ReAnimania 2019
 

«Այս իշ­խա­նու­թ­յուն­նե­րից ես սպա­սում եմ ա­մե­նա­տա­րօ­րի­նակ ու ա­մե­նաանտ­րա­մա­բա­նա­կան ո­րո­շում­նե­րը»

«Այս իշ­խա­նու­թ­յուն­նե­րից ես սպա­սում եմ ա­մե­նա­տա­րօ­րի­նակ ու ա­մե­նաանտ­րա­մա­բա­նա­կան ո­րո­շում­նե­րը»
17.09.2019 | 00:08

«Օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­պաշ­նորհ ու չկա­յա­ցած իշ­խա­նա­վար­ման հետևան­քով պե­տու­թյունն այ­սօր քանդ­ման ու քայ­քայ­ման է գնում: Ու­ժեր, կան, ո­րոնք ի­րենց հետ ցան­կա­նում են նախ­կի­նի ազ­դե­ցու­թյու­նը բե­րել, սա­կայն պետք չէ բո­լո­րին դնել նույն հար­թա­կի վրա ու հան­րու­թյա­նը ստի­պել ընտ­րել միայն նախ­կի­նի ու ներ­կա­յի միջև»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Երևա­նի ա­վա­գա­նու նախ­կին ան­դամ ՄԱ­ՐԻ­ՆԱ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ՝ ա­վե­լաց­նե­լով, որ բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ կան, որ դեմ են թե՛ նախ­կին քրեաօ­լի­գար­խիկ ռե­ժի­մին, թե՛ գոր­ծող ան­փորձ, «ման­կա­պա­տա­նե­կան» հա­մա­կար­գին։

-Պե­տա­կան մի­ջոց­նե­րի մսխ­ու­մից բա­ցի, այ­սօր ա­պազ­գա­յին քայ­լեր են ի­րա­կա­նաց­վում, քայ­քայ­վում են հա­յոց պատ­մու­թյան, ե­կե­ղե­ցու, մշա­կույ­թի և պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը, ինչն ան­թույ­լատ­րե­լի է: Այս­պի­սի ա­պազ­գա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րի դեմ դուրս ե­կած մարդ­կանց նա­խորդ քրեաօլի­գար­խիկ ու­ժե­րի հետ հա­վա­սա­րեց­նե­լը, վս­տահ եմ, հա­տուկ է ար­վում։ Սա քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մի ամ­բողջ կոմպ­լեքս է, ո­րը հո­գե­բա­նա­կան ճն­շում­նե­րի մի­ջո­ցով փոր­ձում է թույլ չտալ հա­սա­րա­կու­թյան ա­ռողջ կո­րի­զին՝ հե­ղա­փո­խու­թյու­նը հասց­նել մինչև վերջ,- ա­սում է նա։
-«Սաս­նա ծռերն» ա­սում են՝ կան­խե­լու են ռևան­շիստ­նե­րի վե­րա­դար­ձը, ակ­տի­վաց­ման նա­խան­շան­ներ են ցույց տա­լիս ու հայ­տա­րա­րում, թե Հա­յաս­տանն օ­տար ու­ժեր են կա­ռա­վա­րում, ու ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, ա­պա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կլի­նեն:
-Ես կա­սեի՝ ոչ թե «Սաս­նա ծռերն» են հան­դի­պել վար­չա­պե­տի հետ, այլ Նի­կոլ Փա­շի­նյանն է հան­դի­պել Ժի­րայր Սե­ֆի­լյա­նի ու Գա­րե­գին Չու­գաս­զյա­նի հետ։ Այդ կու­սակ­ցու­թյան մեջ բազ­մա­թիվ հայ­րե­նան­վեր մար­դիկ կան, որ մեկ­տեղ­վել են բո­ցա­շունչ ու հայ­րե­նա­սի­րա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյամբ՝ չի­մա­նա­լով, սա­կայն, որ ի­րենց պո­տեն­ցիալն անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օգ­տա­գործ­վե­լու է: Այս ա­մե­նը նույն­պես քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի հա­մա­խումբ է, ին­չից ան­տե­ղյակ է մեր հան­րու­թյու­նը: Ես հա­մա­ձայն եմ «Սաս­նա ծռե­րի» այն հայ­տա­րա­րու­թյան հետ, որ Հա­յաս­տա­նը ղե­կա­վա­րում են օ­տար ու­ժեր, սա­կայն զա­վեշ­տա­լի է, որ այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նա­կը Գա­րե­գին Չու­գաս­զյանն է, ո­րը հայտ­նի է այդ նույն օ­տար ու­ժե­րի հետ սերտ կա­պե­րով:
Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րին, ա­պա շատ լավ է, որ ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին հենց ի­րենք են խո­սում։ Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը բարձր է, ինչ­պես նրա թի­մա­կից­ներն են պն­դում, ա­պա, կար­ծում եմ, նա մտա­հոգ­վե­լու բան չու­նի և ա­զա­տո­րեն կա­րող է գնալ նոր ընտ­րու­թյուն­նե­րի, ին­չին ես կողմ­նա­կից եմ։
-Մի խումբ քա­ղա­քա­կան տե­սա­բան­ներ թեժ ա­շուն են կան­խա­տե­սում, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ ա­սում են, թե դա կեղծ օ­րա­կարգ է: Դո՞ւք ինչ եք կար­ծում: «Սաս­նա ծռե­րի» հան­դի­պու­մը Փա­շի­նյա­նի հետ, «Ա­դեկ­վա­դի»՝ կու­սակ­ցու­թյուն դառ­նալն այդ տրա­մա­բա­նու­թյան մե՞ջ են:
-«Թեժ ա­շուն» լի­նե­լու է մի քա­նի պատ­ճա­ռով, նախ՝ ա­վարտ­վել է ար­ձա­կուր­դա­յին շր­ջա­նը, և մար­դիկ տես­նում են, որ օ­րե­ցօր վա­տա­նում է սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը, իսկ փո­ղոց էին դուրս ե­կել ոչ թե ղե­կա­վա­րի ան­վան փո­փո­խու­թյան, այլ բա­րե­կե­ցիկ կյան­քի տես­լա­կա­նով: Խն­դիր­նե­րը լու­ծե­լու փո­խա­րեն իշ­խա­նու­թյուն­նե­րը զբաղ­ված են կլի­նի­կա­կան փոր­ձար­կում­նե­րով, հա­մա­սե­ռա­մո­լու­թյան քա­րո­զով, հայ ըն­տա­նի­քի մո­դե­լը քան­դե­լով, ե­րե­խա­նե­րին ըն­տա­նիք­նե­րից հե­ռաց­նե­լով, հա­յոց պատ­մու­թյու­նը, ե­կե­ղե­ցին, բա­նա­կը վար­կա­բե­կե­լով։ Նրանք ոչ թե չեն հաս­կա­նում՝ ինչ են ա­նում, այլ ե­կել են կոնկ­րետ այդ նպա­տա­կով։ Հա­վա­տում են, որ դա է մեր երկ­րի փր­կու­թյան ու­ղին, դա է ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, քա­նի որ նրանց հենց այդ­պես են սո­վո­րեց­րել հա­տուկ դպ­րոց­նե­րում։ Բայց մեր ժո­ղո­վուր­դը լավ է գի­տակ­ցում, որ հա­յոց պե­տա­կա­նու­թյան ու հայ ազ­գի հա­րատևու­թյան հիմ­քը հայ ա­ռողջ ըն­տա­նիքն է, կրո­նը, մշա­կույ­թը, պատ­մու­թյու­նը: Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի «ջան­քե­րի» պատ­ճա­ռով խա­թար­վել են դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Չկա մի եր­կիր, ո­րը Հա­յաս­տա­նին որ­պես լուրջ գոր­ծըն­կե­րոջ վե­րա­բեր­վի։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը մեր տա­րա­ծաշր­ջա­նում հան­գիստ չէ։ Այս պայ­ման­նե­րում մենք պետք է ու­նե­նանք քա­ղա­քա­կան, սո­ցիալ-տն­տե­սա­կան և դի­վա­նա­գի­տա­կան կա­յու­նու­թյուն, որն այ­սօր Հա­յաս­տա­նում բա­ցա­կա­յում է։ Ե­թե բո­լորս միա­սին չս­տեղ­ծենք այդ կա­յու­նու­թյու­նը, ա­պա չեմ բա­ցա­ռում, որ ընկ­նենք «մե­ծե­րի խա­ղի» հոր­ձա­նու­տի մեջ ու կորց­նենք ա­մեն ինչ։ Այ­սօր այն­պի­սի ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել, որ յու­րա­քան­չյուր հայ պետք է մի կողմ դնի իր անձ­նա­կան շահն ու գոր­ծի հա­նուն ընդ­հա­նու­րի։ Բնա­կան է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը «թեժ ա­շուն» եզ­րույթն ան­վա­նում են «կեղծ օ­րա­կարգ», նա­խորդ­ներն էլ էին ժխ­տում այն ա­մե­նը, ին­չը կա­րող էր հան­գեց­նել ի­րենց իշ­խա­նու­թյան ա­վար­տին: ՈՒ այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ ան­թույ­լատ­րե­լի եմ հա­մա­րում հան­րու­թյա­նը է­մո­ցիո­նալ դաշտ տա­նե­լու, ա­տե­լու­թյուն կամ կույր սեր նե­րար­կե­լու տեխ­նո­լո­գիա­յի կի­րա­ռու­մը։
- Տե­սա­կետ կա, թե Փա­շի­նյա­նը Ռու­սաս­տա­նի հա­մար ա­վե­լին է ա­նում, շատ ա­վե­լի է սի­րա­շա­հում, քան նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը: Մյուս կող­մից էլ, Սե­ֆի­լյանն ա­սում է, թե Կրեմլն օր ա­ռաջ ու­զում է ա­զատ­վել Փա­շի­նյա­նից: Ի վեր­ջո, ի՞նչ է ու­զում ու ակն­կա­լում Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նից, և ի՞նչ հար­թու­թյու­նում են ՀՀ-ՌԴ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը հե­տաքր­քիր, բայց, միևնույն ժա­մա­նակ, ան­հա­վա­սա­րակ­շիռ քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում։ Տպա­վո­րու­թյուն է, թե նա չի հա­վա­տում իր՝ վար­չա­պետ դառ­նա­լու փաս­տին ու հար­մա­րա­վե­տու­թյան զգա­ցո­ղու­թյուն չու­նի այդ պաշ­տո­նում: Նրա հա­յաց­քում չեմ տես­նում ա­ռաջ­նոր­դին բնո­րոշ վս­տա­հու­թյու­նը։ Յու­րա­քան­չյուր հան­դի­պու­մից ա­ռաջ կա՛մ հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­նում, կա՛մ, գլու­խը թե­քած, ինչ-որ մե­կին է լսում։ Սա խո­սում է այն մա­սին, որ նրան սե­փա­կան կար­ծի­քով ա­ռաջ­նորդ­վե­լու ի­րա­վունք չեն տվել։ Ոչ միայն Ռու­սաս­տա­նը, այլև շատ եր­կր­ներ չեն ցան­կա­նում հա­մա­գոր­ծակ­ցել մի մար­դու հետ, ո­րը յու­րա­քան­չյուր րո­պե կա­րող է իր խոս­քի տե­րը չլի­նել։ Աշ­խար­հում ո­րո­շում կա­յաց­նող եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը շոու-հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ չու­նեն։ Ռու­սաս­տա­նը ոչ թե ու­զում է ա­զատ­վել Փա­շի­նյա­նից, այլ նրան պար­զա­պես լուրջ չի ըն­դու­նում։ Ինչ վե­րա­բե­րում է Սե­ֆի­լյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, նա ու նրա ներ­կա­յաց­րած կու­սակ­ցու­թյու­նը հս­տակ հա­կա­ռու­սա­կան և պրոա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյուն են վա­րում։
Իմ դի­տարկ­մամբ՝ մենք պար­տա­վոր ենք հա­մա­չափ ու դրա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցել բո­լոր պե­տու­թյուն­նե­րի հետ: Պետք է գի­տակ­ցենք, որ մեծ պե­տու­թյուն­նե­րը փոք­րե­րին տի­րե­լու հա­մար նրանց պա­ռակ­տում ու մե­կու­սաց­նում են (ինչ­պես որ մեզ են ու­զում մե­կու­սաց­նել Ռու­սաս­տա­նից)։ Դեմ եմ «ու­րի­շի ու­ղե­ղով» և «ու­րի­շի գծած պլա­նով» շարժ­վե­լու քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, պետք է ստեղ­ծենք ու շարժ­վենք ազ­գա­յին ծրագ­րով։
-Ա­մուլ­սա­րը, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան «մաս­նա­տում են» «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը։ Իշ­խա­նու­թյան տու­նը կռի՞վ է ըն­կել, թե՞ ուղ­ղա­կի անձ­նա­կան ամ­բի­ցիա­նե­րի հարց է:
-«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը ձևա­վոր­վել է «քաս­թին­գի» մի­ջո­ցով։ Այն­տեղ հա­վաք­ված են նախ­կի­նում ի­րար չճա­նա­չած, գա­ղա­փա­րա­պես հա­կընդ­դեմ հա­յացք­ներ և հա­կոտ­նյա ծրագ­րեր ու­նե­ցող մար­դիկ։ Բնա­կան է՝ լր­ջա­գույն հար­ցե­րում նրանք զի­ջում­նե­րի գնալ չեն կա­րող։ Իշ­խող խմ­բակ­ցու­թյու­նում ես տես­նում եմ մարդ­կանց, ո­րոնք ու­նեն պե­տա­կան ու ազ­գա­յին մտա­ծե­լա­կերպ։ Կան նաև այն­պի­սի­նե­րը, ո­րոնք ըն­կել են օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կա­լա­կան ծու­ղա­կի մեջ։ Քա­ղա­քա­կան ու­ժը պետք է կազմ­ված լի­նի տար­բեր կար­ծիք ու գի­տե­լիք ու­նե­ցող մարդ­կան­ցից, սա­կայն չի կա­րող հա­մախմ­բել տար­բեր գա­ղա­փար­ներ կրող մարդ­կանց։
-Քա­ղա­քա­կան դաշ­տի հիմ­նա­կան ա­ռանց­քը Ռո­բերտ Քո­չա­րյանն է: Ըստ Ձեզ՝ իշ­խա­նու­թյու­նը մի­տում­նա­վո՞ր է այս հարցն օ­րա­կար­գում պա­հում, որ հա­րա­կից այլ հար­ցերն ու­շադ­րու­թյու­նից դուրս մնան:
-Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հար­ցում ես հս­տակ քա­ղա­քա­կան հե­տապն­դում եմ տես­նում, և հա­վա­նա­կան է, որ այս գոր­ծըն­թա­ցը ընդ­հա­նուր մեծ պլա­նի մի մասն է, ին­չը կա­րող է էլ ա­վե­լի խճ­ճել հան­րու­թյան ու­շադ­րու­թյունն ու կողմ­նո­րո­շու­մը քա­ղա­քա­կան դաշ­տում։ Հա­յաս­տա­նում չպետք է լի­նեն քա­ղա­քա­կան բան­տար­կյալ­ներ ու փո­ղո­ցում հան­գիստ զբոս­նող հան­ցա­գործ­ներ։ Դրա հա­մար անհ­րա­ժեշտ է կա­ռու­ցել օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան եր­կիր։ Տար­բեր ծայ­րա­հե­ղա­կան կո­չեր հն­չեց­նող­նե­րը պետք է հաս­կա­նան, որ ե­թե ո­րո­շո­ղը ոչ թե օ­րեն­քը, այլ ան­հատ­նե­րը լի­նեն, ա­պա մի գե­ղե­ցիկ օր ի­րենք նույն­պես կա­րող են լի­նել քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման զոհ:
-ԱԺ-ն հայ­տա­րա­րել է Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի փո­փո­խու­թյուն­նե­րի շուրջ աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կի մա­սին: Այս ան­գամ, ի՞նչ եք կար­ծում, իշ­խա­նու­թյուն­նե­րը ի­րա­պես բա­րե­փոխ­ված ԸՕ ու­նե­նա­լու բա­վա­րար կամք կու­նե­նա՞ն:
-Չգի­տեմ, թե բա­րե­փո­խում ա­սե­լով ինչ նկա­տի ու­նեն։ Հնա­րա­վոր է ո­րո­շեն, որ, օ­րի­նակ, պառ­լա­մեն­տի 20 տո­կո­սը պետք է սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ լի­նի: Այս իշ­խա­նու­թյուն­նե­րից ես սպա­սում եմ ա­մե­նա­տա­րօ­րի­նակ ու ա­մե­նաանտ­րա­մա­բա­նա­կան ո­րո­շում­նե­րը: Հե­տաքր­քիր է նաև ի­մա­նալ, թե այդ բա­րե­փո­խում­նե­րի ան­վան տակ պե­տա­կան բյու­ջեից որ­քան գու­մար է դուրս գր­վե­լու։
-Ա­մուլ­սա­րի հան­քը շա­հա­գոր­ծե­լու քա­ղա­քա­կան ո­րո­շում կա, մյուս կող­մից, բո­ղո­քի ցույ­ցերն ար­դեն մեկ­նար­կել են: Ի՞նչ եք կար­ծում, ինչ­պե՞ս կա­վարտ­վի այս ամ­բողջ պատ­մու­թյու­նը: Ո՞վ է զի­ջե­լու՝ հա­սա­րա­կու­թյո՞ւ­նը, թե՞ իշ­խող ու­ժը:
-Քա­ղա­քա­կան ո­րո­շումն ակն­հայտ էր հենց սկզ­բից, երբ ան­գամ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, աչ­քե­րը փախց­նե­լով, հայ­տա­րա­րում էր, որ Ա­մուլ­սա­րը սար է մնա­լու։ Միակ լու­ծումն այս պա­հին ժո­ղովր­դա­կան անհ­նա­զան­դու­թյան, խա­ղաղ ակ­ցիա­նե­րի շա­րու­նա­կումն է՝ չմո­ռա­նա­լով, որ այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րը տի­րա­պե­տում են Ջին Շար­պի խա­ղաղ պայ­քա­րի բո­լոր 198 տե­սակ­նե­րին ու դեռ ա­վե­լիին։ ՈՒղ­ղա­կի մտա­վա­խու­թյուն ու­նեմ, որ հան­րու­թյան ձեռ­քից ցան­կա­նում են վերց­նել Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման դեմ պայ­քա­րի դրո­շակն ու այն բա­ցար­ձա­կա­պես այլ ուղ­ղու­թյամբ տա­նել: Նրանց, ով­քեր Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման դեպ­քում պե­տա­կան բյու­ջեի կտ­րուկ ա­վե­լաց­ման մա­սին են խո­սում, հարց եմ ուղ­ղում՝ Հա­յաս­տա­նում այդ­քան հանք է շա­հա­գործ­վում, այդ­քան թու­նա­վոր պո­չամ­բար է ա­ռա­ջա­ցել, այդ­քան տա­րածք­ներ են ա­մա­յա­ցել, ին­չու՞ մեր բյու­ջեն չի լց­վել կամ լց­վում:
-Իշ­խա­նու­թյան գա­լուց ի վեր իշ­խող ուժն ա­սում է՝ թո­ղեք աշ­խա­տենք: Տա­րիու­կե­սից ա­վե­լի թող­նում ենք՝ աշ­խա­տեն, ի՞նչ են շտ­կել այս ըն­թաց­քում, ինչ-որ բան սո­վո­րե՞լ են:
-Ես չեմ ու­զում՝ թող­նեմ՝ աշ­խա­տեն, նրանց աշ­խա­տան­քը են­թադ­րում է կլի­նի­կա­կան փոր­ձար­կում­ներ, այ­լա­սե­րում­նե­րի քա­րոզ, մայ­րա­քա­ղա­քի ա­պա­կա­նում, ճոխ պարգևավ­ճար­նե­րի բա­ժա­նում, ա­նի­մաստ գոր­ծու­ղում­ներ, գոր­ծազր­կու­թյան աճ, ու­տե­լու փա­ռա­տո­նե­րի ու գոր­գլ­վա­յի կազ­մա­կեր­պում, դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ոչն­չա­ցում, ա­տե­լու­թյան ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի խո­րա­ցում, ար­տա­գաղ­թի ա­վե­լա­ցում, մարդ­կանց վի­րա­վո­րանք հասց­նել (անգ­րա­գետ Պո­ղոս, ոչ­խար պա­հող և այլն)։ Հո­գե­բա­նա­կան ճնշ­ման ե­ղա­նակ­նե­րի կի­րա­ռումն այս իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լաոճն է, բայց չեն հաշ­վար­կել, որ կան մար­դիկ, ո­րոնք ոչ մի տե­սա­կի ճնշ­ման չեն են­թարկ­վում, և այդ մար­դիկ կանգ­նեց­նե­լու են «ան­սեր ու չհան­դուր­ժող» այս իշ­խա­նու­թյուն­նե­րի կոր­ծա­նա­րար մե­քե­նան։ Իմ նկատ­մամբ նույն­պես քա­ղա­քա­կան հե­տապն­դում­ներ են ի­րա­կա­նաց­վում, բայց դա ո­չինչ է Հա­յաս­տան աշ­խար­հի հան­դեպ իմ սի­րո հա­մե­մատ։
Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao