Yerevan Perspectives International Music Festival
 

Հանրաքվեն «ներսու՞մ, թե՞ դրսում»

Հանրաքվեն «ներսու՞մ, թե՞ դրսում»
17.05.2019 | 00:42

Ընդունված ճշմարտություն կա. խելացիները սովորում են ոչ թե իրենց, այլ այլոց սխալների վրա: Նույն Չինաստանը սովորեց սովետմիության սխալների վրա, ու առայսօր հզոր ԱՄՆ-ը «վիզը ծռած» ոչ մի կերպ չի կարողանում Չինու կողմերը նայել, քանդել այն ներսից ու դրսից. Չնայած հայտնի է` ամերիկյան բոլոր մարշալ-պլանները կառուցվում-անցնում են Չինաստանի «կողմերով»:


Դառնանք մեզ. կոնկրետ մեծ սպասելիքներ, տնտեսական թռիչքաձև «զարգացումներ» Չինաստանի հետ այս պահին բադ ճաշակող Փաշինյանի այցից սպասելը տնտեսագիտորեն պատճառաբանված չէր, սակայն քաղաքագիտական առումով այցը հետաքրքիր էր. Փաշինյանին այն ձեռնտու էր` ևս մեկ անգամ Ռուսաստանին ապացուցելու, որ իր սիրո խոտումները հենց այնպես չեն, և իզուր Ռուսաստանը չի վստահում փաշինյանական սիրուն, որովհետև այս պահին, երբ Իրանի սահմանին դեգերում է «Ադմիրալ Լինքոլն» ավիակիրը, երբ ԱՄՆ-ը մտմտում է հարյուրհազարանոց զորք տեղակայել Իրանի սահմաններին մերձ, երբ նույն ԱՄՆ-ը Իրաքից տարհանում է իր դիվանագիտական կորպուսը, իսկ Սոչիում կարծես լուրջ համաձայնությունների չեն գալիս Պոմպեոն ու Պուտինը, Փաշինյանն ասում է` ես Իրան-Ռուսաստան-Չինաստան առանցքում եմ, խնդրում եմ` նկատեք ինձ` չինական բադ ուտելիս:
Այնուհանդերձ, նկատենք, ԱՄՆ-ը Հայաստանի ու Ադրբեջանի, այն է` Ղարաբաղի հարցում սպասում էր Պոմպեո-Պուտին հանդիպման արդյունքներին, ուր եթե կոնկրետ չի խոսվել Ղարաբաղյան խնդրի մասին, այնուհանդերձ, ընդհանուր պայմանավորվածությունների արդյունքում հասկանալի դարձած կլինի` արդյոք Վաշինգտոնում սպասվող Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը ԱՄՆ-ը կարո՞ղ է որոշակի ճեղքում ապահովել, թե՞ այն կլինի ուրույն Քի ՈՒեստ. ուր կողմերը քարտեզ կնայեն, կվերադառնան տուն:
Բոլոր դեպքերում, չի ուշանա Պոմպեոյի հրավերը. օրերս այն կլինի:


Մեզ թույլ տանք նկատել. Փաշինյանը երկու վեկտորով է փորձում խուսափել Ղարաբաղյան խնդրից, ուր, ի դեպ, ցայս` մեկ տարի անց, այդպես էլ կոնկրետ ճանապարհային քարտեզ, կոնցեպտ չուրվագծվեց և, «ոնց պատահի» սկզբունքով, միլիոն տեսակի մտքեր, մոտեցումներ, «լուծումներ» առաջարկվեցին: ՈՒ թե փորձ արվի իրար կողքի դնել Փաշինյանի ցայս արած հայտարարությունները՝ Ղարաբաղին առնչվող, ապա կունենանք ամենամեծ «բարդակներից» (ներողություն արտահայտությանս համար) մեծագույնը, որն այսօր ամենուր ստեղծվում է Փաշինյանի շուրջը` սկսած կառավարման համակարգից, ավարտած տնտեսությամբ, խորհրդարանով և արտաքին քաղաքականությամբ (երբ վերջինիս` ԵՄ հարևանության տասնամյակի հոբելյանական նկարում «կորցրել» էինք):
Ինչևէ, փաշինյանական ղարաբաղյան մոտեցումները մեկը մյուսից էկզոտիկ են` սկսած Արցախի ու Հայաստանի միացման ամռանն արտահայտած թեզից` մինչև «տան գաղտնիքը» հրապարակայնացրած Հովհաննես Իգիթյանի (ընդհանրապես ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող` նոր ֆորմատով, նոր հաշտության պայմանագիր կնքելուն առնչվող) «թեզեր», ավարտած փոքրիշատե տրամաբանական երկու մոտեցումներով, որոնց վրա կանգ առնենք՝ ասելու:


Մեկը` Արցախի բանակցություններին մասնակցելու «հրատապության» պնդումն է, մյուսը` հանրաքվեն, ինչի մասին Փաշինյանն սկզբում ակնարկներով էր խոսում, իսկ արդեն վեցժամանոց պատմական ասուլիսում բարձրաձայնեց այդ մասին: Ե՞վ: Հանրաքվեին առնչվող «և»-երն այնքան շատ են, որ դրանց անդրադառնալն իմաստ չունի: Մանավանդ որ հասկանում ես` Փաշինյանն ընդամենը մանևրում է, փորձում է ժամանակ շահել, այլ կերպ ասած` այս հարցում ևս, ինչպես մնացյալ հարցերում, «կրուտիտ» անել;
Բոլոր դեպքերում, տանք ընդամենը մեկ հարց` հանրաքվեն «ներսու՞մ, թե՞ դրսում», եղբայր: Համաժամանակյա՞ և Ղարաբաղում, և Հայաստանում: ՈՒ՞ր մնաց Արցախի մասնակցության ֆորմուլան. եթե Արցախը չի մասնակցում և «տեսլականը»: Իսկ եթե Արցախը մասնակցե՞լ է, բա էլ ի՜նչ հանրաքվե:
Մի խոսքով, երբ «բարդակը» մարդու գլխում է, լուրջ-լուրջ վերլուծություններ կատարելն էլ դառնում է անլուրջ:
Սպասենք վաշինգտոնյան հանդիպմանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao