Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԷԿ-ը փակելու Թուրքիայի պահանջին, մասնավորապես ասել է. «Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա։ Բայց այս պահին մենք վստահ ենք, որ ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով»:               
 

Ասում են...

Ասում են...
26.06.2023 | 21:33

Արևմուտքը համակված է սեփական ճշմարտացիության անուղղելի վստահությամբ, այլ խոսքով՝ Արևմուտքը համակված է միջազգային ասպարեզում իր հեգեմոնիայի պահպանմամբ, իր կանոնների ներդրմամբ և հավերժացմամբ, որոնք խափանում են միջազգային իրավունքն ու ձևավորվում են «երբ ինձ հարմար է՝ սպիտակ է, երբ հարմար չէ՝ սև է» սկզբունքով։

Այս միտումը դրսևորվում է միջազգային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցների գործունեության հանդեպ Արևմուտքի վերաբերմունքում։

Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար

Դիտվել է՝ 131116

Մեկնաբանություններ