«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Դա կի­նո չէ, գու­ցե նոր ժան­րի նա­խա­տիպ է»

«Դա կի­նո չէ, գու­ցե նոր ժան­րի նա­խա­տիպ է»
25.04.2020 | 00:02

Այս օ­րե­րին Սոս Սարգ­սյա­նի ան­վան հա­մազ­գա­յին պե­տա­կան թատ­րո­նի դե­րա­սան­նե­րը ներ­կա­յա­նում են «Ա­ռա­կա­նի» առ­ցանց նա­խագ­ծով` միա­վո­րե­լով հու­մորն ու ի­մաս­տու­թյու­նը, խա­ղը և կյան­քը: «Ա­ռա­կա­նուն» հա­ջոր­դե­լու է հա­մազ­գա­յին թատ­րո­նի դե­րա­սան Վար­շամ Գևոր­գյա­նի նոր նա­խա­գի­ծը: Թա­տե­րա­կան կյան­քում սպաս­վող փո­փո­խու­թյուն­նե­րի, ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վեր­նե­րի, կեն­դա­նի շփ­ման պա­կա­սի ու դրա վտանգ­նե­րի, ինչ­պես նաև վե­րոն­շյալ նա­խագ­ծի մա­սին զրու­ցել ենք ՎԱՐ­ՇԱՄ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ հետ:

-Ի՞նչ եք ա­նում ար­տա­կարգ դրու­թյան օ­րե­րին, տրա­մադ­րու­թյունն ինչ­պի­սի՞ն է:
-Տանն եմ՝ ըն­տա­նի­քիս հետ, բայց ճն­շող է, ինչ խոսք, ա­զա­տու­թյու­նից թե­կուզ մի քիչ զրկ­վե­լը, հա­ճե­լի չէ:
-Այ­նուա­մե­նայ­նիվ, կա­պը «հան­դի­սա­տե­սի» հետ պահ­պան­վում է: Մշա­կու­թա­յին տա­րա­տե­սակ առ­ցանց մի­ջո­ցա­ռում­ներ են կյան­քի կոչ­վում: Ի՞նչ կա­սեք սպաս­վող նա­խագ­ծի մա­սին:
-«22 փրո­դաքշ­նի» և Հա­մազ­գա­յին թատ­րո­նի հա­մա­գոր­ծա­կու­թյան ար­դյուն­քում նոր հե­տաքր­քիր ձևա­չափ ու­նե­ցող նա­խագ­ծով ենք ներ­կա­յա­նա­լու: Ակնկալում ենք ԿԳՄՍ նախարարության օժանդակությունը: Ընտ­րել ենք գրա­կան գործ, դե­րա­բաշ­խում է ար­վել: Ա­ռա­ջար­կել եմ, որ դե­րա­սան­նե­րից ա­մեն մեկն ինքն ի­րեն նկա­րա­հա­նի տվյալ տե­սա­րա­նում: Տե­սա­նյու­թերն ու­ղար­կե­լու են ինձ, մոն­տա­ժե­լու եմ, որ ստաց­վի ամ­բող­ջա­կան նյութ: Ա­ռա­ջին ան­գամ է նման մտահ­ղա­ցում կյան­քի կոչ­վում, նաև դրա­նով է այն թանկ ինձ հա­մար:
-Նա­խագ­ծի բուն նպա­տա­կը ո՞րն է:
-Ան­գործ չմ­նալ, աշ­խա­տել և այն­պի­սի բան ա­նել, որ հե­տաքր­քիր լի­նի ոչ միայն ինձ, այլև մեր դե­րա­սան­նե­րի հա­մար: Հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում տանն ինք­նու­րույն ստեղ­ծա­գոր­ծե­լու, այս դեպ­քում՝ և՛ որ­պես դե­րա­սան, և՛ ռե­ժի­սոր, և՛ օ­պե­րա­տոր, և՛ դի­մա­հար­դար: Ես դե­րա­սան­նե­րին հու­շում եմ, որ սա նաև ան­կեղ­ծա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն է. երբ ոչ ոք չկա, մե­նակ դու ես, ինչ­պե՞ս կխա­ղաս, ի՞նչ մո­տե­ցում կու­նե­նաս: Տես­նենք ինչ կս­տաց­վի:
-Ա­սել է թե՝ ինքդ քե՞զ ես խա­ղում:
-Ա­յո, բայց կան գրա­կան հիմք և կոնկ­րետ դե­րա­կա­տա­րում­ներ: Ներ­կա­յաց­վե­լու է Վա­հան Թո­թո­վեն­ցի «Կյան­քը հին հռով­մեա­կան ճա­նա­պար­հի վրա» ինք­նա­կեն­սագ­րա­կան վի­պա­կը, որ­տեղ պատ­մու­թյուն­ներ են մոր մա­սին, հոր, հո­րաք­րոջ և այլն: Ըստ այդմ էլ՝ դե­րա­բաշ­խում ենք ա­րել, և այն, ինչ ըն­թերց­վե­լու է, պետք է խա­ղան, նկա­րա­հա­նեն: Դա կի­նո չէ, գու­ցե նոր ժան­րի նա­խա­տիպ է, հե­տաքր­քիր մտահ­ղա­ցում, որ ծն­վել է մե­կու­սա­ցու­մից:
-Ե՞րբ հան­դի­սա­տե­սին կներ­կա­յաց­վի նա­խա­գի­ծը:
-Մինչև «Ա­ռա­կա­նին» ա­վարտ­վի, հա­վա­նա­բար այս նա­խա­գի­ծը պատ­րաստ կլի­նի: Նա­խա­տես­վում է հե­ռար­ձա­կել ե­կող ամս­վա սկզ­բին: Ի­րա­վի­ճա­կը, ո­րում մենք ապ­րում ենք, նոր պա­հանջ­ներ է թե­լադ­րում, ա­ռա­ջին հեր­թին՝ ա­րա­գու­թյուն, ռիթմ:
-Ի՞նչ եք կար­ծում, այն, ինչ ար­վում է այս օ­րե­րին, շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նա՞, թե՞ ըն­կա­լե­լի ու հե­տաքր­քիր կլի­նի մե­կու­սաց­ման օ­րե­րին:
-Նույ­նիսկ ե­թե միայն այս ըն­թաց­քում հա­ճե­լի դարձ­նենք մարդ­կանց օ­րը, կա­րող ենք ա­սել, որ նա­խա­գի­ծը ծա­ռա­յել է իր նպա­տա­կին: Բայց, ի­հար­կե, փոր­ձում ենք այն­պի­սի բան ստեղ­ծել, որ հե­տո էլ կյանք ու­նե­նա: Ի վեր­ջո, հա­մա­վա­րակն ու դրա­նով պայ­մա­նա­վոր­ված այս մե­կու­սա­ցու­մը ե­թե շուտ էլ վեր­ջա­նան, դեռ եր­կար հիշ­վե­լու են:
-Գրա­կան գոր­ծերն ու ի­րա­կա­նու­թյու­նը փոխ­կա­պակց­ված են, ե­թե չա­սենք՝ ծն­վում են մե­կը մյու­սից: ՈՒ­րեմն, հա­վա­նա­բար, կլի­նեն գոր­ծեր (նախ­կի­նում գր­ված), ո­րոն­ցում կա­րող ենք տես­նել այս օ­րե­րը:
-Ընդ­հան­րա­պես շատ հե­տաքր­քիր պա­տա­հա­կա­նու­թյուն­ներ են լի­նում, ո­րոնց չես կա­րող նա­յել ուղ­ղա­կի որ­պես պա­տա­հա­կա­նու­թյան: Ինքս ա­մեն ին­չի մեջ կապ եմ տես­նում, ինչ-որ սցե­նար եմ գտ­նում: Դա­սա­կան գոր­ծե­րը, ա­յո, հենց դրա­նով են ա­ռանձ­նա­նում, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար են: Հենց այս գոր­ծի մեջ կան հատ­ված­ներ, որ կա­րե­լի է այ­սօր­վան վե­րագ­րել: Կադ­րե­րը կլի­նեն այ­սօր­վա մա­սին, բայց գրա­կան գոր­ծը չենք շե­ղի, կար­դա­լու ենք, ինչ որ գր­վել է: Այդ նմա­նու­թյու­նը հան­դի­սա­տեսն էլ կտես­նի:
-Թատ­րո­նը զրկ­ված է ա­մե­նա­կարևոր բա­ղադ­րի­չից՝ կեն­դա­նի շփու­մից: Հա­մա­ցան­ցով ներ­կա­յա­նա­լու հնա­րա­վո­րու­թյունն ի՞նչ վտանգ­ներ ու­նի: Ի վեր­ջո, երբ այս մղ­ձա­վանջն անց­նի, մար­դիկ կա­րող են չհե­տաք­րք­վել ար­դեն տե­սած (առ­ցանց) ներ­կա­յա­ցում­նե­րով:
-Կեն­դա­նի շփ­ման կա­րի­քը լի­նե­լու է: Այս­տեղ ու­րիշ խն­դիր­ներ եմ տես­նում: Հա­ճախ հա­մա­ցան­ցա­յին ի­րա­կա­նու­թյու­նը խիստ տար­բեր է դր­սի մեր ապ­րած կյան­քի ի­րա­կա­նու­թյու­նից: Հի­մա մար­դիկ զրկ­ված են ի­րա­կան ի­րա­կա­նու­թյու­նից, այ­սինքն՝ ամ­բող­ջո­վին կախ­ված են հա­մա­ցան­ցի տե­ղե­կատ­վու­թյու­նից, առ­ժա­մա­նակ զրկ­ված տնից դուրս գա­լու, ճիշտն ու սխա­լը, իրադարձությունների տրամաբանությունը զատելու հնա­րա­վո­րու­թու­նից: Ինչ վե­րա­բե­րում է թատ­րոն-հան­դի­սա­տես կա­պին, ի­րա­կան շփ­մա­նը, դրա կա­րիքն այն­քա՜ն շատ է, թա­տե­րա­սեր­նե­րը կա­րո­տել են ներ­կա­յա­ցում­նե­րին: Մենք միայն Սոս Սարգ­սյա­նի 90-ա­մյա­կին նվիր­ված հա­մերգ-ներ­կա­յաց­ման տե­սագ­րու­թյունն ենք հա­մա­ցան­ցով ներ­կա­յաց­րել: Պատ­րաստ ենք աշ­խա­տե­լու, նոր ձևա­չա­փեր գտ­նե­լու, բայց հա­մա­ցան­ցում չտե­ղադ­րե­լու մեր բե­մադ­րու­թյուն­նե­րը: Հարցն այն չէ, որ հե­տո մար­դիկ չեն ու­զե­նա նո­րից տես­նել ար­դեն տե­սա­ծը, պար­զա­պես տե­սագ­րած ներ­կա­յա­ցու­մը չու­նի այն ազ­դե­ցու­թյու­նը, որ կեն­դա­նի դի­տումն է տա­լիս:
-Ի՞նչ եք կար­ծում՝ կա՞ր դա­դա­րի կա­րիք: Գու­ցե սա ա­ռի՞թ է՝ ա­մեն ինչ նո­րից ու նո­րո­վի սկ­սե­լու:
-Հու­սանք, որ դա­դա­րը այդ­պես կանդ­րա­դառ­նա, բայց չէի ա­սի, թե դրա կա­րի­քը ու­նեինք: Սա պար­տադր­ված հան­գիստ է, մենք կգե­րա­դա­սեինք աշ­խա­տել:
-Կա­յի՞ն ծրագ­րեր, որ կի­սատ մնա­ցին հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով:
- Վու­դի Ա­լե­նի «Ճախ­րող լամ­պերն» էինք բե­մադ­րում: Ար­դեն պատ­րաստ էր: Սի­րում էի այդ ներ­կա­յա­ցու­մը և սպա­սում ա­ռաջ­նա­խա­ղին: Բա­վա­կա­նին հե­տաքր­քիր գործ էր: Դեռ կվե­րա­դառ­նանք դրան:
-Վե­րա­նայ­վե­լու՞ են բե­մադ­րու­թյուն­նե­րը: Ի վեր­ջո, փոխ­վել են մարդ­կանց պա­հանջ­նե­րը, հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը:
-Դե, ինչ­պես մար­դիկ են փոխ­վել, այդ­պես էլ մեր դե­րա­սան­ներն ու ռե­ժի­սոր­նե­րը: Բո­լո­րը նույն ազ­դե­ցու­թյան տակ են: Բայց ինչ­քան էլ խո­սում են փո­փո­խու­թյուն­նե­րից, մարդ­կանց կյան­քի ու գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան սկզ­բունք­ներն ան­փո­փոխ են:


Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ