«Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը, արել է առավելագույնը հայ ժողովրդին աջակցելու համար ամենադժվար իրավիճակներում, այդպես կլինի նաև այսուհետ: Համագործակցության զարգացման գծով բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:               
 

Ասում են...

Ասում են...
12.04.2023 | 23:34

Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից, պարզապես այն պատճառով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազգային շահերի գոտին է։ Չնայած առանձին պետություններ, այդ թվում համաշխարհային տերությունները, փորձում են Ռուսաստանին դուրս մղել այստեղից, փորձում են խաղեր տալ, այդ թվում և Հայաստանի հետ, Ռուսաստանն այստեղից ոչ մի տեղ չի գնա, պարզապես այն պատճառով, որ սա մեր ազգային շահերի տարածքն է։

Ինչ-որ բան չեմ տեսնում, որպեսզի Ռուսաստանը հանկարծ հրաժարվի իր ազգային շահերից։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Սա այն է, ինչն այստեղ, այդ թվում մեդիա-միջավայրում, ցավոք, հաճախ ենթարկվում է կասկածի, ծաղրվում է, բայց այդ իրողության ծաղրումից այն չի դադարում իրողություն լինել:

Ալեքսեյ Տոկարև

Միջազգայնագետ

Դիտվել է՝ 105159

Մեկնաբանություններ