...Այ­լա­սեր­ված­նե­րին մեր գլ­խին նս­տեց­նե­լու հա­մար

...Այ­լա­սեր­ված­նե­րին մեր գլ­խին նս­տեց­նե­լու հա­մար
20.12.2019 | 00:04
Դեկ­տեմ­բե­րի 18-ին, Հա­յաս­տա­նում գոր­ծող, այս­պես կոչ­ված, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի հա­յաս­տա­նյան կա­ռույ­ցի («Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­ներ-Հա­յաս­տան») նա­խա­ձեռ­նու­թյամբ ու կազ­մա­կերպ­մամբ, «Դաբ­լԹ­րի բայ Հիլ­թոն Երևան» հյու­րա­նո­ցի «Մի­լա­նո» սրա­հում հա­վաք­վել են ի­րար գլ­խի ու քն­նար­կել Հա­յաս­տա­նի կոր­ծան­ման Սո­րո­սի դա­վա­դիր ծրա­գի­րը` ամ­փոփ­ված Հա­յաս­տա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան մշ­տա­դի­տարկ­ման ամ­փոփ ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­նող եր­կու թե­մա­տիկ զե­կույց­նե­րում:
2020 թ. հուն­վա­րին Ժնևում ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ հան­րա­յին լս­մանն ըն­դա­ռաջ, Հա­մընդ­հա­նուր պար­բե­րա­կան դի­տարկ­ման (այ­սու­հետ՝ ՀՊԴ) շր­ջա­նա­կում վե­րոն­շյալ զե­կույց­նե­րը ներ­կա­յաց­նե­լու է ՀՀ-ում գոր­ծող ա­վե­լի քան 60 հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն միա­վո­րող «Գոր­ծըն­կե­րու­թյուն հա­նուն բաց հա­սա­րա­կու­թյան» նա­խա­ձեռ­նու­թյու­նը:
«Քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյու­նը ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի 35-րդ նս­տաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի Հա­մընդ­հա­նուր պար­բե­րա­կան դի­տարկ­մանն ըն­դա­ռաջ» վեր­տա­ռու­թյամբ հան­րա­յին քն­նարկ­ման նպա­տակն էր, ինչ­պես նշ­ված է ֆեյս­բու­քյան հա­մա­պա­տաս­խան է­ջում, «ներ­կա­յաց­նել քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կող­մից ներ­կա­յաց­ված զե­կույց­նե­րը և քն­նար­կում ծա­վա­լել մար­դու ի­րա­վունք­նե­րի ու հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րի, և Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող բա­րե­փո­խում­նե­րի օ­րա­կար­գի շուրջ»:
Եր­կու մա­սից բաղ­կա­ցած և այս տար­վա հու­լի­սին ար­դեն պատ­րաստ­ված-հրա­տա­րակ­ված այդ զե­կույց­նե­րին ա­ռա­ջի­կա­յում դեռ հան­գա­մա­նո­րեն կանդ­րա­դառ­նանք: Այժմ ներ­կա­յաց­նենք, թե Հա­յաս­տա­նի կող­մից «Ըստ ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի ՀՊԴ-ի 35-րդ նիս­տին (20-31 հուն­վա­րի, 2020 թ.) մի խումբ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից ներ­կա­յաց­վե­լիք հա­մա­տեղ զե­կույ­ցի», դրա հե­ղի­նակ­ներն ինչ­պես են պատ­կե­րաց­նում Հա­յաս­տա­նում խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րը:
«Խտ­րա­կա­նու­թյան և գեն­դե­րա­յին հա­վա­սա­րու­թյան խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՊԴ-ի երկ­րորդ շր­ջա­փու­լի ըն­թաց­քում ստաց­ված հանձ­նա­րա­րա­կան­նե­րի մեծ մա­սը մնում է չկա­տար­ված: Պե­տու­թյու­նը չի ըն­դու­նել ըն­տա­նե­կան բռ­նու­թյան և խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի մա­սին ար­դյու­նա­վետ օ­րեն­սդ­րու­թյուն և չի վա­վե­րաց­րել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան…»:
Ըստ զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րի, «ա­վե­լին, ար­դյու­նա­վետ մի­ջոց­ներ չեն ձեռ­նարկ­վել ա­տե­լու­թյան խոս­քի և ԼԳԲ­ՏԻ (լես­բի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­գեն­դեր, ին­տեր­սեքս.- Ծ. Հ.) ան­ձանց նկատ­մամբ ա­տե­լու­թյան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի, ինչ­պես նաև ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի ուղ­ղու­թյամբ»:
Որ­պես­զի ան­տե­ղյակ ըն­թեր­ցո­ղը թյու­րի­մա­ցու­թյան զոհ չդառ­նա, հարկ է պար­զա­բա­նել, որ «ա­տե­լու­թյան խոս­քի» դեմ պայ­քար ա­սե­լով ու գրե­լով, զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րը Նի­կո­լի զոմ­բի­նե­րի ու, կար­ծում ենք, հաս­կա­նա­լի է, թե ում կող­մից վարձ­ված ֆեյ­քե­րի կող­մից սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ծա­վալ­վող ու գնա­լով ա­հագ­նա­ցող ա­տե­լու­թյան խոս­քի, այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի հաս­ցեին ցան­կա­ցած քն­նա­դա­տու­թյան (նույ­նիսկ այն չկար­դա­ցած, սոսկ վեր­նա­գի­րը կամ հոդ­վա­ծի ա­ռա­ջին մի քա­նի տո­ղը կար­դա­ցած) հե­ղի­նա­կի հաս­ցեին զր­պար­տու­թյան, հայ­հո­յան­քի ու վի­րա­վո­րան­քի այլ դրսևո­րում­նե­րի, վայ­րա­հա­չու­թյան ու սպառ­նա­լիք­նե­րի դեմ պայ­քա­րը (ին­չը, ի­րոք, շատ անհ­րա­ժեշտ է) կամ, լա­վա­գույն դեպ­քում. միայն դա նկա­տի չու­նեն, այլ նաև ԼԳԲՏ ան­ձանց կող­մից այ­լա­սեր­ման քա­րո­զի և ան­թույ­լատ­րե­լի այլ դրսևո­րում­նե­րի, նրանց մեղ­քի քն­նա­դա­տու­թյան դեմ պայ­քա­րը` այդ քն­նա­դա­տու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նե­լով իբրև ա­տե­լու­թյան խոսք: Հենց սա՛ է նրանց նպա­տակ­նե­րից մե­կը:
Ինչ վե­րա­բե­րում է նրան, թե Հա­յաս­տա­նը չու­նի ար­դյու­նա­վետ մի­ջոց­ներ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի ուղ­ղու­թյամբ, ա­պա դա զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րի կող­մից պար­զա­պես հե­րյու­րանք է, ո­րի նպա­տա­կը, կար­ծում եմ, Հա­յաս­տա­նը սևաց­նե­լը, վար­կա­բե­կելն է ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դում, մեր երկ­րի վրա, այս­պես ա­սած, «տղա կան­չե­լը»: Մինչ­դեռ ի­րա­կա­նու­թյու­նը նախ այն է, որ Հա­յաս­տա­նում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյուն չկա` չնա­յած նույ­նիսկ նրան, որ Պա­կիս­տա­նից, Ֆի­լի­պին­նե­րից, Հնդ­կաս­տա­նից և այլ եր­կր­նե­րից այս­քան մարդ է լց­վել Հա­յաս­տան, ո­րոնց մի մասն ի­րեն պար­զա­պես լկ­տի է պա­հում, նույ­նիսկ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րում մի երկ­րում, որ­տեղ ի­րեն հյու­րի կամ ժա­մա­նա­կա­վոր կեն­վո­րի կար­գա­վի­ճա­կում պետք է զգար:
Երկ­րորդ. ՀՀ-ում ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյու­նը` նրանց ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­ներն ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի խախ­տե­լը քրեո­րեն պատ­ժե­լի է (ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 143-րդ հոդ­ված), նրանց նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյունն ար­գել­ված է նույ­նիսկ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ: Խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րե­լու հա­մար խտ­րա­կա­նու­թյու­նը քրեա­կա­նաց­նե­լուց (ին­չը ՀՀ-ում վա­ղուց ար­ված է) ա­վե­լի ար­դյու­նա­վետ մի­ջոց պար­զա­պես գո­յու­թյուն չու­նի:
Ըստ հի­շյալ զե­կույ­ցի, «Խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի մա­սին հա­մա­պար­փակ օ­րեն­սդ­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­ցի­նե­րին զր­կում է խտ­րա­կա­նու­թյան նկատ­մամբ ար­դյու­նա­վետ ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյու­նից: 2018 թվա­կա­նի մար­տին կա­ռա­վա­րու­թյու­նը ներ­կա­յաց­րեց խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի մա­սին օ­րեն­քի նոր նա­խա­գիծ: Օ­րեն­քի նա­խա­գիծն անդ­րա­դառ­նում է գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյան բա­ցե­րին` մաս­նա­վո­րա­պես տա­լով խտ­րա­կա­նու­թյան և դրա տե­սակ­նե­րի սահ­մա­նու­մը և ամ­րագ­րե­լով ա­պա­ցուց­ման պար­տա­վո­րու­թյան բաշխ­ման սկզ­բուն­քը: Այ­նուա­մե­նայ­նիվ, այն տու­ժող­նե­րին չի տա­լիս ար­դյու­նա­վետ մե­խա­նիզմ­ներ ի­րա­վուն­քի վե­րա­կան­գն­ման և ի­րա­վա­կան ար­դյու­նա­վետ պաշտ­պա­նու­թյուն ստա­նա­լու հա­մար և չի ստեղ­ծում հա­վա­սա­րու­թյան ար­դյու­նա­վետ և ան­կախ ազ­գա­յին մար­մին:
Նա­խա­գի­ծը բա­ցա­հայտ կեր­պով չի ար­գե­լում խտ­րա­կա­նու­թյու­նը ըստ մար­դու ի­րա­վունք­նե­րի մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րով ճա­նաչ­ված մի շարք պաշտ­պան­ված հատ­կա­նիշ­նե­րի` նե­րա­ռյալ սե­ռա­կան կողմ­նո­րո­շու­մը և գեն­դե­րա­յին ինք­նու­թյու­նը: Օ­րեն­քի նա­խա­գի­ծը հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին խտ­րա­կա­նու­թյան դեպ­քե­րով գոր­ծեր ներ­կա­յաց­նել դա­տա­րան (ա­հա թե նաև ին­չի են ձգ­տում զե­կույ­ցի հե­ղի­նակ հա­յաս­տա­նյան ո­րոշ ՀԿ-ներ, ո­րոնց ան­վա­նում­նե­րը դեռ կհ­րա­պա­րա­կենք): Սա սահ­մա­նա­փա­կում է ար­դա­րա­դա­տու­թյան մատ­չե­լիու­թյու­նը ա­ռա­վել մար­գի­նա­լաց­ված խմ­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար և խո­չըն­դո­տում հա­մա­կար­գա­յին խտ­րա­կա­նու­թյան դրսևո­րում­նե­րին դրսևո­րում­նե­րի դեն (հենց այս­պես էլ գր­ված է ի­րենց տպա­գիր նյու­թում, ո­րի խմ­բագր­ման, հրա­տա­րակ­ման հա­մար ստաց­ված գու­մա­րը թող­նում ենք ձեր երևա­կա­յու­թյա­նը.- Ա. Հ.) քայ­լեր ձեռ­նար­կե­լուն: Ար­դա­րա­դա­տու­թյան մատ­չե­լիու­թյան հա­վե­լյալ խո­չըն­դոտ է նաև այն, որ օ­րեն­քը չի նա­խա­տե­սում ի­րա­վա­կան ա­ջակ­ցու­թյուն խտ­րա­կա­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց, ո­րոնք փոր­ձում են վե­րա­կանգ­նել ի­րենց ի­րա­վունք­նե­րը:
Հա­վա­սա­րու­թյան ազ­գա­յին մար­մի­նը, ո­րը նա­խա­տես­ված է օ­րեն­քում, լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փակ շր­ջա­նակ ու­նի, ո­րը խա­թա­րե­լու է մարմ­նի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը: Մաս­նա­վո­րա­պես, մար­մի­նը զրկ­ված է դա­տա­վա­րա­կան և ա­ջակ­ցու­թյան ա­ռանց­քա­յին գոր­ծա­ռույթ­նե­րից և ու­նի հան­րա­յին ի­րա­զեկ­ման և հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հա­վա­սա­րու­թյու­նը խթա­նե­լու և խտ­րա­կա­նու­թյու­նը կան­խար­գե­լե­լու սահ­մա­նա­փակ գոր­ծա­ռույթ: Ա­վե­լին, նա­խա­տես­ված է, որ հա­վա­սա­րու­թյան մար­մի­նը գոր­ծե­լու է միայն որ­պես Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին կից խոր­հր­դատ­վա­կան մար­մին և զրկ­ված է լի­նե­լու ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման լիա­զո­րու­թյուն­նե­րից: Որ­պես Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մի մաս, հա­վա­սա­րու­թյան մարմ­նի ի­րա­վա­սու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ­վե­լու են խտ­րա­կա­նու­թյան դեպ­քե­րով Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին խոր­հր­դատ­վու­թյան տրա­մադ­րե­լով: Մար­մի­նը հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­նա­լու ինք­նու­րույն ստա­նալ ու քն­նել ան­հա­տա­կան բո­ղոք­ներ և ըն­դու­նել խտ­րա­կա­նու­թյան փաս­տով պար­տա­դիր ո­րո­շում­ներ» (մեջ­բե­րու­մը, կրկ­նում ենք, ներ­կա­յաց­ված է ա­ռանց խմ­բագր­ման ու սր­բագր­ման- Ա. Հ.)։
Վե­րոն­շյալ զե­կույ­ցով դրա հե­ղի­նակ­ներն ա­ռա­ջար­կել են նշել բա­ցա­հայտ կեր­պով մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քով ճա­նաչ­ված խտ­րա­կա­նու­թյան բո­լոր պաշտ­պան­ված հատ­կա­նիշ­նե­րը` խու­սա­փե­լու ի­րա­վա­կան ա­նո­րո­շու­թյու­նից, սահ­մա­նել հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից հան­րա­յին շա­հի հիմ­քով խտ­րա­կա­նու­թյան գոր­ծե­րով դա­տա­կան հայ­ցեր ներ­կա­յաց­նե­լու ի­րա­վուն­քը:
Զե­կույ­ցով ա­ռա­ջարկ­ված է նաև ա­պա­հո­վել ի­րա­վա­կան ա­ջակ­ցու­թյուն խտ­րա­կա­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց, ո­րոնք փոր­ձում են վե­րա­կանգ­նել ի­րենց ի­րա­վունք­նե­րը, լիա­զո­րել հա­վա­սա­րու­թյան մարմ­նին ի պաշ­տո­նե ի­րա­կա­նաց­նել հե­տաքն­նու­թյուն, տրա­մադ­րել ի­րա­վա­կան ա­ջակ­ցու­թյուն և այլ խոր­հր­դատ­վու­թյուն խտ­րա­կա­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց, ներ­կա­յաց­նել վեր­ջին­նե­րիս դա­տա­րա­նում, խտ­րա­կա­նու­թյան դեպ­քե­րով հայ­ցեր ներ­կա­յաց­նել դա­տա­րան:
Հա­յաս­տա­նում չի ըն­դուն­վե­լու նույ­նիսկ խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի մա­սին ՀՀ օ­րեն­քի նոր նա­խա­գի­ծը, ո­րի ըն­դու­նու­մը նա­խա­տես­ված է թշ­նա­մու գրած Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յով, դա պար­զա­պես թույլ չի տր­վե­լու, իսկ այն պատ­գա­մա­վոր­նե­րը, ո­րոնք կփոր­ձեն դեմ գնալ ընտ­րող­նե­րի կամ­քին, պար­զա­պես կհայ­տն­վեն ան­նա­խան­ձե­լի վի­ճա­կում: Սա­կայն, ինչ­պես ար­դեն հայտ­նի դար­ձավ վե­րոն­շյալ զե­կույ­ցից, դրա հե­ղի­նակ­նե­րը փոր­ձում են ոչ միայն հաս­նել հի­շյալ օ­րեն­քի ըն­դուն­մա­նը, այլև «բա­րե­լա­վե­լով» այն, ա­վե­լի խս­տաց­նել, Հա­յաս­տա­նում նույ­նիսկ ստեղ­ծել յու­րօ­րի­նակ «պո­լի­ցիա»` այ­լա­սեր­ված­նե­րին մեր գլ­խին նս­տեց­նե­լու հա­մար: Մեկ ան­գամ ևս կրկ­նում եմ` ծոծ­րակ­ներդ կտես­նեք, դա չեք տես­նի:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ