Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսական «դաշույնը» թշնամիներին կարող է անվրեպ և անկասելիորեն հարվածել երկնքից

Ռուսական «դաշույնը» թշնամիներին կարող է անվրեպ և անկասելիորեն հարվածել երկնքից
16.03.2018 | 02:16

Ռուսական նորագույն զենքերի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 1-ի հայտնի ելույթը ԱՄՆ-ում և Արևմուտքում ոմանք համարեցին զուտ հռետորաբանություն, ոմանք խիստ թերահավատորեն վերաբերվեցին ներկայացված զինատեսակներին, ոմանք էլ այդ ամենը համարեցին նույնիսկ բլեֆ` նպատակաուղղված նախընտրական քարոզչության շրջանակում սեփական վարկը բարձրացնելուն և Արևմուտքին վախեցնելուն: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մարտի 10-ի լույս 11-ի գիշերն ամբողջ աշխարհին ցույց են տվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակից պետությունների ռազմաքաղաքական ղեկավարների համար սարսափելի ու դաժան իրականության տարբերությունը բլեֆից:


Շաբաթ լույս կիրակի գիշերը հաջողությամբ են անցել ռուսական նորագույն «Կինժալ» (թարգմանաբար` դաշույն) բարձր ճշգրտությամբ ավիացիոն հրթիռային համալիրի փորձարկումները: «Կինժալ» համալիրի հիպերձայնային հրթիռի մշակումը ՄիԳ-31 բարձրաթիռ կործանիչ-կալանիչի արդիականացմանը զուգահեռ էր ընթանում: Այս մասին մարտի 11-ին հաղորդել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինը:
«Կինժալը» կրողի դերում ընտրվել է ՄիԳ-31 գերձայնային կործանիչ-կալանիչը,- ասել է Դմիտրի Ռոգոզինը:- Այդ յուրահատուկ, իր ժամանակից առաջ ընկած գերձայնային ինքնաթիռի արդիականացման ուղղությամբ աշխատանքն ընթանում էր հենց զենքի մշակմանը զուգահեռ»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անցած կիրակի հաղորդել է ռուսական նորագույն բարձր ճշգրտությամբ զենքի` «Կինժալ» համալիրի հիպերձայնային հրթիռի ուսումնամարտական հաջող արձակման մասին:


«Օդատիեզերական ուժերի ՄիԳ-31 կործանիչի անձնակազմը կատարել է «Կինժալ» բարձր ճշգրտությամբ ավիացիոն հրթիռային համալիրի հիպերձայնային հրթիռի գործնականում ուսումնամարտական արձակում նախատեսված շրջանում»,- նշված է «Ինտերֆաքս»-ի ստացած ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ի տվյալների համաձայն, հիպերձայնային հրթիռը փորձարկման ընթացքում հաստատել է «Կինժալ» համալիրի մարտավարական-տեխնիկական և ժամանակային ցուցանիշները: Հրթիռն արձակվել է, երբ ՄիԳ-31-ը գտնվել է վերնոլորտում (ստրատոսֆերայում): «Կինժալ» համալիրը նախատեսված է ցամաքային և ծովային թիրախների ոչնչացման համար:
«Կինժալ» համալիրը, շնորհիվ ՄիԳ-31 ինքնաթիռի բարձր թռիչքատեխնիկական բնութագրերի և ռադարների կողմից դժվար նկատելի ու բարձր մանևրունակությամբ հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռի, աշխարհում չունի իր նմանակը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:


Վլադիմիր Պուտինը, ռուսական նորագույն զենքերի շարքում, «Կինժալ» համալիրի մասին նշեց 2018 թ. մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում:
Նոր զինատեսակների ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց թռիչքի ընթացքում մանևրելու մեծ հնարավորություն ունեն թե՛ բարձրության, թե՛ ընթացքի ուղղության առումով, ինչը, ռադարների կողմից դժվար նկատելի լինելու հետ, նրանց թույլ է տալիս հաղթահարել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող և նույնիսկ դեռ փորձարկման կամ մշակման, նախագծման փուլում գտնվող հեռանկարային բոլոր համակարգերը, որոնք կարող են ասպարեզ գալ տեսանելի ապագայում:


«Կինժալ» համալիրի հիպերձայնային հրթիռի արագությունը 10 ՎՈւ է, ինչը նշանակում է, որ այն ընթանում է մթնոլորտում ձայնի տասնապատիկ` 1 ժամում շուրջ 12 000 կմ արագությամբ: Մթնոլորտում ձայնի արագությունը հավասար է ժամում 1191,6 կիլոմետրի: «Կինժալն» ունակ է անվրեպ խոցելու արձակման պահին ինքնաթիռից 2000 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Հրթիռը կարող է թիրախին հասցնել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկ: Իր ելույթում Վլադիմիր Պուտինը հավաստեց, որ մարտավարական նշանակությամբ միջուկային մարտագլխիկով ընդամենը 1 «Կինժալ» հրթիռը բավարար է հակառակորդի ցանկացած ավիակիրը` ուղեկցող նավերով հանդերձ (ավիակրային խմբավորում), երաշխավորված կերպով օվկիանոսի հատակն ուղարկելու համար: Սա նշանակում է ի չիք դարձնել Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ունեցած ավիակրային առավելությունը, ընդ որում` շատ կարևոր է նկատի ունենալ, որ նույնիսկ միջուկային մարտագլխիկով «Կինժալն» անհամեմատ էժան է ցանկացած ավիակրից, էլ չասած` ավիակրային խմբավորումից:


ՄիԳ-31 հեռավոր գործողության գերձայնային կործանիչ-կալանիչը թեև ԽՍՀՄ օդային ուժերում սկսել է շահագործվել 1981 թ. մայիսի 6-ից, սակայն պետք է նկատի ունենալ, որ այժմ խոսքը դրա արդիականացված տարբերակի մասին է: Այս ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենաարագաթիռ և ամենաբարձրաթիռ կործանիչ-կալանիչներից մեկը: Այն սկզբնապես նախատեսված է եղել բարձրության և արագության բոլոր տիրույթների թևավոր հրթիռների ու նույնիսկ ցածր թռչող արբանյակների կալանման համար, սակայն այդ վերջին թիրախների խոցման համար «79Ծ6 «ԽՏվՑՈՍՑ» հակաարբանյակային հրթիռների սերիական արտադրությունը ԽՍՀՄ ֆինանսական դժվարությունների պատճառով այդպես էլ չի սկսվել: ՄիԳ-31-երի գունդը ԽՍՀՄ հակաօդային պաշտպանությունում մի քանի տարի ունեցել է հատուկ նշանակության կարգավիճակ: ՄիԳ-31 երկտեղանի կործանիչ-կալանիչի իրանի երկարությունը 22 մետր 68 սմ է, առավելագույն թռիչքային քաշը հասնում է շուրջ 47 տոննայի, արագությունը` ժամում 3400 կիլոմետրի, թռիչքի պրակտիկ առաստաղը` (բարձրությունը) 20 600 մետրի, դինամիկ առաստաղը` 30 000 մետրի:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ