Զարմանալի է, մենք խնամքով մոռացանք քովիդի մասին: Եթե ինքս շատ ծանր հիվանդացած չլինեի, հրաշքով խույս տված մահվանից, կմտածեի, որ այդ ծանր մղձավանջը հնարովի էր, ոչ մի թագաժահր էլ չի եղել: Բայց եղել է:
Գլխավոր հերոսը՝ հեռուստալրագրող Ֆիլ Քոնորսը, նկարահանող խմբի հետ փետրվարի 2-ին, սովորականի նման մեկնում է Փենսիլվանիա՝ լուսաբանելու փոքրիկ գազանիկի՝ արջամկան օրվան նվիրված միջոցառումը:
Ինչո՞վ գրավել մասսաներինՙ ամեն օր ասել, որ իրենք հպարտ են ու երջանիկ, որից հետո անմիջապես զրկել նրանց հպարտ ու երջանիկ լինելուց, բայց այնպես, որ երկար ժամանակ նրանց թվա, թե դեռ սավառնում են երկնքում:
Դու վատ չե՞ս զգում, Նիկո՛լ, որ քեզ պաշտպանում են Հոռոմի խնդիրներ և հոգեբանական օգնության կարիք ունեցողները, Կայարանի առևտրի կենտրոնների մոտ ծվարած ու բակերի «բնակիչները», գնելատիպ, քիսոյատիպ զանգվածները։
Հայտնի է, որ SARS և MERS հարուցիչները կարող են ախտահարել նյարդային համակարգը: Ուսումնասիրությունները վկայում են, որ այդպես է լինում նաև նոր կորոնավարակի դեպքում, հնարավոր հետևանքը դառնում է շնչառության անսպասելի կանգը՝ գրում է գերմանական Focus ամսագիրը:
Չգիտեմ՝ Հայաստանում իրականում քանի մարդ է անսացել իշխանության կամ պարետի կոչ-հորդորին ու մնացել տանը, բայց որ հասարակության մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում «կարանտին» կոչվող երևույթին, անվիճելի փաստ է: