Իշխա­նու­թ­յունն այս ան­գամ էլ «աչ­քը դրել» է «Հայ­փոս­տի» վրա

Իշխա­նու­թ­յունն այս ան­գամ էլ «աչ­քը դրել» է «Հայ­փոս­տի» վրա
17.04.2020 | 00:28
Հա­յաս­տա­նի կարևոր կա­ռույց­նե­րի մե­կի՝ «Հայ­փոստ» ՓԲԸ-ի ղե­կա­վար կազ­մը իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է յու­րա­յին­նե­րով հա­մալ­րել։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, իշ­խա­նու­թյունն ակ­տիվ լծ­վել է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րի՝ Հայկ Ա­վա­գյա­նի փո­փոխ­ման հար­ցը գլուխ բե­րե­լու գոր­ծին։ Եր­կա­րա­մյա տնօ­րե­նին, սա­կայն, հե­ռաց­նելն այն­քան էլ հեշտ չէ, քա­նի որ կա­ռա­վա­րու­թյու­նը չի կա­րող գր­չի մեկ հար­վա­ծով ա­զատ­վել տնօ­րե­նից, ՓԲԸ-ի տնօ­րե­նի նշա­նա­կումն ու ա­զա­տումն ի­րա­կա­նաց­նում է Դի­տորդ խոր­հուր­դը, որ­տեղ ընդգրկված են տար­բեր կա­ռույց­ներ ներ­կա­յաց­նող ան­ձինք։
Սա­կայն, նույն աղ­բյու­րի փո­խանց­մամբ, Հայկ Ա­վա­գյա­նից ա­զատ­վե­լու այս իշ­խա­նու­թյան ցան­կու­թյունն այն­քան մեծ է, որ բարձր տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րար Հա­կոբ Ար­շա­կյա­նը ո­րո­շել է ինք­նագ­լուխ ա­մեն ինչ ա­նել և սե­փա­կան մար­դուն բե­րել տնօ­րե­նի պաշ­տո­նին, բայց նրան հաս­կաց­րել են, որ դա նրա ո­րո­շե­լիք խն­դի­րը չէ։ Ա­վե­լին, ան­գամ Դի­տորդ խոր­հր­դի ան­դամ­նե­րի հա­մար է զար­մա­նա­լի ե­ղել, թե ին­չու են հան­կարծ, ա­ռանց լուրջ պատ­ճա­ռա­բա­նու­թյան ո­րո­շել «Հայ­փոստ» ՓԲԸ-ի ղե­կա­վա­րին աշ­խա­տան­քից ա­զա­տել։ Քա­նի որ իշ­խա­նու­թյան մարդն ան­գամ պետք է մր­ցույ­թով նշա­նակ­վի, նա­խա­րա­րու­թյու­նը մտադր­վել է գոր­ծող տնօ­րե­նին պար­տադ­րել սե­փա­կան դի­մու­մի հա­մա­ձայն հե­ռա­նալ։ Այս ա­մե­նում ու­շագ­րավն այն է, որ տնօ­րե­նի հե­ռաց­ման հա­մար պատ­կան նա­խա­րա­րու­թյու­նը ոչ մի բաց­թո­ղում, թե­րու­թյուն, ձա­խո­ղում չի նշել, խն­դիր է դր­ված` հե­ռա­նալ և վերջ։
«Ի­րա­տե­սը» կշա­րու­նա­կի հե­տա­մուտ լի­նել խնդ­րին և բա­ցա­հայ­տել, թե ով է փո­խա­րի­նե­լու Հայկ Ա­վա­գյա­նին, և ինչ ծրագ­րեր ու­նի իշ­խա­նու­թյունն այս ըն­կե­րու­թյան հետ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ