«ԱՄՆ-ը մտածում է, որ կարող է հաղթել տեղեկատվական պատերազմում այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ սուտ է արտադրում։ Բայց ամբողջ աշխարհում մարդիկ կույր չեն, արդեն իսկ կոտրել են իր գերազանցությունը հավերժացնելու ԱՄՆ-ի տգեղ փորձը՝ սուտը հյուսել «կայսեր նոր հագուստի» մեջ և սևացնել մյուսներին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Անտեղի ծնունդ

Անտեղի ծնունդ
01.06.2023 | 14:59

Երկունք չէր եղել,

Եղեգ էլ չկար,

Ծովը չբեր էր,

Երկինքը՝ տկար:

Ամեն ինչ թաց էր,

Բոց չկար բնավ,

Ոչ ոք չգիտեր,

Թե ինչպես ծնավ:

Քամի էլ չկար,

Որ մի կայծ բերեր,

Երկինքը՝ մթար,

Ծովը չբեր էր:

Ավետիս չեղավ,

Ոչ էլ գույժ հնչեց,

Թե ինչու ծնավ՝

Երբեք չիմացվեց:

Մի գորտ զկրտաց,

Իջավ ընդհատակ,

Մի ձուկ մրմնջաց,

Թողեց պղպջակ:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5882

Մեկնաբանություններ