Parker quartet
 

Փաշինյան, գժվե՞լ ես. այս ի՞նչ ես ասել

Փաշինյան, գժվե՞լ ես. այս ի՞նչ ես ասել
18.12.2018 | 01:23

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման վերաբերյալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հրապարակած տեղեկատվության մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Պրն Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև արժեքներին և դրանց փոփոխման անհրաժեշտությանը` ընդգծելով այս շրջափուլում սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը»։


Ո՞ր արժեքների մասին է խոսքը, նշված չէ, սակայն նկատի ունենալով այն, որ տվյալ պարագայում խոսքը դրամի փոխարժեքի փոփոխության կամ, ասենք, ոսկու արժեքի փոփոխման մասին չէ, իսկ մեր ժողովրդին էլ ոչ նյութական երեք արժեքներ են հայտնի՝ հոգևոր, բարոյական, ազգային, մնում է եզրակացնել, որ Փաշինյանը դրանցից մեկնումեկի, երկուսի կամ բոլոր երեքի փոփոխման անհրաժեշտության հարցն է բարձրացրել կաթողիկոսի առջև, առնվազն՝ այդ մասին զրուցել նրա հետ։
Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է ասել, որ այդ արժեքներից թեկուզ մեկը փոփոխելու անհրաժեշտություն կա, Նիկոլ Փաշինյանը դա միանձնյա՞ է որոշել՝ անտեսելով ժողովրդի կամքը, ո՞վ է նրան այդ իրավունքը տվել... Անվիճելի է, որ Փաշինյանը շատ փոքր մարդ է՝ այդպիսի բան որոշելու համար, և, ընդհանրապես, նշված արժեքներից որևէ մեկի փոփոխությունը դուրս է ցանկացած անձի ոչ միայն իրավասությունների, այլև կարողությունների շրջանակից։


Նկատի ունենանք, որ մեր հոգևոր, բարոյական, ազգային արժեքները արժեք են նաև նրանով, որ դարերով և հազարամյակներով անփոփոխ պահպանվել ու հասել են մեզ, դրանցից ցանկացածի փոփոխությունը նշանակում է տվյալ արժեքի վերացում, որովհետև այլևս այն չի լինի այնպիսին, ինչպիսին էր, հետևաբար ստացվում է, որ Փաշինյանը վերոնշյալ արժեքների թեկուզ մի մասի վերացման անհրաժեշտության մասին է խոսել, այսինքն՝ դուրս եկել մեր հոգևոր, բարոյական, ազգային արժեքների կամ, թեկուզ, դրանց շարքին պատկանող մի քանիսի դեմ (թե հատկապես որո՞նց, իրեն է հայտնի)։
Ընդգծենք, որ մեր հոգևոր, բարոյական և ազգային արժեքների տերը ոչ թե Փաշինյանը կամ որևէ մեկն է, այլ մեր ժողովուրդը, հետևաբար անհնար է այդ արժեքները փոփոխել- վերացնել, իսկ ով ժողովրդի կամքի դեմ դուրս գա, այն էլ՝ այդպիսի հարցում, թող նախապես հաշիվ տա իրեն, թե ինչ ճակատագրի է արժանանալու։


Ավելին. քանի որ Փաշինյանը արժեքների փոփոխման անհրաժեշտության մասին խոսել է՝ «ընդգծելով այս շրջափուլում սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը», կարելի է եզրակացնել, որ նա նկատի է ունեցել այդ արժեքների փոփոխման, զոհաբերման կամ, թեկուզ, անտեսման գնով ԼԳԲՏ-ների (լեսբուհիների, գեյերի (արվամոլների), բիսեքսուալների, տրանսվեստիտների) և ուրիշ այլասերվածների «իրավունքների» (այդ թվում նաև՝ այլասերվածության քարոզչության, երեխա որդեգրելու...), «ազատությունների» նկատմամբ հարգանքը կարևորելը, որովհետև հանրության առողջ մեծամասնության իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքը բնավ հակասության մեջ չի մտնում հիշյալ արժեքներից որևէ մեկի հետ ու չի առաջացնում այս կամ այն արժեքի փոփոխման անհրաժեշտություն։


Ընդգծենք նաև, որ վերոնշյալ հետևությունները հիմնված չեն սոսկ կաթողիկոսին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ասածների վրա: Շա՜տ ուրախ կլինենք, եթե սխալված լինենք, սակայն դա պարզ կլինի միայն Նիկոլ Փաշինյանի` իր ասածների հստակ բացատրությունից, մասնավորապես՝ հետևյալ հարցերին պատասխանելուց հետո.
1. Ո՞ր արժեքների փոփոխման անհրաժեշտության մասին է ասել կաթողիկոսին։

2. Ո՞վ, ինչպե՞ս և ինչի՞ հիման վրա է որոշել դրանց փոփոխման անհրաժեշտությունը։
3. Ի՞նչ կապ ունի այդ արժեքների փոփոխման անհրաժեշտության հետ այս շրջափուլում այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքը կարևորելը։
4. Այլոց իրավունքների, ազատությունների շարքին պատկանո՞ւմ են ԼԳԲՏ-ների և ուրիշ այլասերվածների կողմից այլասերվածության քարոզչության, երեխա որդեգրելու, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ) իրենց պիղծ ամուսնությունները գրանցելու, դաստիարակչական հիմնարկներում աշխատելու «իրավունքները»։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao