Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ կառավարության նիստերը կհեռարձակվեն ուղիղ եթերում

ՀՀ կառավարության նիստերը կհեռարձակվեն ուղիղ եթերում
29.06.2018 | 18:48

ՀՀ կառավարության նիստերը կհեռարձակվեն ուղիղ եթերում:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.«Հարգելի գործընկերներ ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն հաջորդ շաբաթվանից կառավարության նիստերը կնկարահանվեն մի քանի տեսախցիկներով և կհեռարձակվեն ուղիղ եթերում կառավարության պաշտոնական youtube ալիքում»:

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ