«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ամեն ինչ սկ­սել զրո­յի՞ց՝ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը շա­րու­նակ­վում է

Ամեն ինչ սկ­սել զրո­յի՞ց՝ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը շա­րու­նակ­վում է
15.05.2020 | 00:16
Սխ­րանք­նե­րը ԱԺ-ում շա­րու­նակ­վում են: Թեև ԼՀԿ նա­խա­գա­հը ինք­նա­տար­հան­վել էր Ար­ցախ, հրա­դա­դար չե­ղավ, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, լայ­վե­րի, տե­տա­տետ­նե­րի՝ նույն­պես: Տա­րա­տե­սակ ա­ռա­ջարկ­նե­րի՝ ևս: Հո­դա­բաշխ ու ան­կապ: Հիմ­քե­րի հիմ­քը ո­րո­նե­լիս ՔՊ-ն գտավ «Ա­պօ­րի­նի գույ­քի բռ­նա­գանձ­ման օ­րեն­քը», ԼՀԿ-ն հա­սավ ժո­ղովր­դին փող բա­ժա­նե­լու ա­ռա­ջար­կի մերժ­մա­նը: ԲՀԿ-ն ինք­նա­մե­կու­սա­ցավ ու չս­տանձ­նեց հաշ­տա­րա­րի դեր: Միով բա­նիվ՝ ԱԺ ե­րեք ու­ժերն էլ ցու­ցադ­րե­ցին ի­րենց մտ­քի ու բազ­կի ու­ժը, միա­սին՝ ան­զո­րու­թյու­նը: Ին­չու՞.
1. Հա­յաս­տա­նում՝ քա­ղա­քա­կան դաշ­տում, խոր­հր­դա­րա­նում, խոր­հր­դա­րա­նից դուրս պա­կա­սում են քա­ղա­քա­կան մշա­կույ­թը, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կուլ­տու­րան, հար­գանքն ու ինք­նա­հար­գան­քը: Օ­տա­րերկ­րա­ցի դա­սա­կան­նե­րին հա­ճախ մեջ­բե­րող քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը սե­փա­կան դա­սա­կան­նե­րից տե­ղյակ չեն: Հա­կոբ Պա­րո­նյա­նը, օ­րի­նակ, հս­տակ բա­նաձևել է. «Հայ­հո­յան­քը փաս­տի սով է»:
2. Քա­ղա­քա­կան փաս­տարկ­նե­րին փո­խա­րի­նում են հայ­հո­յանքն ու բազ­կակ­ռի­վը, ո­րով­հետև ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը բա­ցա­հայտ կա­տե­գո­րիա է: ՔՊ-ն հա­մա­րում է, որ ին­քը Կե­սա­րի կինն է ու վեր է քն­նար­կու­մից՝ ան­գամ ա­ռա­ջարկ­նե­րի: Որևէ քն­նա­դա­տու­թյուն, ո­րի հա­կա­թե­զե­րը չկան, ո­րակ­վում է «ռո­բա­սեր­ժա­կան ռե­ժի­մի սպա­սար­կում», իբրև ա­պա­ցույց­ներ բեր­վում են հին ու նոր վի­րա­վո­րանք­նե­րը, ձնագն­դի է­ֆեկ­տով կծի­կը գլոր­վում է. կող­մե­րից ոչ մե­կը չու­նի վեր­ջա­կե­տի ուժ ու ցան­կու­թյուն: Ի­րենց ընդ­դի­մա­դիր ան­վա­նած­նե­րը կրկ­նում են իշ­խա­նու­թյան վար­քա­կա­նո­նը՝ ա­սե­լի­քի հիմ­նա­վոր­ման փո­խա­րեն ա­րագ փո­խադր­վե­լով դե­մա­գո­գիա­յի ու պո­պու­լիզ­մի դաշտ: Ի­րա­կա­նում այս կոնֆ­լիկ­տը ցույց է տա­լիս, թե ինչ ե­ղավ, երբ իշ­խա­նու­թյան պո­պու­լիզ­մը բախ­վեց ընդ­դի­մու­թյան ա­վե­լի մեծ պո­պու­լիզ­մին: Կամ՝ ինչ­պես է ԼՀԿ-ն ինքն ի­րեն հռ­չա­կում իշ­խա­նու­թյուն:
3. Փաս­տա­ցի՝ Հա­յաս­տա­նում կա­ռա­վար­ման ճգ­նա­ժա­մը, որ դեռ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի հրա­պա­րակ­ման ժա­մա­նակ էր ուր­վագծ­վել, բղա­վում է իր մա­սին, բայց բո­լո­րը ձևա­նում են խուլ ու կույր, փո­խա­րե­նը շա­տա­խո­սում են սե­փա­կան խն­դիր­նե­րի մա­սին: Մեղմ ա­սած՝ աբ­սուրդ է, որ իշ­խա­նու­թյու­նը վար­չա­պե­տի դեմ­քով խո­սում է ան­պաշտ­պա­նու­թյան մա­սին, իշ­խա­նու­թյու­նը, ո­րը կոչ­ված է պաշտ­պա­նել պե­տու­թյունն ու ժո­ղովր­դին, ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք է տա­լիս իր ան­զո­րու­թյան մա­սին: Միայն՝ ա­ռա­ջին հա­յաց­քից: Ի­րա­կա­նում՝ իշ­խա­նու­թյու­նը մե­ղադ­րանք է ներ­կա­յաց­նում բո­լո­րին՝ հան­րու­թյա­նը, քա­ղա­քա­կան ու­ժե­րին, ան­գամ կո­րո­նա­վա­րա­կին, բայց չի ցան­կա­նում հա­յե­լուն նա­յել:
Հա­մա­րենք, որ ՔՊ-ԼՀԿ բա­խում­նե­րը, հա­մա­ժա­նա­կյա նե­րո­ղու­թյուն-մե­ղադ­րանք­նե­րի տա­րա­փը՝ ման­դատ վայր դնե­լու ու չդ­նե­լու, նոր լայ­վե­րի ու ա­սու­լիս­նե­րի շա­րա­նը շու­տով կա­վարտ­վի: Հա­մա­րենք, որ եր­կուս­տեք կհաս­կա­նան, որ հայ­տն­վել են օ­տար խա­ղե­րի մեջ ու կվե­րա­դառ­նան բա­նա­կա­նու­թյան դաշտ: Հա­մա­րենք, որ հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րում ընտ­րո­ղը այն­քան գի­տա­կից կլի­նի, որ ամ­նե­զիա­յի պոռթ­կում­ներ չի ապ­րի, ու դե­ֆակ­տո գնա­հա­տա­կան կտա իր ընտ­րած ու չընտ­րած կու­սակ­ցու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քին, և կա­նի ոչ թե պա­հի թե­լադ­րան­քով, այլ մտած­ված ընտ­րու­թյուն: Լա­վա­տես լի­նենք:
Լա­վա­տե­սու­թյան մա­սին. ԱԺ-ն, այ­նուա­մե­նայ­նիվ, լա­վա­տե­սու­թյան դռ­նե­րը փա­կում է:
Նոր ա­պա­ցույ­ցը դար­ձավ ՄԻՊ-ի զե­կույ­ցի քն­նար­կու­մը: ՔՊ պատ­գա­մա­վոր­նե­րի ո­րո­շա­կի մա­սը իր պատ­վո խն­դի­րը հա­մա­րեց բե­մադ­րել ան­ցած ուր­բաթ ԱԺ-ում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը տար­բեր վա­րիա­ցիա­նե­րով՝ ով ինչ­քան կա­րո­ղա­ցավ՝ իր ու­նա­կու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում: Եվ ի հայտ բե­րեց այդ սահ­ման­նե­րի սահ­մա­նա­փա­կու­թյու­նը: Հա­վարտ պարզ­վեց, որ գոր­ծող ԱԺ-ն նախ չի տի­րա­պե­տում գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյա­նը՝ սկ­սած Սահ­մա­նադ­րու­թյու­նից, հե­տո ցան­կա­ցած հարց պատ­րաստ է ծա­ռա­յեց­նել օր­վա քա­ղա­քա­կան խնդ­րի սպա­սարկ­մա­նը: Ի վեր­ջո՝ պարզ­վեց, որ Հա­յաս­տա­նում սկս­վել է «Նոր Հա­յաս­տան, նոր ՄԻՊ» գոր­ծո­ղու­թյու­նը: Պատ­ճառ­ներ չկան, կա եր­կա­թյա տրա­մա­բա­նու­թյուն՝ հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել, ու­րեմն ա­մեն ինչ պի­տի ՀԵ­ՂԱ­ՓՈԽ­ՎԻ: Փաս­տա­ցի՝ ԱԺ նիս­տե­րի դահ­լի­ճում քչե­րին էր հե­տաք­րք­րում ՄԻՊ-ի զե­կույ­ցի ԲՈ­ՎԱՆ­ԴԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, պատ­գա­մա­վոր­ներն ու­նեին ի­րենց ա­սե­լի­քը Ար­ման Թա­թո­յա­նին: Ա­սա­ցին ու գնա­ցին տուն: Ին­չու՞:
Նրանց չե՞ն հե­տաք­րք­րում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կը, խն­դիր­նե­րը, ար­վա­ծը, ա­նե­լի­քը: Չե՞ն ու­զում ի­րենց խն­դիր­նե­րը տես­նել՝ օ­րեն­սդ­րու­թյան բա­րե­լավ­մամբ ա­ջակ­ցել: Փաս­տա­ցի՝ ոչ: Նրանք ու­զում են, որ ՄԻՊ-ը պաշտ­պա­նի միայն ու միայն ի­րենց ի­րա­վունք­նե­րը, դա­տա­պար­տի որևէ «ոտ­նձ­գու­թյուն» ի­րենց ան­ձի ու գոր­ծի նկատ­մամբ, ե­թե ան­գամ ոտ­նձ­գու­թյունն ար­տա­հայտ­վել է սե­փա­կան կար­ծի­քի տես­քով: Ե­թե ոչ, պատ­րաստ են ան­բա­վա­րար գնա­հա­տել ՄԻՊ-ի աշ­խա­տան­քը: Թերևս ոչ ոք չէր սպա­սում Ար­ման Թա­թո­յա­նի կտ­րուկ ար­ձա­գան­քին. «Չհա­մար­ձակ­վեք մյուս ան­գամ Ձեր ձայ­նը բարձ­րաց­նել ինձ վրա, չփոր­ձեք իշ­խա­նա­կան դիր­քե­րից խո­սել Հա­յաս­տա­նի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հետ և մյուս ան­գամ չփոր­ձեք սպառ­նալ պաշտ­պա­նին»: Ի­մա՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը խոր­հր­դա­րա­նում ստիպ­ված էր պաշտ­պա­նել ՄԻՊ-ի ինս­տի­տու­տը, ու դա աբ­սուրդ է, ե­թե Հա­յաս­տա­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն է: ՈՒ այդ բաս­տիո­նում ԱԺ նա­խա­գահն ըն­դա­մե­նը ա­սում է. «Որ­պես Աժ նա­խա­գահ՝ ես ան­թույ­լատ­րե­լի եմ հա­մա­րում ձեր, թույլ տվեք ա­սել, ան­հան­դուր­ժող վե­րա­բեր­մուն­քը պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կի կամ մի քա­նի­սի դի­տար­կում­նե­րի ու ե­լույ­թի նկատ­մամբ»: Եր­կա­կի ստան­դար­տի դա­սա­կան օ­րի­նակ: Ար­ման Թա­թո­յա­նի ան­ձը չէ խն­դի­րը, ոչ էլ նրա պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը, որ ըն­դուն­վում ու գնա­հատ­վում է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում, խն­դի­րը բո­լոր պաշ­տոն­նե­րում ՅՈՒ­ՐԱ­ՅԻՆ ու­նե­նալն է: Ա­սենք՝ Սու­րեն Գրի­գո­րյա­նին, կամ՝ Նի­կո­լայ Բաղ­դա­սա­րյա­նին, կամ՝ Վա­ղար­շակ Հա­կո­բյա­նին: Միայն այդ դեպ­քում 2021-ին ԱԺ-ում ՄԻՊ-ի հեր­թա­կան զե­կույ­ցին ՔՊ-ից ոչ ոք «ան­բա­վա­րար» գնա­հա­տա­կան չի տա: Սա միակ ա­ռաջ­նա­յին ման­դատ ու­նե­ցող կա­ռույ­ցի՝ ԱԺ-ի դեգ­րա­դա­ցիա­յի բա­ցա­հայտ դրսևո­րում է:
Դեգ­րա­դա­ցիա­յի մեկ այլ դրսևո­րում էր Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիա­յի ըն­դու­նումն ու ըն­դուն­ման ձևը: Ե­թե ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում Աժ-ն ար­տա­հերթ նիս­տի օ­րա­կարգ է բե­րում կոն­վեն­ցիան՝ ա­ռանց նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան ու հան­րա­յին քն­նարկ­ման, և վա­վե­րաց­նում, ստեղ­ծում է կաս­կած­նե­րի դաշտ ա­ռանց այդ էլ վի­ճա­հա­րույց կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ: «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» ԵԽ կոն­վեն­ցիան շա­տերն են հա­մա­րում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի «ման­կա­կան» տար­բե­րակ: Բա­ցի այն, որ կոն­վեն­ցիան սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման հաս­կա­ցու­թյունն է բե­րում ՀՀ ի­րա­վա­կան հա­մա­կարգ, այդ հաս­կա­ցու­թյան դաշ­տում են հայ­տն­վում ե­րե­խա­նե­րը: Ճիշտ է՝ յու­րա­քան­չյուր պե­տու­թյուն ինքն է ո­րո­շում՝ ո՞ր տա­րի­քից: Բայց ոչ եր­կա­կի ստան­դարտ, ոչ էլ ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծի խախ­տում կլի­նի են­թադ­րու­թյու­նը, որ ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը, ԿԳՍՄ նա­խա­րա­րը իր պատ­վո խն­դիրն ու ան­մի­ջա­կան պար­տա­կա­նու­թյու­նը կհա­մա­րի օր ա­ռաջ կոն­վեն­ցիան ներդ­նել ման­կա­պար­տեզ­նե­րում, զար­գաց­նել դպ­րո­ցում՝ ու­սում­նա­կան ծրագ­րե­րից հա­նե­լով Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն ա­ռար­կան: Ի­րա­կա­նում ոչ թե ե­րե­խա­նե­րին է պետք սե­ռա­կան ոտ­նձ­գու­թյու­նից պաշտ­պա­նել՝ նրանց բա­ցատ­րե­լով՝ ի՞նչ է սե­ռը ու ի՞նչ է ոտ­նձ­գու­թյու­նը, այլ՝ բա­ցա­ռել սե­ռա­կան ոտ­նձ­գու­թյու­նը: Ի­հար­կե, դա ա­վե­լի դժ­վար խն­դիր է: Ցու­ցադ­րա­կան հեշ­տու­թյամբ կա­րե­լի է գնալ մյուս ճա­նա­պար­հով՝ են­թադ­րյալ զո­հին պաշտ­պա­նե­լու, բայց փայ­տը եր­կու ծայր ու­նի՝ ին­չու՞ չչե­զո­քաց­նել են­թադ­րյալ հան­ցա­գոր­ծին: 79 կողմ քվեար­կած պատ­գա­մա­վոր­նե­րի հա­մար այս հար­ցը չկա: Կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծը ար­ձա­նագ­րում է. «Պե­տու­թյու­նը պետք է ձեռ­նար­կի անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րա­կան, նաև այլ մի­ջոց­ներ՝ ա­պա­հո­վե­լու, որ ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյան ըն­թաց­քում ստա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյու­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք հար­մա­րեց­ված են նրանց զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին»: Ի­րա­կան պաշտ­պա­նու­թյու­նը ե­րե­խա­յի ե­րե­խա մնա­լու՝ ման­կու­թյան պաշտ­պա­նու­թյունն է, ոչ թե նրա գի­տակ­ցու­թյու­նը իր գի­տե­լիք­նե­րին ու փոր­ձին ան­հա­րիր պատ­կե­րա­ցում­նե­րով խե­ղա­թյու­րե­լը: 6-10 տա­րե­կան ե­րե­խա­յին ո՞վ ու ինչ­պե՞ս է բա­ցատ­րե­լու՝ ինչ է սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը: Փաս­տա­ցի՝ ա­մե­նա­հե­տաք­րք­րա­սեր տա­րի­քում հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նե­լու իր սե­ռի ու սե­ռով պայ­մա­նա­վոր­ված խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ: Որ ի՞նչ: Ֆի­զի­կա­կա­նից ա­ռաջ մտա­վոր սե­ռա­հա­սու­նա­ցու­մով ի՞նչ խն­դիր է լուծ­վում: Հա­վե­լեք՝ եր­րորդ սե­ռի վտան­գը, որ տա­ռա­ճա­նաչ ե­րե­խա­յի հա­մար ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րով ան­հա­սա­նե­լի տե­ղե­կու­թյուն չէ: Ին­չու՞ են ՀՀ քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում հայ­տն­վում նմա­նօ­րի­նակ կոն­վեն­ցիա­նե­րը: ԱԺ ՔՊ պատ­գա­մա­վոր Հե­րիք­նազ Տիգ­րա­նյա­նին չհարց­նեք, կլա­ցաց­նի ման­կապղ­ծու­թյան դեպ­քե­րով ու չի ա­սի՝ ին­չու՞ սե­ռա­կան շե­ղում­ներ ու­նե­ցող­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րենք չի ըն­դուն­վում: ՀՀ-ն կոն­վեն­ցիան 2010-ին ստո­րագ­րել ու մինչև այ­սօր չէր վա­վե­րաց­րել, 10 տա­րի ԵԽ-ն վա­վե­րաց­ման հարց չի դրել: Չվա­վե­րաց­րած Իռ­լան­դիա­յին էլ չի սպառ­նում ԵԽ-ից վտա­րել: Չզար­մա­նաք, ե­թե մի օր արթ­նա­նաք ու տե­ղե­կա­նաք, որ ԱԺ-ն նա­խորդ օ­րը ար­տա­հերթ նիս­տով վա­վե­րաց­րել է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան:
Ինչ­պես չեք զար­մա­նում, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը իշ­խա­նու­թյուն­նե­րը դրել են ժո­ղովր­դի վրա: Վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լուց հույ­սը կտ­րած՝ վար­չա­պե­տը գնաց սահ­մա­նա­փա­կում­նե­րը հա­նե­լու ճա­նա­պար­հով: Ամ­բողջ աշ­խար­հի պես: Բայց ի տար­բե­րու­թյուն այ­լոց՝ Հա­յաս­տա­նում չե­ղավ ու չկա ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում: Բա­ցի՝ վի­ճա­հա­րույց 18 փա­թեթ­նե­րից: Նշա­նակ­վեց պա­րետ, որ վեր­ջերս նույ­նիսկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ չի ա­նում: Փո­խա­րե­նը՝ վերս­տին վար­չա­պետն է լայ­վով հոր­դո­րում տա­րա­ծու­թյուն պա­հել, ձեռ­քե­րը լվա­նալ, այ­լա­պես ա­մեն ինչ պի­տի սկ­սենք 0-ից: Դա՞ է վար­չա­պե­տի գոր­ծը: Դրա հա­մար պետք է լի­ներ գլ­խա­վոր ՀԱ­ՄԱ­ՃԱ­ՐԱ­ԿԱ­ԲԱՆ, որ չն­շա­նակ­վեց: Եվ այ­սօր ար­դեն ու­նենք ինք­նա­մե­կու­սա­ցած եր­կու նա­խա­րար՝ Սու­րեն Պա­պի­կյա­նը և Ար­սեն Թո­րո­սյա­նը: Ա­յո, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, որ չէր կողմ­նո­րոշ­վում՝ պե՞տք է, թե՞ պետք չէ դի­մակ կրել: Պա­րետն էլ մինչ օրս չհաս­կա­ցավ, որ ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման մեջ կա­րան­տին սահ­մա­նե­լուց բա­ցի մտ­նում էր կա­րան­տի­նը պահ­պա­նե­լը, բուժ­սար­քա­վո­րում­նե­րով ա­պա­հո­վու­մը, ար­տադ­րու­թյան ստեղ­ծու­մը: Չէ, ի­հար­կե, մենք ու­նենք դի­մակ­ներ՝ ա­մեն երկ­րոր­դը ա­նո­րակ, ձեռ­նոց­ներ՝ ա­մեն երկ­րոր­դը պատռ­վում է հագ­նե­լիս, ալ­կո­գել՝ հիմ­նա­կա­նում գլի­ցե­րի­նով օ­ճա­ռա­ջուր: Ի­րա­նը 30 վայր­կյա­նում ար­դյունք տվող թես­տեր է ար­տադ­րում, Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է գնել: Թո­քե­րի ար­հես­տա­կան օ­դա­փոխ­ման սար­քե­րի ստեղծ­ման մա­սին ա­վե­լորդ է խո­սել: Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րը ինչ­պե՞ս են զար­գաց­նում: «Ճգ­նա­ժա­մը նաև հնա­րա­վո­րու­թյուն է»՝ սկզ­բուն­քը ինչ­պե՞ս են ի­րա­գոր­ծում: Սա պա­րե­տի խն­դի­րը չէ՞ր: Աշ­խա­տան­քի սահ­մա­նա­փա­կու­մը վե­րաց­նե­լիս՝ աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քի գնալ-գալն ա­պա­հո­վե­լը պա­րե­տի խն­դի­րը չէ՞ր: Գու­ցե պա­րետն իր տե­ղում չէ՞: Ոչ, Նի­կոլ Փա­շի­նյա­նի 12-1 ա­ռա­քյալ­նե­րը մնում են ի­րենց 7-րդ եր­կն­քում, որ­տեղ լիքն է մա­նա­նան, իսկ հպարտ հա­յե­րը թող պա­հեն ի­րենք ի­րենց: Ոնց կու­զեն, ոնց կկա­րո­ղա­նան: Կո­րո­նա­վի­րու­սի հարցով Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ ոչ ոք չէր պայ­մա­նա­վոր­վել: Գու­ցե իս­կա­պես ա­մեն ինչ պետք է սկ­սել 0-ից, կամ՝ 00 կոոր­դի­նատ­նե­րից:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը տե­ղե­կաց­նում է, որ մար­տի 17-ին գան­ձա­պե­տա­րա­նում բաց­ված «Ֆի­զի­կա­կան ան­ձանց և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նվի­րա­բե­րու­թյու­նից պե­տու­թյա­նը, կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի (COVID-19) կան­խար­գել­ման և հաղ­թա­հար­ման ա­պա­հով­ման հա­մար ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն» 900005001947 հաշ­վի մուտ­քե­րը մա­յի­սի 11-ին կազ­մել են 1 մլրդ 066 մլն 772 հազ. 957,9 դրամ։ Ե՞րբ և ո՞վ է հա­ղոր­դե­լու, թե մի­լիար­դից ա­վե­լի գու­մա­րը ին­չի՞ վրա է ծախս­վել: Տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­մա՞ն որևէ ծրագ­րի: Ըն­թա­ցիկ գնում­նե­րի՞: Թե՞ զար­գաց­ման ծրագ­րի: Ողջ լե­րուք: Ա­մա­ռը հե­ռու չէ: Թե­պետ այս ըն­թաց­քով՝ ա­մառն էլ անց­նե­լու է կա­րան­տի­նի մեջ: Ա­պա­հով­ված չեն ան­գամ կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դա­ցած­նե­րը, հա­ճախ օր­գա­նիզ­մում հա­կա­մար­մին­ներ չեն ձևա­վոր­վում: Ընդ­հան­րա­կան ի­մու­նի­տե­տը մնում է հո­րի­զո­նի գիծ: Լա­վա­տես մնա­ցեք:
Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ