
Մեկ ան­գամ ևս կրկ­նեմ՝ ես եր­բեք չեմ բա­նա­վի­ճում պատ­մա­կան ան­ձանց հետ, մա­նա­վանդ երբ նրանք պա­տաս­խա­նե­լու ի վի­ճա­կի չեն: Բայց երբ նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը զարկ են տա­լիս հո­ռի մտայ­նու­թյուն­նե­րի, ո­րոնք գո­յատևում և ի­րենց գո­յու­թյու­նը զգալ են տա­լիս նաև ներ­կա­յում, չանդ­րա­դառ­նալ չեմ կա­րող:
Ոչ ոք հայ գրա­կա­նու­թյու­նը, պատ­մու­թյու­նը, ար­վես­տը, առ­հա­սա­րակ հա­յոց քա­ղա­քակր­թու­թյու­նը այն­քան չի քա­րո­զել, տա­րա­ծել օ­տար­նե­րի շր­ջա­նում, որ­քան գրող, թարգ­մա­նիչ, քն­նա­դատ, լրագ­րող, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ [Ար­շակ Չո­պա­նյա­նը] (1872, Կ. Պո­լիս - 1954, Փա­րիզ): Նրա խմ­բագր­մամբ 1898-1911 թթ. և 1929-1949 թթ. հրա­տա­րակ­ված «Ա­նա­հիտ» ամ­սա­գի­րը հայ լրագ­րու­թյան, գրա­կա­նու­թյան, պատ­մու­թյան, հա­յա­գի­տու­թյան մեջ ան­փո­խա­րի­նե­լի ար­ժեք է:
Ոչ ոք Կո­մի­տաս-երևույ­թին, Կո­մի­տաս-մար­դուն այն­քան օգ­տա­կար չի ե­ղել, որ­քան Ա. Չո­պա­նյա­նը: Նա իր ամ­սագ­րում բազ­միցս անդ­րա­դար­ձել է Կո­մի­տա­սին, ներ­կա­յաց­րել նրա ան­ձը, բա­ցա­հայ­տել ու վեր­լու­ծել նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան շեր­տե­րը, ազ­գին և օ­տար­նե­րին մա­տու­ցել Կո­մի­տաս-հան­ճա­րին:
Եվ ա­հա «Ա­նա­հիտ»-ի 1939 թ. ապ­րիլ-մա­յի­սյան հա­մա­րում Ա. Չո­պա­նյա­նը տպագ­րեց «Կո­մի­տաս Վար­դա­պե­տի «բա­նաս­տեղ­ծու­թյուն»-նե­րը» հոդ­վա­ծը, որ­պես նա­խա­բան, և Կո­մի­տա­սի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի՝ իր ձեռքն ան­ցած մի փունջ: (Ե­թե չեմ սխալ­վում, դա «Ա­նա­հիտ»-ում Կո­մի­տա­սին վե­րա­բե­րող վեր­ջին հրա­պա­րա­կումն էր):
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րե­ցի՞ք չա­կերտ­նե­րի մեջ վերց­ված «բա­նաս­տեղ­ծու­թյուն»-նե­րը բա­ռին:
Ա. Չո­պա­նյա­նը գրում է. «Կո­մի­տա­սի ո­տա­նա­ւոր­ներ գրած ըլ­լա­լը ես ա­ռա­ջին ան­գամ ի­մա­ցայ Վիլ-Էվ­րա­րի դար­մա­նա­տան իր սե­նեա­կէն գտ­նուած ու մե­զի յանձ­նուած տետ­րա­կը աչ­քի ան­ցը­նե­լով: Ար­տա­ռոց ար­տադ­րու­թյուն­ներ էին, հի­ւան­դա­գին բա­ռա­խա­ղե­րով - ա­ւե­լի ճիշդ վան­կա­խա­ղե­րով ու տա­ռա­խա­ղե­րով լի - ու­ղե­ղի ճան­կռ­տուք­ներ:
…Ո­տա­նա­ւոր­նե­րը Կո­մի­տա­սի հան­ճա­րին հա­րա­զատ ծնունդ­ներ չէին, այլ մեծ մա­սամբ իր մտ­քի հի­ւանդ րո­պէ­նե­րուն տք­նա­ջան բռ­նազ­բօ­սիկ ու բա­ռա­խա­ղա­յին մտասևե­ռում­նե­րով տի­րա­պե­տուած ար­տադ­րու­թիւն­ներ: Տա­րօ­րի­նա­կու­թիւն­նե­րը կը շեշ­տուին հետզ­հե­տէ այն ո­տա­նա­ւոր­նե­րուն մէջ որ Պոլ­սէն մե­զի ղր­կուե­ցան և զոր ա­պա­հո­վա­պէս բո­լորն ալ Պո­լիս գտ­նուած ա­տե­նը գրած է, ա­մե­նէն ար­տա­ռոց­նե­րը՝ հա­ւա­նօ­րէն իր մտ­քի ա­ռա­ջին սուր տագ­նա­պէն յե­տոյ՝ կէս զար­թու­մի վա­ղան­ցուկ շր­ջա­նին, իսկ ո­տա­նա­ւոր­նե­րը այն տետ­րին որ Վիլ-Էվ­րա­րի իր սե­նեա­կէն գտ­նուե­ցաւ, փոքր մա­սով մը գրած է կէս-հի­ւանդ վի­ճա­կի մէջ, և մեծ մա­սամբ՝ մտա­ւոր գրե­թէ լիա­կա­տար խան­գար­ման փու­լի մը մէջ: Կը յի­շեմ որ այդ տետ­րա­կին ո­տա­նա­ւոր­նե­րէն տո­ղեր միտքս պա­հած էի. երբ ա­տոնք կար­դա­լէս քիչ յե­տոյ 1920-ի աշ­նան գա­ցի Պէյ­րութ և յե­տոյ Ա­տա­նա, հոն ճանչ­ցայ հմուտ զի­նուո­րա­կան ֆրան­սա­ցի բժիշկ մը, ո­րուն խօ­սե­ցայ Կո­մի­տաս Վար­դա­պե­տի վրայ, և ա­նոր այդ տա­րօ­րի­նակ ո­տա­նա­ւոր­նե­րէն քա­նի մը բնո­րոշ տո­ղե­րուն թարգ­մա­նու­թիւն մը ցոյց տւի. «կո­րած է այդ մար­դը, ը­սաւ, այս­պի­սի բա­ռա­խա­ղե­րով ի­րենց ու­ղե­ղը չար­չա­րող­նե­րուն ցա­ւը՝ ո­րոշ, catalogue հի­ւան­դու­թիւն մըն է և դժ­բախ­տա­բար ան­բու­ժե­լի»:
Վեր­լու­ծենք սա:
Կո­մի­տա­սը ե­րաժշ­տա­գետ էր, եր­գա­հա­վաք էր, մշա­կող էր, եր­գիչ էր, խմ­բա­վար էր, բայց եր­բեք ի­րեն բա­նաս­տեղծ չի հա­մա­րել, և դրա լա­վա­գույն ա­պա­ցույցն այն փաստն է, որ նրա մտե­րիմ­նե­րից ոչ ոք, այդ թվում և՝ Ա. Չո­պա­նյա­նը, չի ի­մա­ցել բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի գո­յու­թյան մա­սին: Դրանք նեղ-անձ­նա­կան բնույ­թի գր­վածք­ներ էին՝ հա­վա­սա­րա­զոր անձ­նա­կան նա­մակ­նե­րին, հու­շա­տետ­րե­րին կամ ալ­բոմ­նե­րին:
Ի՞նչ կա­րիք կար ոտք դնել Կո­մի­տա­սի նման մար­դու անձ­նա­կան կյան­քի մեջ և վի­րա­վո­րա­կան բնո­րո­շում­ներ տալ՝ հի­վան­դա­գին բա­ռա­խաղ, վան­կա­խաղ, տա­ռա­խաղ, ու­ղե­ղի ճան­կռ­տուք…
Կամ, Ա. Չո­պա­նյանն ին­չի՞ց է եզ­րա­կաց­րել, որ «ա­մե­նէն ար­տա­ռոց­նե­րը» Կո­մի­տա­սը գրել է լիա­կա­տար մտա­վոր խան­գար­ման ժա­մա­նակ, երբ հայտ­նի է, որ հո­գե­բու­ժա­րա­նում հայ­տն­վե­լու պա­հից ի վեր գրիչ ու մա­տիտ ձեռ­քը չի ա­ռել:
Ի՞նչ ի­մաստ ու­ներ Կո­մի­տա­սի չա­փա­ծո գր­վածք­նե­րը «փոր­ձա­գի­տու­թյան» ներ­կա­յաց­նել ոմն ֆրան­սիա­ցի բժշ­կի, որն էլ «ախ­տո­րո­շեր»՝ հե­ղի­նա­կը catalogue ան­բու­ժե­լի հի­վանդ է:
Հար­ցեր տվե­ցի, փոր­ձեմ ինքս էլ պա­տաս­խա­նել:
Վերն աս­վա­ծի այժ­մեա­կա­նու­թյու­նը հե­տև­յալն է: Կո­մի­տասն ա­սում էր, թե մենք խո­սող ժո­ղո­վուրդ ենք, ու ե­րիցս ի­րա­վա­ցի էր: Երբ հարկ է լռե­լու, շա­րու­նա­կում ենք խո­սել: Ա. Չո­պա­նյանն էլ էր խո­սող: Կո­մի­տա­սը ֆի­զի­կա­պես ար­դեն չկար, նա հետ­մա­հու փառ­քի բար­ձուն­քում էր, ի՞նչ կա­րիք կար այդ­պի­սի նա­խա­բան-հոդ­վա­ծով առն­վազն ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք դրսևո­րել ազ­գա­կից հան­ճա­րեղ մար­դու նկատ­մամբ:
Մի՞­թե մեր օ­րե­րում և առ­հա­սա­րակ այդ­պես չէ. երբ հարկ է պար­զա­պես լռել, խո­սում ենք:
Փա­կե­լով այս է­ջը, ա­հա­վա­սիկ, բե­րեմ Կո­մի­տա­սի եր­կու բա­նաս­տեղ­ծու­թյուն.
Իմ ե­րա­զում
Եվ ա՛յս գի­շեր, իմ ե­րա­զում, քեզ հետ մեկ­տեղ պա­րե­ցինք,
Սեր-ո­գի­ներ սուրբ սե­ղա­նում մեղ­րա­մո­մեր շա­րե­ցին։
Ոս­կի-ար­ծաթ ամ­պի ծա­լեն նուրբ ու բա­րակ քող ճա­րե­ցինք,
Ին­ծի-քե­զի կար­միր-կա­նաչ սի­րո շա­պիկ կա­րե­ցին։
Ա­շուն կյանք
Աչ­քի ա­ռաջ,
Հա­ռաչ-հա­ռաչ,
Խոր­հր­դա­վոր տերևներ,
Բու­նեն ըն­կած կեղևներ,
Հո­ղի վրա,
Դե­ղին հու­սով
Կո­ղի վրա։
Լուռ, ան­տե­րունչ,
Խուլ, անմ­ռունչ՝
Չո­րով-փո­րով կեռ ծա­ռեր,
Ծռով-փռով լեռ քա­րեր,
Եվ հե­նա­վոր՝
Սա­րի կո­ղին,
Ե՛վ մե­նա­վոր։
Մի՞­թե սրանք մեղմ, ե­թե­րա­յին, գու­նեղ պատ­կեր­նե­րով առ­լե­ցուն ան­չա­կերտ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ չեն:
Ես կտ­րա­կա­նա­պես հա­մա­ձայն չեմ հա­յա­գետ, գրող, գրա­կա­նա­գետ, հրա­պա­րա­կա­գիր ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Հա­կոբ Սի­րու­նու (Ճո­լո­լյան, 1890, Ա­դա­բա­զար - 1973, Բու­խա­րեստ) հետ: Ո­րով­հետև Կո­մի­տա­սի հետ կապ­ված այն մտայ­նու­թյու­նը, որ նա ներ­մու­ծեց, զար­մա­նա­լի կեն­սու­նա­կու­թյամբ իր գո­յու­թյու­նը զգաց­նում է նաև մեր օ­րե­րում:
Բանն ի՞նչ է. Սի­րու­նուն է պատ­կա­նում այն տե­սա­կե­տը, թե Կո­մի­տա­սը հի­վանդ չէր:
Դեռևս 1925 թ. նա իր խմ­բագ­րած և Բու­խա­րես­տում լույս տես­նող «Նա­ւա­սարդ» տա­րեգր­քում (Սի­րու­նին 1922-ից բնակ­վում էր Ռու­մի­նիա­յում) գրեց. «Ոչ, կար­ծուած հի­ւան­դը չէ ան, ան պար­զա­պէս խե՛նդ կը ձևա­նայ, մար­դոց և մա­նա­ւանդ բա­րե­կամ­նե­րու դէմ սնու­ցած իր դառ­նու­թիւնն է որ կատ­ղե­ցու­ցած է իր հո­գին, ու զայն կմ­ղէ այ­լան­դա­կու­թիւն­նե­րու: Ի զու՛ր է իր ախ­տին հա­մար շար­ժա­ռիթ­ներ ո­րո­նել. մար­դիկ, իր բա­րե­կամ­նե­րը, իր «բա­րե­րար»ներն էին որ ջղայ­նա­ցու­ցին զին­քը, խո­րաց­նե­լով իր մէջ մար­դոց հան­դէպ իր զգա­ցած զզուան­քը»:
Այն ժա­մա­նակ ոչ ոք բա­նի տեղ չդ­րեց այս խոս­քե­րը: Եվ ա­հա ե­րեք տա­րի անց ոմն գրող Ա. Նա­վա­րյան այ­ցե­լում է Վիլ-Ժյուիֆ և «Յա­ռաջ» թեր­թում գրում, թե Կո­մի­տա­սը հի­վանդ չէ: Ին­չի՞ հի­ման վրա. այն բա­նի, որ Կո­մի­տա­սը չէր ըն­դու­նում իր վա­ղե­մի բա­րե­կամ­նե­րին, բայց հա­ճույ­քով ու տրա­մա­բա­նե­լով զրու­ցում էր ան­ծա­նոթ մարդ­կանց հետ:
Դի­ցուք, 1921 թ. Փա­նոս Թեր­լե­մե­զյանն այ­ցե­լում է Վիլ-Ժյուիֆ: Խո­սում է նկար­չու­թյան մա­սին, Կո­մի­տասն ա­սում է.
-Հար­կա­վոր է միայն լույս ու բնու­թյուն:
Մեկ ու­րիշ այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ Փ. Թեր­լե­մե­զյա­նը հարց­նում է՝ հա՞յ ե­րաժշ­տու­թյունն է լավ, թե՞ եվ­րո­պա­կան:
Կո­մի­տա­սը բար­կա­ցած պա­տաս­խա­նում է.
-Եղ­բայր, դուն ու­զում ես ծի­րա­նից դեղ­ձի հա՞մ առ­նել, նա իր տեղն ու­նի, մյու­սը՝ իր:
Ա­վե­լի ուշ՝ 1927-ին, նա ան­ծա­նոթ մարդ­կանց հետ զրու­ցում է և, օ­րի­նակ, ա­սում. «Տիե­զեր­քը լայն է. ա­մեն ոք իր տե­ղը ու­նի, պետք է հար­գե տա­նը սր­բու­թյու­նը, ուր ծլած ու ծաղ­կած է... Ա­մեն ոք պետք է մնա իր տու­նը, կյան­քի հաս­կա­ցո­ղու­թյու­նը այդ կպա­հան­ջե: Տու­նը ազ­գա­յին ո­գին է, մեր մար­մանդ դաշ­տե­րու ծա­ղի­կը, մեր զե­փյու­ռը, մեր Մա­սի­սը... Տու­նը ըն­կե­րա­կան պայ­ման­նե­րու հիմ­նա­կան սկզ­բունքն է... Եր­բեմն հե­ղե­ղը կու գա, ա­րյու­նոտ հե­ղե­ղը, որ կգ­լե կտա­նի...
-Դե­պի կո­րու՞ստ…
-Եր­բեք: Նո­րեն ա­մեն ոք կգտ­նե իր տու­նը, նո­րեն կծ­լի ու կծաղ­կի հոն… Հե­ղե­ղը կգ­նա ծո­վու ան­հու­նու­թյա­նը մեջ…»:
Կամ «Տա­րի­քը կփոխ­վի, կյան­քը միևնույնն է…»:
Հայ և օ­տար ե­րաժշ­տու­թյան տար­բե­րու­թյան մա­սին ա­սում է. «Սրանք եր­կու ե­սեր են. մին քու մեջն է, մյու­սը դի­մա­ցը. ի­րա­րու հա­կա­ռակ չեն, զի­րար կլ­րաց­նեն. քու եսդ ա­վե­լի պայ­ծառ է, ա­վե­լի գե­ղե­ցիկ… Դա քու տունն է, քու հայ­րե­նի օ­ջա­խը, հայ­րե­նի ան­ցյա­լը, ա­վան­դու­թյուն­նե­րը, սր­բու­թյուն­նե­րը… Քու եսդ քու տունն է… Նախ՝ ա­մեն ոք իր տու­նը, ուր ծլած ու ծաղ­կած է. պետք է պա­հել զայն իր նվի­րա­կա­նու­թյա­նը մեջ, սա­կայն մյուս ե­սը, օ­տա­րը, կա­րող ես օգտ­վիլ ան­կե, որ­պես­զի ա­վե­լի ճո­խաց­նես քու եսդ, քու տունդ, ուր ծլած ու ծաղ­կած ես, քու հայ­րե­նի դաշ­տե­րը, ծա­ղիկ­նե­րը, գե­տե­րը ի­րենց կար­կաչ ջու­րե­րով…»:
Մտ­քի այս պայ­ծա­ռա­ցում­նե­րը ոչ թե վկա­յում էին Կո­մի­տա­սի ա­ռողջ լի­նե­լու, այլ հե՛նց հի­վան­դու­թյան դրսևո­րում էին:
Եվ ա­հա, ա­ռանց հաս­կա­նա­լու հի­վան­դու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը, Ա. Նա­վա­րյա­նը կա­տա­րում է իր եզ­րա­կա­ցու­թյու­նը, ո­րը, ըստ Սի­րու­նու, «ռում­բի պայ­թյու­նի» ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում, և բազ­մա­թիվ հայ­կա­կան թեր­թեր ար­տատ­պում են:
Ո՞րն էր այդ­պի­սի հե­տաք­րք­րու­թյան պատ­ճա­ռը: Հայ ժո­ղովր­դի մեջ Կո­մի­տա­սի նկատ­մամբ սերն ու խո­նար­հումն այն­քան ա­փի­բե­րան էին, որ ոչ միայն չէր ու­զում հա­վա­տալ վար­դա­պե­տի ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյա­նը, այլև հույս էր փայ­փա­յում, թե հրաշք տե­ղի կու­նե­նա ու նա կա­պա­քին­վի:
Ա. Նա­վա­րյա­նի հրա­պա­րա­կու­մը ազ­դակ դար­ձավ Սի­րու­նու հա­մար: Նա 1928 թ. փետր­վա­րի 10-ին Պոլ­սի «Ազ­դա­րար» թեր­թում տպագ­րեց «Կո­մի­տա­սի մա­սին» հոդ­վա­ծը, որ­տեղ գրեց. «Եւ սա­կայն ես ալ կ՛ը­սեմ թէ Կո­մի­տա­սը խենդ չէ: Թող նե­րեն տոքթ. Քօ­լօ­լեա­նը և իմ բա­րե­կամ Թոր­գո­մեան բժիշկ բա­րե­կամս, և Վիլ Էվ­րա­րի ու Վիլ Ժի­ւի­ֆի բո­լոր մաս­նա­գէտ ջլախ­տա­բոյժ­նե­րը, ե­թէ ես ալ յա­ւակ­նիմ պն­դե­լու թէ Կո­մի­տաս վար­դա­պե­տը ի­րենց կար­ծած խե­լա­գա­րը չէ:
Ե­րեք տա­րի յե­տոյ ես նո­րէն կը կրկ­նեմ այս տո­ղե­րը. ա­ւե­լի՛ն, ան­գա՛մ մըն ալ կ՛ամ­բաս­տա­նեմ ես այն մար­դի­կը որ ժա­մա­նա­կին պաշ­տօն ու­նէին ա­ջակ­ցե­լու Կո­մի­տա­սի ձեռ­նարկ­նե­րուն, և մե­կե­նա­սի ձևեր առ­նե­լով իբրև թէ կը հո­վա­նա­ւո­րէին կամ պի­տի հո­վա­նա­ւո­րէին ա­նոր հիմ­նե­լիք ե­րաժշ­տա­նո­ցը: Այդ մար­դիկ էին որ պա­տե­րազ­մի ա­տեն ամ­սէ ա­միս ապ­րուս­տի գու­մար մը կու­տա­յին Կո­մի­տա­սին՝ ա­նոր իսկ քր­տին­քով ժող­վուած հիմ­նադ­րա­մէն: ՈՒ այդ մար­դի՛կն էին որ աշ­խար­հի դէմ դառ­նա­ցու­ցին հէք ա­րուես­տա­գէ­տը: Ոչ ա­նուն­ներ պի­տի յի­շեմ, ոչ ալ ման­րա­մաս­նու­թիւն­ներ պի­տի տամ, բայց խղ­ճո­վին հա­մո­զուած եմ որ Վիլ-Ժի­ւիֆ չէր հասց­ներ Կու­տի­նա­ցի սո­խա­կը, ե­թէ այդ մար­դի­կը գիտ­նա­յին ա­րուես­տա­գէ­տի մը հետ խօ­սե­լուն, վա­րուե­լուն կեր­պը:
Հի­մա թող դար­ձեալ կրկ­նեն թէ խա­ղաղ է ի­րենց խղճմ­տան­քը»:
ՈՒ՞մ էր ամ­բաս­տա­նում Սի­րու­նին. հայ և օ­տա­րազ­գի մաս­նա­գետ բժիշկ­նե­րին, Կո­մի­տա­սի մտե­րիմ­նե­րին, Խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րին, բո­լոր նրանց, ով­քեր ձեռ­քից ե­կածն ա­րել և ա­նում էին վար­դա­պե­տի ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու հա­մար: Ե­թե այդ մար­դիկ չգի­տեին «ա­րուես­տա­գէ­տի մը հետ խօ­սե­լուն, վա­րուե­լուն կեր­պը», հա­պա ին­չու՞ Սի­րու­նին ան­ձամբ ի ցույց չդ­րեց այդ կեր­պը, ին­չու՞ գեթ մեկ ան­գամ չայ­ցե­լեց կու­տի­նա­ցի հի­վանդ սո­խա­կին կամ երբևէ ֆի­նան­սա­կան նվի­րատ­վու­թյուն չկա­տա­րեց:
Խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղո­վը ստիպ­ված ե­ղավ պա­տաս­խա­նե­լու այս մե­ղադ­րանք­նե­րին. «Վիլ Էվ­րա­րի բժշ­կա­պե­տը որ Սե­նի նա­հան­գին այդ կար­գի հի­վան­դա­նոց­նե­րուն ընդ­հա­նուր բժշ­կա­պետն էր միան­գա­մայն, ինք իսկ թե­լադ­րեց հանձ­նա­ժո­ղո­վիս փո­խադ­րել զայն Վիլ Ժուիֆ, ուր շր­ջա­պա­տը նվազ շքեղ է, բայց ուր միևնույն հո­գա­ծու­թյան ա­ռար­կա պի­տի ըլ­լար ծա­նոթ մաս­նա­գետ­նե­րու հս­կո­ղու­թյան տակ, նույն­քան լավ սնունդ պի­տի առ­ներ, ծախ­քը գրե­թե կես­վա­կես պակ­սե­լով հան­դերձ»:
Բայց սա չբա­վա­րա­րեց Սի­րու­նուն: Տաս­նա­մյակ­ներ անց «Էջ­միա­ծին» ամ­սագ­րում տպագ­րե­լով «Կո­մի­տա­սին հետ» հու­շագ­րու­թյու­նը, նա գրեց՝ այս ան­գամ ո­րոշ մարդ­կանց ակ­նար­կե­լով և ուղ­ղա­կի ա­նուն տա­լով. «Հանձ­նա­ժո­ղո­վը կը­սե թե ստիպ­ված էր այդ խոր­հուր­դին հետևիլ մա­նա­վանդ այն պատ­ճա­ռով որ իր նյու­թա­կան մի­ջոց­նե­րը ևս սուղ էին, և հրա­պա­րա­կա­յին կո­չե­րով կամ շր­ջա­բե­րա­կան­նե­րով կա­տա­րած դի­մում­նե­րը ցան­կա­լի ար­դյունք չէին տված: ՈՒ այդ, ա­վա՜ղ, այն­պի­սի պա­հու մը երբ հայ կրե­սոս­նե­րը մի­լիոն­ներ կը վատ­նեին ձի և ա­խոռ պա­հե­լու հա­մար Փա­րի­զի մեջ, մանկ­լա­վիկ­ներ կե­րակ­րե­լու հա­մար հաս­տա­տու­թյուն­ներ կհիմ­նեին, կամ հիմ­նադ­րամ­ներ կհայ­թայ­թեին ռուս միա­պե­տա­կան­նե­րը տպա­րա­նով ու թեր­թով օժ­տե­լու հա­մար: Աբ­րա­համ Ղու­կա­սյան, համ­բա­վա­վոր նավ­թա­տե­րը, իր խիղ­ճը խա­ղա­ղեց­նել կար­ծեր էր քա­նի մը եր­գի տպագ­րու­թյան ծախ­քը հո­գա­լով»:
ՈՒ՞մ նկա­տի ու­նի Սի­րու­նին վեր­ջին նա­խա­դա­սու­թյամբ:
Աշ­խար­հի «մայ­րա­քա­ղաք» Փա­րի­զում ա­րիս­տոկ­րա­տա­կան դասն ու­ներ մեկ զվար­ճա­լիք` ձիար­շա­վը: Մր­ցան­քի ձիեր և ա­խոռ­ներ ու­նե­նա­լը պա­հան­ջում էր ոչ միայն ահ­ռե­լի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ, այլև ուղ­ղա­կի ճա­նա­պարհ էր տեղ զբա­ղեց­նե­լու հա­սա­րա­կու­թյան բարձր խա­վում:
Այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն ու­նեին ե­րեք հա­յեր:
ՏԻԳ­ՐԱՆ ՔԵ­ԼԵ­ԿՅԱ­ՆԸ հա­մաշ­խար­հա­յին համ­բավ վա­յե­լող, ան­բիծ հե­ղի­նա­կու­թյուն հա­մար­վող, ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի և ան­տիկ ի­րե­րի հա­վա­քորդ էր: Նա ու­ներ խա­նի տիտ­ղոս և պարգևատր­վել էր Պարս­կաս­տա­նի ու Ֆրան­սիա­յի բարձ­րա­գույն շքան­շան­նե­րով:
Այս մար­դը եր­բեք չի հրա­ժար­վել ազ­գի ա­ռաջ իր պար­տա­կա­նու­թյու­նը կա­տա­րե­լուց:
1912 թ. նա ըն­տր­վել է ՀԲԸՄ Փա­րի­զի մաս­նա­ճյու­ղի գան­ձա­պետ և նույն թվա­կա­նին Դյորթ-Յո­լում հիմ­նել Քե­լե­կյան որ­բա­նոցն ու եր­կու տաս­նա­մյակ պա­հել այդ հաս­տա­տու­թյու­նը, մինչև որ­բե­րը կմե­ծա­նա­յին:
1929-ին ըն­տր­վել է ՀԲԸՄ վար­չու­թյան փոխ­նա­խա­գահ և շուրջ 20 տա­րի քսա­կը բա­ցել Բա­րե­գոր­ծա­կա­նի բո­լոր հան­գա­նա­կու­թյուն­նե­րի հա­մար, այդ թվում և` հօ­գուտ Կո­մի­տա­սի, ինչ­պես նշել եմ վերևում:
1937 թ. Տ. Քե­լե­կյա­նը Ռեն­սիում գնել է մի ա­պա­րանք, ուր հաս­տատ­վել է Դպ­րո­ցա­սեր տիկ­նանց վար­ժա­րա­նը, ո­րը գոր­ծում է մինչ օրս և ու­նի պե­տա­կան լի­ցե­յի կար­գա­վի­ճակ:
Ա­ԹԱ­ՆԱ­ԳԻ­ՆԵ ԷԳ­ՆԱ­ՅԱ­ՆԸ Փա­րի­զի ա­մե­նա­հայտ­նի ա­դա­ման­դա­վա­ճառ­նե­րից մեկն էր: Նա Կ. Պոլ­սի Գում-Գա­բու թա­ղա­մա­սում կա­ռու­ցել է Մայր վար­ժա­րա­նը ու բազ­միցս ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բե­րել Պոլ­սի ազ­գա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րին: 1911 թ. ըն­տր­վել է ՀԲԸՄ Փա­րի­զի մաս­նա­ճյու­ղի ա­տե­նա­պետ, 1922-1925 թթ. Փա­րի­զի հա­յոց ե­կե­ղե­ցու վար­չա­կան խոր­հր­դի ան­դամ էր, Կով­կա­սի հայ փախս­տա­կան­նե­րի օ­ժան­դակ մարմ­նի հա­մա­րա­ռու ընդ­հա­նուր ժո­ղո­վի ա­տե­նա­պետ: 1924 թ. 10000 ֆրանկ գու­մա­րով մաս­նակ­ցել է Հա­յաս­տա­նի վե­րա­շի­նու­թյան հան­գա­նա­կու­թյա­նը: Ի վեր­ջո, կտա­կով 1,5 մի­լիոն ֆրանկ է հատ­կաց­րել Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում Գյու­ղատն­տե­սա­կան բանկ հիմ­նե­լու հա­մար:
Ա­յո, Ա. Էգ­նա­յանն ու­ներ ա­խոռ և նրա մր­ցա­ձիե­րից մե­կը Փա­րի­զի ձիար­շա­վա­րա­նում նվա­ճեց Գրան-պրի, տի­րո­ջը բե­րե­լով կես մի­լիոն ֆրանկ:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 4462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ