ReAnimania 2019
 

Ձեռ­քից տա­նում էին

Ձեռ­քից տա­նում էին
08.10.2019 | 00:17
Ին­չու քա­ղա­քա­կա­նու­թյու­նից լրիվ կտր­ված Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյա­նը կր­կին կու­սակ­ցա­կան ակ­տիվ աշ­խա­տան­քի է ան­ցել։ Ժա­մա­նա­կին մս­խած քա­ղա­քա­կան կա­պի­տա­լը այ­սօր հա­զիվ թե հնա­րա­վոր լի­նի վե­րա­կանգ­նել, ու­րեմն ի՞նչն է ան­հան­գս­տաց­րել Հով­հան­նի­սյա­նին։ Ակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն վե­րա­դառ­նա­լու պատ­ճա­ռը ոչ թե իշ­խա­նու­թյանն ա­ջակ­ցե­լը կամ նախ­կին­նե­րի հետ նրա դեմ պայ­քա­րելն է, այլ ըն­դա­մե­նը միջ­նորդ լի­նե­լը։ «Ո՛չ պա­րոն Փա­շի­նյա­նը, ո՛չ ես ոչ ա­ռա­ջինն ենք, ոչ էլ վեր­ջի­նը, մենք միա­սին պետք է պատ­րաս­տենք նոր Հա­յաս­տա­նը հա­ջոր­դի հա­մար: Մեր խն­դիրն այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մե­նիշ­խա­նու­թյան, անձ­նա­վոր­ված իշ­խա­նու­թյան ճամ­փով, այլ պատ­րաս­տենք նոր ՀՀ-ն հա­ջոր­դի հա­մար»,- հայ­տա­րա­րել է Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյա­նը։
Ի­րա­կա­նում «Ժա­ռան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան հիմ­նա­դի­րը ոչ թե միջ­նոր­դու­թյան ան­հա­գուրդ ցան­կու­թյուն ու­նի, այլ, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, կու­սակ­ցու­թյու­նը կորց­նե­լու վտանգ է զգա­ցել։ Որ­պես­զի իր «շա­հած-պա­հած» քա­ղա­քա­կան միա­վո­րը վերջ­նա­կա­նա­պես «չթռ­չի» ձեռ­քից, նա նո­րից փոր­ձում է կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րու­մը ան­ձամբ ստանձ­նել։ Թե ինչ ճա­կա­տա­գիր կու­նե­նա վե­րա­կազ­մա­վոր­ված կու­սակ­ցու­թյու­նը, ժա­մա­նա­կը ցույց կտա, ինչ­պես Հով­հան­նի­սյանն է ա­սում, երբ այդ «հա­ջոր­դը» գա։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao