ReAnimania 2019
 

Պարոն Փաշինյան, այսպիսի՞ն է լինում հայկական ավանդական ընտանիքի մայրը

Պարոն Փաշինյան, այսպիսի՞ն է լինում հայկական ավանդական ընտանիքի մայրը
15.03.2019 | 03:20

Ի՞նչ եք կարծում՝ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածներից ոմանց ընկալմամբ ովքե՞ր են մեր երկրի քաղաքացիական հասարակությունը ներկայացնողները... Պարզվում է, իշխանությանը տիրացածներից ոմանց ընկալմամբ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնողներից են նաև տրանս կանայք, լեսբի և բիսեքսուալ կանայք, այսինքն՝ մեր հասարակության գերակշիռ մեծամասնության կողմից, մեղմ ասած, անընդունելի, մերժված այլասերվածները կամ առնվազն՝ նրանց, այսպես ասած, իրավունքների պաշտպանները։


Անշուշտ, անհեթեթ է այլասերվածներին քաղաքացիական հասարակություն համարելը կամ ներկայացնելը, անհեթեթ նույնիսկ այն աստիճանի, որ ոմանք կարող են նույնիսկ չհավատալ վերը շարադրվածին։ Բայց շատ իզուր, փաստերը զորավոր բան են, ու դրանց առկայության պարագայում մնում է միայն սսկվել։ Իսկ փաստերը հետևյալներն են. Blognews.am-ի տեղեկացմամբ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, իսկ ըստ մեկ այլ լրատվամիջոցի, ՀՀ Ազգային ժողովը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը Մարտի 8-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱԺ-ի Ոսկեզօծ դահլիճում կազմակերպել են «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» անվանմամբ միջոցառում, որին մասնակցել են կին պատգամավորներ և մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Հրավիրյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից է եղել նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը, որն առանց ամոթի որևէ նշույլի, բացեիբաց ասել է ՝«Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։
Լարա Ահարոնյանն իրեն Հայաստանի բոլոր կանանց անունից հանդես գալու իրավունք վերապահելով, փորձել է պաշտպանել նաև այլասերվածների «իրավունքները», նույն հարթության վրա է դրել տրանս, լեսբի և բիսեքսուալ անձանց և պատերազմում զավակ կորցրած մեր մայրերին ու դրանով, ըստ էության, վիրավորել վերջիններիս։


«Երբ որ օրենքներն են մշակվում, մենք շատ ուշադիր պիտի լինենք, դուք բոլորդ (նկատի ուներ Ազգային ժողովի նախագահի տեղակալին, ներկա մյուս խորհրդարանականներին և ՀԿ-ների ներկայացուցիչներին-Ա. Հ.), որ միայն մի կերպարի կանայք չօգտվեն էդ օրենքներից, այսինքն՝ էս բոլոր կանայք, որ ձեր մտքում պիտի գան՝ ներառելով էս ամենը, որ ասեցի, նաև ավելացնելով դրան ՄԻԱՎ-ով ապրող կանայք, սեքս աշխատող կանայք և շատ ուրիշներ,- ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը։- Այդպիսով ուզում եմ ամփոփեմ՝ ասելով, որ կանայք ենք հավասար իրավունքներով, քաղաքացիներ, անպայման չի, որ բոլորիս միակ նպատակը կյանքում մայր դառնալն է, շատ ուրիշ նպատակներ ալ ունենք»...
Ըստ Լարա Ահարոնյանի հայտարարության հետագա շարադրանքի, Հայաստանը չի կարող առաջ գնալ առանց նաև տրանս, լեսբի և բիսեքսուալ կանանց, «սեքս աշխատողների», այսինքն՝ մարմնավաճառների իրավունքների օրենսդրական ամրագրման ու պաշտպանության, առանց հասարակության կողմից նրանց նկատմամբ իր անիրավ, անարդար ու սխալ վերաբերմունքն ուղղելու, նրանց համար ևս հավասար պայմաններ ստեղծելու։


«Առանց մեզ, ոչ մի տեղ չեք գնալու,- վերջնագրի նման ասաց հիշյալ կազմակերպության ղեկավարը,- առանց մեզ, ոչ մի ձեր և մեր երազած էդ հավասար Հայաստանը չենք կարա մենք ստեղծենք»։
Ճշտենք՝ այլասերվածների, նրանց «իրավունքների» պաշտպանների երազած Հայաստանը, բայց ո՛չ Հայաստանի բնակչության ու հայ ժողովրդի գերակշիռ մասի երազած... Որևէ մեկի կողմից իրողությունների նենգափոխումը, կեղծիքը չի ստացվելու և հզոր հակահարվածի է արժանանալու։ Այո, Հայաստանի բնակչությունը հավասար իրավունքների Հայաստան է երազում, բայց այդ հավասարությունը չի վերաբերում այլասերվածներին բոլոր այն իրավունքները տալուն, ինչ ունեն հասարակության մեծամասնությունը կազմող նորմալ մարդիկ։ Մասնավորապես՝ արվամոլները, իգացողները ու մյուս այլասերվածները չպե՛տք է ունենան այլասերվածության քարոզչության, երեխա որդեգրելու, դաստիարակչական հաստատություններում աշխատելու իրավունք, իսկ եթե, այնուամենայնիվ, աստվածաշնչյան արգելքն ու սպառնալիքն անտեսելով, քրիստոնեությանը ու բնական կարգին դեմ գնալով, հասարակության առողջ մեծամասնության՝ կործանարար ճանապարհից հետ կանգնելու հորդորն անտեսելով, հոգևոր ու ֆիզիկական կործանման, սոդոմգոմորի ճանապարհն են բռնել, ապա Սատանան իրենց հետ և Աստված իրենց դատավոր։


Այսպիսով պարզ է դառնում, որ Լարա Ահարոնյանը ցանկանում է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» նախաձեռնության շրջանակում հետագայում հասնել տրանս, լեսբի և բիսեքսուալ կանանց՝ երեխա որդեգրելու հնարավորությանը, այդ «իրավունքի» օրենսդրական ամրագրմանը, կամ այլասերվածների՝ երեխա որդեգրելու դիմումը մերժելու պարագայում, մերժողի քրեական պատասխանատվությունը ՀՀ քրեական նոր օրենսգրքում ամրագրելուն։ Ի գիտություն Լարա Ահարոնյանին և նշյալ ցանկությունն ունեցող այլոց՝ Հայաստանում, ինչպես ժողովուրդն է ասում, ծոծրակներդ կտեսնեք, դա չեք տեսնի։


Պակաս անհեթեթ չէ և այն, որ Լարա Ահարոնյանի վերոնշյալ ելույթը ԱԺ-ում բուռն ծափերով է ընդունվել։ Նշենք նաև, որ ԱԺ հրավիրված շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների և Ազգային ժողովի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Ի դեպ, վատ չի լինի Լարա Ահարոնյանին ճանաչել բազմակողմանիորեն։ Ահա թե անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ինչ է գրել նա իր ֆեսբուքյան էջում՝
«Ապրի Ասյան, ճիշտ է ասում, ես էլ ունեմ շատ լավ ընկերներ Ադրբեջանցի որոնց շատ եմ սիրում և հույս ունեմ որ մի օր խաղաղ կապրենք իրար հետ ու հանգիստ ու ազատ կշփվենք առանց ոչ մեկի ատելության քարոզին»:


Հիշենք և երբևէ չմոռանանք, թե Հ1-ի եթերում 2018 թ. դեկտեմբերի 6-ի հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում («ՈՒղիղ. Դեբատներ՝ 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ») այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինչպես փորձեց արդարացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ Մարո Մաթոսյանին և Լարա Ահարոնյանին՝ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանին բառացի ասելով հետևյալը. «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա (նկատի ունի ակտիվիստ՝ այլասերվածության քարոզչության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ներառյալ՝ այլասերվածության քարոզչության «իրավունքի» պաշտպանության ոլորտում.- Ա. Հ.), չորս երեխաների, չորս երեխաների մայր ա, ընտանիքի, հայկական ավանդական ընտանիքի մայր ա…»: Պարոն Փաշինյան, այսպիսի՞ն է լինում հայկական ավանդական ընտանիքի մայրը, որը հրապարակայնորեն հայտարարում է՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։


Փաշինյանի ասածից կարելի է այն տպավորությունը ստանալ, թե չորս երեխաների մայր լինելն արդարացնում է այդպիսի անձի կողմից այլասերվածության քարոզչությունը կամ այլոց կողմից այլասերվածության քարոզչության, տրանս, լեսբի և բիսեքսուալ անձանց կողմից երեխա որդեգրելու «իրավունքի» պաշտպանությունը:
Անձամբ ես Նիկոլ Փաշինյանի ասած «ձերոնք»-ին չեմ պատկանում, բայց, կրկնում եմ, հրապարակողներից ու տարածողներից մեկն էլ ես եմ, որ տասը տարի առաջ՝ 2009 թ. հունիսին, «Եկեք խոսենք սեքսի մասին» պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Լարա Ահարոնյանը համասեռամոլների և ուրիշ այլասերվածների «իրավունքների» ջերմեռանդ պաշտպան (ակտիվիստ) է, որ այդպիսին է նաև «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարո Մաթոսյանը: Ի՞նչ է՝ նրանք այդպիսի ակտիվիստ չե՞ն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հրապարակայնորեն ասաց, թե «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա…»: Այսպիսով, Փաշինյանը փորձեց մոլորեցնել հանրային կարծիքը, բացի այդ, տվյալ անձին ներկայացրեց իբրև հայկական ավանդական ընտանիքի մայր՝ վիրավորելով բազմաթիվ հայկական ավանդական ընտանիքներին, քանի որ հայկական ավանդական ընտանիքի մայրը, իմ և շատ այլոց խորին համոզմամբ, չի կարող զբաղվել այլասերվածության քարոզչությամբ կամ, թեկուզ, ԼԳԲՏ-ների կողմից այլասերվածության քարոզչության «իրավունքի» պաշտպանությամբ, առավել ևս չի կարող հայտարարել՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։ Եթե հայկական ավանդական ընտանիքի վերաբերյալ Փաշինյանի պատկերացումը սա է, ապա վա՜յ այդպիսի հայկական «ավանդական» ընտանիքին…


Ընթերցողների մի մասին կարող է թվալ, թե Հայաստանում այլասերվածների «իրավունքների» օրենսդրական ամրագրման առումով անհանգստանալու լուրջ հիմքեր չկան, Լարա Ահարոնյանի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու հանգամանքն անտեսելով, կարող են մտածել, թե նա ընդամենը մի հասարակական կազմակերպության ղեկավար է, դե, Ազգային ժողովում մի բան է, ասել է, դա հո չի՞ նշանակում, թե Ազգային ժողովը կընդունի այլասերվածների կողմից երեխա որդեգրելու, այլասերվածության քարոզչության, դաստիարակչական հաստատություններում այլասերվածների աշխատելու իրավունքն ամրագրող օրենքներ։ Այդպես մտածողները ու վտանգի լուրջ լինելը չհասկացողները, անշուշտ, կանտեսեն նաև, թե ով է Լարա Ահարոնյանին մարտի 8-ին հրավիրել ԱԺ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրա ելույթն ԱԺ-ում բուռն ծափերով է ընդունվել։ Շա՜տ իզուրգգգԱյդպես մտածողների տարակույսները փարատելու համար, տեղեկացնենք, որ թեկուզ արտաքուստ աննկատելի, բայց առավել լուրջ հայտարարություն է եղել պետական բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից։


ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպությունը (Սորոսի հիմնադրամը) և արևմտյան այլ կառույցներ բացահայտորեն աջակցում, ոմանք այդ աջակցությունը նաև ֆինանսապես են իրականացնում Հայաստանի այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են այլասերման, համասեռամոլության, անբարո կյանքի քարոզչությամբ: Սակայն «թավշյա հեղափոխություն» հորջորջվածից հետո հիմա եկել են արդեն այլ ժամանակներ, և Արևմուտքը վերոնշյալի առումով այժմ չի բավարարվում սոսկ նրանով, ինչն արդեն Հայաստանում ձեռք է բերել, ինչով զբաղվել ու զբաղվում է մինչ օրս։
Անկեղծ ասած, վերը նշվածի հարցում միայն Արևմուտքին մեղադրելն անազնիվ ու սխալ կլինի. Եվրամիությունը և արևմտյան այլ կառույցներ Հայաստանում ոչնչի էլ չէին հասնի և առաջիկայում չեն հասնի, եթե այս առումով չլիներ ՀՀ ղեկավարության, կառավարության և Ազգային ժողովի թողտվությունը, անգործությունը, ինչպես նաև օրենսդրական ոլորտում ՀՀ արդարադատության նախկին ու ներկա նախարարների՝ Արևմուտքի ուզած իրավական ակտերի նախագծերը մշակելու, դրանք առաջ մղելու պատրաստակամությունն ու հաճկատարությունը։


ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին: ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Նկատի ունենալով Ա. Զեյնալյանի հետ հանդիպած օտարերկրացիների պաշտոնները, կարելի է հասկանալ, թե Եվրոպայի խորհուրդն ինչ կարևորություն է տվել տվյալ հանդիպմանը։


ՀՀ արդարադատության կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Նախարարի խոսքով՝ ներկայիս կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ»։
«Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերը, ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ ներկայիս կառավարությունը «Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը» կրելո՞վ է պատրաստվում ընդունել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը (այն 2017 թ. հոկտեմբերի 24-ից անփոփոխ զետեղված է պաշտոնական E-draft.am կայքում հետևյալ հղմամբ, որի 197-րդ հոդվածով քրեորեն պատժելի է համարվում խտրականությունը՝ մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված նաև նրա սեռական կողմնորոշումից։ Այսինքն՝ ՀՀ քրեական նոր օրենսգիրքն իր այժմյան շարադրանքով ընդունելու պարագայում, համասեռամոլության և այլասերվածության ուրիշ դրսևորումների քարոզչության «իրավունքի» խախտումը, օրինակ, նշված քարոզչությանն ընդդիմանալը, այն թույլ չտալը, այլասերվածների կողմից երեխա որդեգրելու «իրավունքի» խախտումը, «գեյ շքերթ» անցկացնելու իրավունքի խախտումը կամ դաստիարակչական հիմնարկում, օրինակ, լեսբուհուն կամ արվամոլին իր սեռական կողմնորոշման պատճառով աշխատանքի չընդունելը կամ աշխատանքից ազատելը քրեորեն պատժելի են համարվելու։ Այդ դեպքում շարքային քաղաքացիներին սպառնալու է մինչև 2 տարվա, իսկ պետական պաշտոնյային, եթե խտրականությունը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մինչև 3 տարվա ազատազրկում։ Մեր ժողովրդի մի մասը սրա համա՞ր էր ոտքի ելել, «թավշյա հեղափոխություն» կոչվածը սրա՞ համար է արվել... Մեր ժողովրդի մի մասը կամ, թեկուզ, ողջ ժողովուրդը այսպիսի խայտառակ և հակասահմանադրական դրույթի ընդունում պատվիրակե՞լ է ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին... Դե հիմա պատասխան տվեք՝ ՀՀ արդարադատության նախարարից սկսած մինչև վարչապետ։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao