ReAnimania 2019
 

Փակ դռ­նե­րի կող­պեք­ներն ար­դեն ժան­գո­տում են

Փակ դռ­նե­րի կող­պեք­ներն ար­դեն ժան­գո­տում են
04.10.2019 | 01:39
Այս օ­րե­րին Սյու­նի­քի մար­զի ան­տառ­նե­րի վրա աշ­նան ներ­կապ­նա­կի գույ­ներն ի­րենց ե­րանգ­նե­րով ա­ռա­վել հա­րուստ ու գայ­թակ­ղիչ են դարձ­նում բնու­թյու­նը, ո­րը սա­կայն չի ներ­դաշ­նա­կում հե­ռա­վոր Ան­տա­ռա­շատ գյու­ղի կի­սա­խար­խուլ տնե­րի հա­մայ­նա­պատ­կե­րի հետ:
Գյու­ղի ներ­կա­յիս աղ­քա­տիկ տես­քը հու­շում է, որ նախ­կի­նում էլ նույնն է ե­ղել, իսկ Ան­տա­ռա­շա­տը հին բնա­կա­վայր է, թեև հիմ­նադր­ման հս­տակ տա­րե­թի­վը հայտ­նի չէ։ Մինչև 1949 թ. գյու­ղը կոչ­վում էր Տորթ­նի։ Տորթ­նի կամ Տորթն ա­նու­նով գյու­ղը հի­շա­տակ­ված է XIII դա­րից Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նի «Սյու­նի­քի պատ­մու­թյուն» աշ­խա­տու­թյան մեջ, հա­մա­ձայն ո­րի գյուղն ընդգրկված էր Բաղք գա­վա­ռի կազ­մում և Տաթևի վան­քին վճա­րում էր 26 միա­վոր հարկ, որն ա­մե­նա­շատն էր Բաղ­քի գա­վա­ռի գյու­ղե­րի վճա­րած հար­կե­րի թվում։ Են­թադր­վում է, որ Ան­տա­ռա­շա­տի հին՝ Տորթ­նի տե­ղա­նու­նը կապ ու­նի Տորք կամ Տիր աստ­ված­նե­րի հետ։ Կար­ծիք կա նաև, որ Տորթ­նի ձևն ա­ռա­ջա­ցել է «Տեր, օրհ­նիր», «Տեր, ա­ղո­թիր», «Տուն օրհ­նե» բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րից կամ տորտ (գի­նու կա­րա­սի տա­կի նստ­վածք, դիրտ) բա­ռից։ Գյուղն Ան­տա­ռա­շատ է վե­րան­վան­վել 1949-ին։
Ան­տա­ռա­շա­տում հան­դի­պածս ա­ռա­ջին բնա­կի­չը 10-րդ դա­սա­րան­ցի Վար­դանն էր, որ այն­քան էլ զրու­ցա­սեր չէր: Նա­խընտ­րած մաս­նա­գի­տու­թյուն չու­նի, գյու­ղում մնալ չի ցան­կա­նում: «Սաղ ե­րե­խեքն ու ջա­հել­նե­րը գնա­ցել են, ես մնամ ի՞նչ ա­նեմ»:
Տի­կին Աշ­խե­նի գլու­խը խառն է, հար­սա­նի­քի ողջ ծան­րու­թյունն իր ու­սե­րին է, պատ­րաստ­վում է ա­մուս­նաց­նելու տագ­րոջ տղա­յին, ո­րի ծնող­նե­րը Ռու­սաս­տա­նում են: Գյու­ղում վեր­ջին հար­սա­նի­քը ան­ցյալ տա­րի է ե­ղել, գու­ցե այս մե­կը գյու­ղի վեր­ջին հար­սա­նիքն է, ո՞վ գի­տե: Էլ ջա­հել չի մնա­ցել, գյու­ղը դա­տարկ­վում է: «Ե­րե­խեն որ մի քիչ մե­ծա­նում ա ու սկ­սում ա խել­քը կտ­րել, էլ գյու­ղում չի ցան­կա­նում մնալ, ճամ­փեն կամ Երևանն ա, կամ Կա­պանն ու Մեղ­րին: Որ ու­զում ես ի­մա­նալ, մե­ղա­վո­րը համ պայ­ման­ներն են, համ էլ էդ ան­տեր տեխ­նի­կան ա, հե­ռա­խո­սը, կամ­պյուտ­րը, տես­նում են մյուս քա­ղաք­նե­րի կյանքն ու ո­րո­շում հե­ռա­նալ, բայց, դե, ա­ռանց հե­ռա­խո­սի ու պլան­շե­տի է­սօր տա­րեց­ներն էլ չեն կա­րո­ղա­նում ապ­րել, զան­գում են զա­վակ­նե­րին, թոռ­նե­րին, կա­րոտ­ներն առ­նում են»,- ա­սում է տի­կին Աշ­խե­նը:
Նրա խոս­քով՝ գյուղն ապ­րում է ան­տա­ռի տված բա­րիք­նե­րով. սուն­կը, մա­սու­րը, պն­դու­կը բե­րում են թե տան, թե վա­ճառ­քի հա­մար: Ո­մանք հո­ղա­մա­սում լո­բի, վա­րունգ, պո­մի­դոր են մշա­կում, հիմ­նա­կա­նում տան հա­մար, ե­թե բեր­քը շատ է, նաև վա­ճա­ռում են: Գյու­ղա­ցու ա­մե­նա­մեծ վա­խը կար­կուտն է. օ­րեր ա­ռաջ այն հո­ղին հա­վա­սա­րեց­րեց տան­ջան­քով ստա­ցած բեր­քը: Գյու­ղում եր­բեմն հայ­տն­վում են շնա­գայ­լեր, լավ է, որ ար­ջերն ան­տա­ռի խոր­քում են, գյուղ չեն մտ­նում: Ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող­նե­րը քիչ են, տա­րեց­ներն ի վի­ճա­կի չեն, ջա­հել­ներն էլ ա­նա­սու­նի հետ հա­վես չու­նեն, ուս­տի մոր­թել ու վա­ճա­ռել են: «Ձմե­ռը շուտ է սկս­վում, բայց նա­յած տար­վա: Հի­մա գյու­ղա­ցին պետք է փայ­տի հոգ­սը քա­շի, քա­նի որ մեզ մոտ 7 ա­միս ձյու­նը նս­տում է: Գազ չու­նենք, էն օ­րը ե­կել ա­մեն ծուխ հաշ­վա­ռել են, որ փայ­տով ա­պա­հո­վեն, մենք ա­թար չենք վա­ռում, բայց, դե, տված 8 խո­րա­նարդ մետր փայտն էլ չի հե­րի­քում, ով ի վի­ճա­կի է, լրա­ցու­ցիչ առ­նում ա»,- պատ­մում է Աշ­խե­նը:
Ան­տա­ռա­շա­տը հա­մայ­նք­նե­րի խո­շո­րաց­ման ար­դյուն­քում նե­րառ­վել է Կա­պան հա­մայն­քի փն­ջում: Գյուղն ու­նի 140 բնա­կիչ, իսկ ձմ­ռա­նը, երբ շա­տե­րը դար­ձյալ հե­ռա­նում են Կա­պան կամ Գո­րիս, գյու­ղում մնում է 91 բնա­կիչ, ո­րոնց կե­սից ա­վե­լին թո­շա­կա­ռու­ներ են: Ան­տա­ռա­շա­տում աշ­խա­տա­տեղ, խա­նութ, ման­կա­պար­տեզ ու դպ­րոց չկա, գյու­ղի ե­րեք ա­շա­կերտ­նե­րը հա­ճա­խում են ե­րեք կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող ՈՒխ­տա­վայր (Օխ­տար) գյու­ղի դպ­րոց:
«Ի­րա­տես»-ի հետ զրույ­ցում Ան­տա­ռա­շատ վար­չա­կան բնա­կա­վայ­րի ղե­կա­վար Ա­րա­յիկ Սարգ­սյա­նը խո­սեց խո­շո­րաց­ման ար­դյուն­քում գյու­ղի հա­մար կա­տար­վող դրա­կան աշ­խա­տան­քե­րի մա­սին:
-Ար­դեն 2 տա­րի է, ինչ Ան­տա­ռա­շա­տը խո­շո­րաց­վել է, կենտ­րո­նը Կա­պանն է: Խո­շո­րա­ցու­մից շա­հել ենք: Տասն օր ա­ռաջ էս գյու­ղը կարկ­տա­հար­վել էր, ճամ­փա­նե­րը փակ­վել էին, կենտ­րո­նից մե­խա­նիզմ ու­ղար­կե­ցին ճամ­փա­նե­րը բա­ցե­լու հա­մար, բա­ցա­սա­կան բան չեմ տե­սել, մի ե­րեք տար­վա ան­սարք տրակ­տոր ու­նեինք, նո­րից տա­րան վե­րա­նո­րո­գե­ցին, բե­րե­ցին: Հենց խո­շո­րաց­ման օր­վա­նից ավ­տո­բուս ու­նե­ցանք, նա­խա­տես­ված է 3 մի­լիոն դրամ հատ­կաց­նել մեր կեն­ցա­ղի տան տա­նի­քի վե­րա­նո­րոգ­ման հա­մար: Ջրի խն­դիր ու­նենք, հա­ջորդ տա­րի խոս­տա­ցել են 7 կմ ջրա­տա­րը փո­խա­րի­նել նոր խո­ղո­վակ­նե­րով,-պատ­մում է բնա­կա­վայ­րի ղե­կա­վա­րը:
Զրույ­ցից պարզ­վեց նաև, որ 37 տա­րի է, ինչ գյու­ղը դպ­րոց չու­նի, որ գյու­ղից ըն­տա­նիք­նե­րով հե­ռա­ցած ե­րե­խա­նե­րը եր­բեմն որ­պես դաչ­նիկ են գա­լիս, գյու­ղում հար­սա­նիք տա­րին մեկ ան­գամ է լի­նում, ծնե­լու­թյու­նը ցածր է, եր­կու ջա­հել ըն­տա­նիք կա, մե­կում սպա­սում են ե­րե­խա­յի ծնն­դին, այ, դա ու­րա­խու­թյուն է: Գյու­ղի ա­մե­նա­տա­րեց բնա­կի­չը 91 տա­րե­կան Ար­տա­վազդն է, մյու­սը կին է՝ 90 տա­րե­կան: Ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նած­ներ շատ կան, 30 ըն­տա­նիք հե­ռա­ցել է Ռու­սաս­տան, ձմ­ռա­նը գյու­ղում 10 բնա­կիչ է մնում:
Ան­տա­ռա­շատ­ցի 65-ա­մյա Յու­րա­յի հա­մար գյու­ղի կյան­քը դժ­վար է, բայց ար­դեն հար­մար­վել են: Ապ­րում էր Կա­պա­նում, հե­տո տե­ղա­փոխ­վեց Մեղ­րի, անձ­նա­կան կյան­քը չդա­սա­վոր­վեց, ու ո­րո­շեց վե­րա­դառ­նալ գյուղ, որ մայ­րը մե­նակ չմ­նա: Թեև գյու­ղում ա­մուս­նա­ցած քույ­րը եր­բեմն գա­լիս է տուն-տե­ղը մաք­րում, ու­տե­լիք պատ­րաս­տում, բայց որ­պես­զի մայ­րը միայ­նակ չմ­նա տա­նը, վե­րա­դար­ձել է, բա­ցի դա ար­դեն հաշ­ման­դամ է, ինքն էլ մե­նակ չի կա­րող ապ­րել: Պատ­մում է, որ ջա­հել տա­րի­քում հե­ռա­ցել է գյու­ղից, ու ներ­կա­յումս այն տա­րի­նե­րից ի վեր ո­չինչ չի փոխ­վել գյու­ղում:
-Շտա­պօգ­նու­թյուն ե­թե կան­չենք, ժա­մեր հե­տո կամ կգա, կամ չէ, գյու­ղը 25 կի­լո­մետր Կա­պա­նից հե­ռու է, ո՞նց շուտ գա: Ան­տա­ռից փայտ բե­րող չկա, 8 կու­բա­մետ­րից ա­վե­լի չեն տա­լիս, ան­տա­ռից կտ­րել չեն թող­նում, ծախ­վող փայտն էլ թանկ է: Տար­վա մեջ գնում եմ ան­տա­ռից թա­փած ծա­ռե­րը բե­րում, վա­ռում ենք: Ան­տա­ռա­պե­տը որ բռ­նի, տու­գա­նում է, գի­տենք որ չի թույ­լատր­վում, բե­րենք զո­ռով տու­գանք­վե՞նք: Ձմե­ռը մի 15 տուն կա, ո­րի եր­դի­կից ծուխ է բարձ­րա­նում: Տնե­րը շատ աղ­քատ են, հիմ­նա­կան գործ չկա, գնում են Կա­պան աշ­խա­տե­լու: Զբաղ­վե­լու բան չկա: Էն օ­րը ու­ժեղ անձրև էր, սե­լա­վա­ջու­րը լց­վեց հո­ղա­մա­սը, ինչ մշա­կել էինք, լրիվ փչաց­րեց, տա­նի­քից էլ տուն լց­վեց: Ոտքս կոտր­ված է, չեմ էլ կա­րո­ղա­նում կար­գի բե­րել, ջա­հել էլ չկա, որ խնդ­րեմ գան օգ­նեն, մի քա­նիսն են, ա­ռա­վո­տից գնում են, գի­շե­րով վե­րա­դառ­նում աշ­խա­տան­քից:
Գյու­ղում շա­տե­րի հետ զրու­ցե­ցի, ցա­վով էին պատ­մում, որ գյուղն ար­դեն լք­ված տան է նման, որ ջա­հել­ներն ի­րենց կա­նանց ու ե­րե­խա­նե­րի հետ որ­պես դաչ­նիկ են գա­լիս, ո­մանք էլ ընդ­հան­րա­պես չեն գա­լիս, ու կող­պե­քած դռ­նե­րը մնում են բա­նա­լուն կա­րոտ:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao