Yerevan Perspectives International Music Festival
 

Երիտասարդական փոխանակման ծրագիր. «Ինչպես սկսել ստարտափ`երիտասարդների համար»

Երիտասարդական փոխանակման ծրագիր. «Ինչպես սկսել ստարտափ`երիտասարդների համար»
02.09.2019 | 11:50

«Ինչպես սկսել ստարտափե երիտասարդների համար մեկամյա ծրագիրը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, անապահով ընտանիքներից և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդներին: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովը: Միջազգային փորձագետները և մասնագետները, որոնք մշակել են այս ծրագիրը, կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջներին: Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետության ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և ՈՒկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):


Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 % է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում ), երկրորդն Իտալիան է `36.6 % ,երրորդը Հայաստանը` 35.1 %:
Երիտասարդական փոխանակման ծրագրի երկրորդ փուլը սեպտեմբերի 4-15-ը Երևանում կհամախմբի երիտասարդների: Հրավիրյալ երկիրը կներկայացվի չորս մասնակցով ՝ ազգային առաջնորդի ղեկավարությամբ: Այս ծրագրի առաջին փուլում երկրների առաջնորդները արդեն մարտի 30-ից ապրիլի 7-ը եղել են Հայաստանում:
Ծրագիրը կիրականացվի 3 հիմնական փուլերով՝ սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում- արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը: Ծրագրի գնահատման վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019 թ. հոկտեմբերին:


Ծրագրի շրջանակներում միջազգային մասնակից թմերը հնարավորություն կունենան ներկայացնել միմյանց գործազրկության խնդիրները իրենց երկրում, կքննարկեն հիմնական խոչընդոտները, որոնց երիտասարդները հանդիպում են աշխատանք գտնելու ճանապարհին: Թմերի առաջնորդները իրենց հերթին կփոխանցեն պրակտիկ հմտություններ, թե ինչպես կապելի է սկսել ստարտափ, որոնք են հիմնական քայլերը, ինչպես ստեղծել հաջողակ բիզնես մոդել, ինչպես գտնել ֆինանսավորման աղբյուրներ և այլն: Այս ծրագրի շրջանակներում երիտասրդները կտեղեկացվեն «Erasmus Plusե ծրագրի մասին , որը այսօր տալիս է Եվրամիությունը երիտասարդներին:
Եիրտասարդները կունենան հետաքրքիր խոսնակներ, կայցելեն այնպիսի կազմակերպություններ ինչպիսք են` Թումոն, UWC միջազգային Դիլիջանի դպրոցը, ստարտափ ստուդիոներ և կծանոթանան հաջողակ հայ երիտասարդ ձեռնակատերերի հետ: Հյուրընկալող կազմակերկությունը կկազմակերպի այցելություն Դիլիջան ևՍևան, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի մշակույթի հետ:


Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համարե: ՈՒղեցույցը հասանելի է լինելու մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով, ինչպես նաև գործող մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը պարունակում է բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Արդյունքների մասին կստեղծվի նաև տեսաֆիլմ: Այս ծրագիրը, կլինի մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:
Ծրագիրը համակարգող կազմակերպությունը «Կրթական և մշակութային կամուրջներե ՀԿ-ն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեղական և միջազգային մակարդակով: Կազմակերպության, նախագծերի և գործընկերների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀԿ-ի պաշտոնական կայքում:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao